Եղեգնաբույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղեգնաբույս
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Եղեգնաբուսայիններ (Arundinoideae)
Տրիբա Arundineae
Ցեղ Եղեգնաբույս (Arundo)
L., 1753

Եղեգնաբույս (լատին․՝ Arundo), շամբ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, խոնավասեր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ եղեգնաբույս եղեգնանման (A.donax)։ Հազվադեպ հանդիպում է Արարատյան դաշտում և Արաքս գետի առափնյա տարածքներում, գետերի, առուների, լճերի ափերին։ Կոճղարմատը հաստ է ու երկար։ Ցողունը կանգուն է, սլացիկ ու հարթ, բարձր.՝2-4 մ։ Տերևները լայն են՝ կարճ լեզվակով, բաց կանաչավուն։ Ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ ոսկեգույն։ Ծաղկում է օգոստոսի երկրորդ տասնօրյակին։ Բազմանում է հիմնականում վեգետատիվ ճանապարհով։ Գեղազարդիչ է. կարելի է օգտագործել աշնանային ծաղկեփնջեր կազմելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնաբույս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնաբույս» հոդվածին։