Եկեղեցիների համաշխարհային խորհրդի որոշումը հայերի ցեղասպանության մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի որոշումը հայերի ցեղասպանության մասին, ընդունվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարում 1989 թ. մայիսին (Սան Անտոնիո, ԱՄՆՀայերի ցեղասպանության հարցի վերաբերյալ միաձայն (350 ներկայացուցիչներ) ընդունված որոշումը Խորհրդի անդամ բոլոր եկեղեցիներին կոչ է անում «դիմել իրենց երկրների կառավարություններին՝ ճնշում գործադրելու Թուրքիայի վրա հայերի ցեղասպանության փաստը ընդունելու նպատակով»։ Որոշումը Թուրքիայից պահանջում է «ազատել զավթած Հայաստանը և ապահովել իրենց հայրենիք վերադառնալու սփյուռքահայերի իրավունքը», «ձեռնամուխ լինել վերջին 75 տարում երկրում ավերված ավելի քան երկու հազար տաճարների ու եկեղեցիների վերաշինմանն ու վերանորոգմանը»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։