Ելևէջավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԵլևԷջավորում, ինտոնացիա (լատ.intonare-բարձր արտասանելի), շարահյուսական հնարք, բառերի ու նախադասությունների արտաբերման եղանակ, որով խոսողը որոշակի վերաբերմունք է դրսևորում իր ասածի կամ զրուցակցի նկատմամբ՝ շեշտելով իմաստի որևէ կողմը կողմը։ Ինտոնացիան, արտաբերման ելևէջավորումը որոշարկվում է բառերի շեշտադրությամբ, արտասանության ուժով, հնչերանգով, արագությամբ, դադարներով և այլ գործոններով։ Մեծ է տրամաբանական շեշտի նշանակությունը։ Նրա տեղի փոփոխությունը առաջացնում է իմաստային տարբերություններ։ «Նա քեզ կսիրի» նախադասությունը իմաստային նոր հնչերանգներով, արագությամբ, դադարներով և այլ գործոններով։ Մեծ է տրամաբանական շեշտի նշանակությունը։ Նրա տեղի փոփոխությունը առաջացնում է իմաստային տարբերություններ։ «Նա քեզ կսիրի» նախադասությունը իմաստային նոր հնչերանգներ է ստանում տրամաբանական շեշտի փոփոխությամբ. Նա՛ քեզ կսիրի։ Նա քեզ՛ կսիրի։ Նա քեզ կսիրի՛։ Գրականության մեջ, առավել՝ պոեզիայում, իմաստային նրբերանգների երևակմանը և հուզականությանը նպաստում են ելևէջավորման շեշտերը, որոնք բնույթով լինում են զայրալից, հիացական, հեգնական, հարցական, բացականչական, հանդիսավոր և այլն։

Հարցման ելևէջավորում.[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ քանի՞ երկիր Արարատ ունի'
(Պարույր Սևակ)


Օրհնության ելևէջավորում.[խմբագրել | խմբագրել կոդը]
-Ապրե՛ք, երեխեք, Բայց մե՛զ պես չապրեք։
(Հովհաննես Թումանյան)
Բացականչական ելևէջավորում.[խմբագրել | խմբագրել կոդը]
Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես։
(Ավետիք Իսահակյան)


Ցանկության ելևէջավորում.[խմբագրել | խմբագրել կոդը]
Սա իրիկունն ըլլայի ես։
(Միսաք Մեծարենց)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Երևան, 2009։