Ելենա Թոնունց
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոնունց ազգանունով այլ մարդկանց մասին։
Ելենա Թոնունց | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1954 |
Ծննդավայր | Մագադան, ՌԽՖՍՀ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ դերասանուհի |
IMDb | ID 0867427 |
Ելենա Կոնստանտինի Թոնունց (օրիորդական ազգանունը՝ Կոկալևսկայա, հուլիսի 17, 1954[1], Մագադան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելենա Թոնունցը ծնվել է 1954 թվականին Մագադանում։ Հայրը՝ ծովային նավատորմի սպա էր, ով Ելենայի մեջ սերմանել էր սպորտի հանդեպ սերը։ Մինչև հինգերորդ դասարանը աղջնակը լրջորեն զբաղվում էր գեղարվեստական մարմնամարզությամբ։ Բացի այդ երկար ժամեր անց էր կացնում բալետի ստուդիայում[2]։
Ելենան հաջողությամբ համատեղում էր սպորտն ու բալետը ուսման հետ։ Սովորում էր գերազանց առաջադիմությամբ, պարբերաբար առաջին տեղերն էր զբաղեցնում մաթեմատիկայի, ֆիզիկայի ու քիմիայի օլիմպիադաներում։ Այդ պատճառով մասնագիտությունն ընտրելիս առաջին հերթին մտածեց տեխնիկական բուհեր ընդունվելու մասին[2]։
Չկայացած երկրաբան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելենան տեղափոխվեց Մոսկվա և շուտով ընդունվեց Պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ[3]։ Սակայն ուսման ընթացքում հասկացավ, որ երկրաբանությունն իրենը չէ։ 1976 թվականին ավարտեց համալսարանը։ Այդ տարիներին երիտասարդ մասնագետներին ուղարկում էին տարբեր հաստատություններ և ընկերություններ, որտեղ վերջիններս պետք է աշխատեին 3 տարի։ Ելենային ուղարկեցին Կրասնոյարսկի երկրամասի Դիվնոգորսկի քաղաք՝ Նյութական հումքի համամիութենական ինստիտուտ։ Կյանքի պայմանները ծանր էին այնտեղ․ բարաքը բաց դաշտում էր, ինստիտուտ պետք է հասներ ոտքով։ Ելենան որոշեց չգնալ աշխատանքի[2]։
Աղջկան սկսեցին փնտրել։ Նա, գրանցելով Գորկու իր բարեկամների մոտ, մնաց ապրելու Մոսկվայում, տեղավորվեց աշխատանքի որպես հավաքարար և պատրատվեց թատերական բուհ ընդունվելուն[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելենա Թոնունցն ընդունվեց Ռուսաստանի թատերարվեստի համալսարան (ГИТИС)՝ Կոնստանտին Միխայլովի դասարան[3]։ Առաջին կուրսում արդեն խաղաց առաջին դերը Պավել Արսենովի «Զգացմունքների խռովք» ֆիլմում։ Մինչև 1981 թվականը՝ համալսարանն ավարտելը, նկարահանվեց ֆանտաստիկ «Օրիոնի հանգույցը» (Էա) ֆիլմում, «Նկարչի կնոջ դիմանկարը» մելոդրամայում (Վարիա), «Դիմականդես» երաժշտական կոմեդիայում (Նինայի հյուրը)[2]։
Դերասանուհու առաջին մեծ հաջողությունը Գալիի դերն էր՝ ռեժիսորներ Վիկտոր Մակարովի և Ալեքսանդր Պոլիննիկովի «Պահպանեք կանանց» երաժշտական կոմեդիայում։ Դերասանուհու խաղընկերներն էին Մարինա Շիմանսկայան, Անդրեյ Գրադովը, Իգոր Սկլյարը, Ալգիս Արլաուսկասը, իսկ այս ուրախ պատմության բոլոր գործողություններն ընթանում էին Յուրի Անտոնովի երգերի ներքո։ Դերասանուհին խոստովանել է, որ նկարահանման ժամանակ իր ֆիզիկական պատրաստվածությունը շատ է օգնել իրեն[2]։
Ելենա Թոնունցն ակտիվորեն նկարահանվում էր կինոյում։ Հանդիսատեսը հիշեց նրան Շահերիզադեի կերպարից «Շահերիզադեի ևս մեկ գիշերը․․․», «Շահերիզադեի նոր հեքիաթները» և «Շահերիզադեի վերջին գիշերը» ֆիլմերում։ Աննկատ չանցան նաև նրա դերերը «Գտիր երջանկության համար պայտ» (Աննա Անդրիեշ և Աննուշկա) կինովիպակում, «Շանս» ֆանտաստիկ կոմեդիայում (Վանդա Սավիչը երիտասարդ տարիքում), «Այլմոլորակայինը» (Իգորի աշխատակիցը), «Երբ արձագանքը ետ կգա» (Լեյլա Բադալովա) դրամայում[2]։
