Եղբայրասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եղբայրասեր (լրագիր)ից)
Եղբայրասէր լրագիր

«Եղբայրասեր», քաղաքական, բանասիրական տասնօրյա լրագիր։ Հրատարակվել է (վիմատիպ) 1862-1863 թվականներին, Կալկաթայում։ Խմբագիր՝ Ե․ Տեր- Հարությունյան։ Լուսաբանել է քաղաքական իրադարձությունները, Հայկական գաղութների առօրյան, Թուրքիայում կատարվող դեպքերը (Զեյթունի և Վանի շարժումներ)։ Լայն տեղ է հատկացրել Նոր Ջուղայի հայկական կյանքի իրադարձություններին։ Հայ ժողովրդի ազատագրության և գոյատևման հարցում դրսևորել է ռուսամետ պահվածք[1][2]։

Հնդկաստանում և այլուր հայերի ուծացման դեմ պայքարի հիմնական ուղին «Եղբայրասերը» համարել է ազգային մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Արժեքավոր են համարվում հանդեսի տպագրած Եղիազար Տեր- Հարությունյանի «Գպրաւոունք ի Ջուղա» (1862, № 8) ուսումնասիրությունը, հայ պարբերականներից կատարած արտատպումները, ինչպես նաև Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի և Նոր Ջուղայի առաջին օրիորդաց վարժարանի մասին գրված նյութերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԵՂԲԱՅՐԱՍԷՐ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 500