Ելենա Քալանթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քալանթարյան Ելենա Վլադիմիրի (1890, Չերկիզովո - 1963, Երևան), հայ սովետական հելմինթոլոգ։ ՀՍՍՀ-ում գիտական հելմինթոգիայի հիմնադիրը։ Բժշկության դոկտոր (1951), պրոֆեսոր։ ՀԱԱՀ գիտական վաստակավոր գործիչ (1954), ՀՍՍՀ վաստակավոր բժիշկ։

1915-ին ավարտել է Մոսկվայի բժշկական ինստիտուտը։ խ1915 - 21-ին աշխատել է Թիֆլիսում։ 1923 - 55-ին եղել է Երևանի տրոպիկական ինստ-ի հել մինթոլոգիայի բաժնի վարիչ։ 1944 - 1950-ին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի դեկան։ Գիտական աշխատանքները վերաբերում են ՀՍՍՀ-ում ճիճվաբանության, երկրամասային ախտաբանության, էնտերոբիոզի և տենիիդոզների (հատկապես տրիխոստրոնգիլոզների, հիմենոլեպիդոզի) հարցերի ուսումնասիրությանը։ Քալանթարյանն առաջինն է նկարագրել Trichos-trongylus ax, ei (1924) և իր անունով կոչված Skrijabini Kalantarian (1932) մակաբույծ որդերի տեսակները։ Քալանթարյանն առաջարկել է հելմինթների ձվիկների հետազոտության նոր (կոպրոօվոսկոպիկ) մեթոդ (1927), որը կոչվում է իր անունով։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png