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելենան ընդունվեց ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետ՝ Յուրի Օզերովի արհեստանոց[3]։ Ուսանելու տարիներին՝ 1990 թվականին, իր գրած սցենարի հիման վրա նկարահանեց առաջին՝ «Մի անգամ երեկոյան» կարճամետրաժ ֆիլմը։ Ֆիլմը բարձր գնահատվեց մասնագետների կողմից՝ ստանալով բազմաթիվ մրացանակներ և պարգևներ Ֆրանսիայի և Գերմանիայի ուսանողական փառատոներին[2]։
1992 թվականին ավարտեց ՎԳԻԿ-ը, իսկ 1994 թվականին էկրան բարձրացավ նրա երկրորդ ֆիլմը՝ «Ես քեզ ոչ մի տեղ բաց չեմ թողնի»[2]։
Վերջին տարիներին պարբերաբար ոչ մեծ դերերով նկարահանվում է կինոյում[2]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ | Դերերը կինոյում |
---|---|---|
2014 | Որդին | |
2013 | Արհեստագործները | Ռադեցկու կինը |
2013 | Մոսկվա․ 3 կայարան
|
հարևանուհի |
2011 | Տերմինալ | բնակարանի տանտիրուհի |
2011 | Իմ երկրորդ կեսը | Ելենա Նիկոլաևնա |
2011 | Լյուբա․ Լյուբով | Վալենտինա Իվանովնա |
2011 | Ժամանակ երկուսի համար | Եկատերինա |
2010 | Путейцы-2 | դրվագ |
2010 | Հրաշալի տղամարդիկ | Նիկի նախկին սիրելին |
2010 | Գարաժները
|
ուսուցչուհի |
2010 | Վարենկա․ Ուրախության և դժբախտության ժամանակ | դրվագ |
2009 | Паутина-3
|
դրվագ |
2008 | Այդ ձմռվա հացը | |
2001 | Բևեռային աստղի տակ | |
1993 | Վերադարձը | |
1992 | Շահի ադամանդները | Լենա |
1990 | Ես պատերազմ եմ հայտարարում ձեզ | Թամարա |
1989 | Ստալինգրադ | դրվագ |
1988 | Մասնավոր այց գերմանական կլինիկա | |
1988 | Երբ արձագանքը ետ կգա | Լեյլա Բադալովա |
1987 | Շահերիզադեի վերջին գիշերը | Շահերիզադա |
1986 | Շահերիզադայի նոր հեքիաթները | Շահերիզադա |
1985 | Тевье-молочник | Բեյլկա |
1985 | Դոն Ժուանի գայթակղությունը | Դոլորես |
1984 | Շանս | Վանդա Սավիչ |
1984 | Յոթ տարերք | բժիշկ |
1984 | Այլմոլորակայինը | Իգորի աշխատակցուհին |
1984 | Շահերիզադեի ևս մեկ գիշերը | Շահերիզադե |
1983 | Երջանկության համար գտիր պայտ | Աննա Անդրիեշ և Աննուշկա |
1983 | Լեթարգիա | դրվագ |
1983 | Հույսի գարուն | Նինա |
1983 | Ափ | դրվագ |
1982 | Մարիա մայրը | դրվագ |
1981 | Նկարչի կնոջ դիմանկարը | Վարիա |
1981 | Դիմակահանդես | հյուր |
1981 | Պահպանեք կանանց | Գալիա |
1980 | Օրիոնի հանգույցը | Էա |
1979 | Սիրելիներից մի բաժանվեք | դրվագ |
1977 | Զգացմունքների խռովք | դրվագ |
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1994 | Ես քեզ ոչ մի տեղ բաց չեմ թողնի |
1990 | Մի անգամ երեկոյան |
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1994 | Ես քեզ ոչ մի տեղ բաց չեմ թողնի |
1990 | Մի անգամ երեկոյան |
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1994 | Ես քեզ ոչ մի տեղ բաց չեմ թողնի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հուլիսի 17 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Մագադան քաղաքում ծնվածներ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս ռեժիսորներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Խորհրդային դերասանուհիներ