Ելենա Դեմենտիևա
| Ելենա Դեմենտիեվա | |
| Սեռ | իգական |
| Քաղաքացիություն | |
| Բնակվելու վայր | |
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 15, 1981 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 180 սմ |
| Քաշ | 64 կգ |
| Կարիերայի սկիզբ | 1998 թ. օգոստոսի 25 |
| Կարիերայի ավարտ | 2010թ. հոկտեմբերի 29 |
| Աշխատող ձեռք | աջ |
| Հարված ձախից | երկձեռքանի |
| Պարգևավճար, USD | 14 867 437 |
| Մենախաղ | |
| Խաղեր Հ/Պ | 576—273 |
| Տիտղոսներ | 16 (WTA), 3 (ITF) |
| ամենաբարձր վարկանիշ | 3 (ապրիլի 6 2009) |
| Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
| Ավստրալիա | 1/2 (2009) |
| Ֆրանսիա | եզրափակիչ (2004) |
| Ուիմբլդոն | 1/2 (2008, 2009) |
| ԱՄՆ | եզրափակիչ (2004) |
| Զուգախաղ | |
| Խաղեր Հ/Պ | 152 — 86 |
| Տիտղոսներ | 6 WTA, 3 ITF |
| Ամենաբարձր վարկանիշ | 5 (ապրիլի 14 2003) |
| Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
| Ավստրալիա | 3րդ փուլ (2005—2007) |
| Ֆրանսիա | 3րդ փուլ (2004) |
| Ուիմբլդոն | 1/2 (2003) |
| ԱՄՆ | եզրափակիչ (2002, 2005) |
| Թարմացվել է՝ Ավարտել է ելույթները | |
[խմբագրել] Կենսագրություն
Ելենան սկսել է իր կարիերան յոթ տարեկանում, «Սպարտակում»: Առաջին մարզիչն էր Ռաուզա Իսլանովան: 1996 թվականից Ելենան սկսեց մարզվել «ԲԿՄԱ»յում: Արդեն այդ ժամանակ նա հաջողություններ ուներ յունիորների շրջանում: Նույն թվականին հաղթեց յունիորների Ֆրանսիայի բաց առաջնությունում:
Ելենան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1998 թվականին և արդեն մեկ տարի անց լավագույնների հարյուրյակում էր:
1991 թվականին Ելենան առաջին անգամ դուրս եկավ Պալերմոյի մրցաշարի կիսաեզրափակիչ, ինչպես նաև դարձավ Ռուսաստանի հավաքականի անդամ: Ֆեդերացիայի գավաթի շրջակներում հանդես եկավ Վինում Ուիլիամսի դեմ և կրեց առաջին նշանակալից հաղթանակը:
2000 թվականին դարձավ առաջին ռուս թենիսիտուհին, ով դուրս եկավ ԱՄՆ թենիսի բաց առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Լինդսեյ Դեվենպորտին: Նույն տարում դարձավ Սիդնեյի Օլիմպիական Խաղերի արծաթե մեդալակիր, եզրափակչում զիջելով Վինուս Ուիլիամսին 2-6 4-6 հաշվով: WTA իր առաջին տիտղոսը Ելենան նվաճեց 2003 թվականին: 2004 թվականին Ելենան երկու անգամ դուրս է գալիս Մեծ սաղավարտի եզրափակիչ, սակայն երկու անգամ էլ պարտվում է համաերկրացիներին (Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում Անաստասիա Միսկինաին և ԱՄՆ թենիսի բաց առաջնությունում Սվետլանա Կուզնեցովային):