Եժի Կավալերովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եժի Կավալերովիչը

Եժի Կավալերովիչ (լեհերեն` Jerzy Kawalerowicz, 1922, հունվարի 19 - 2007, դեկտեմբերի 27), ծագումով հայ լեհական կինոռեժիսոր, դրամատուրգ։

Ծնվել է Լեհաստանի Գվոզդեց քաղաքում։ Պապերն ապրել են Լվովում և լեհական պետությանը մատուցած ծառայությունների համար համար արժանացել են ասպետական աստիճանի, դրանից էլ առաջացել է նրանց Կավալերով ազգանունը։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կրակովի կինոինստիտուտում, ապա ուսումը շարունակել նույն քաղաքի գեղարվեստների ակադեմիայում։ Նախ աշխատել է որպես ռեժիսորի օգնական, ապա ինքը նկարահանել է ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների, ցուցադրվել աշխարհի շատ երկրնոերում։ 1953-54-ին դասավանդել է Լոձ քաղաքի պետական կինոդպրոցում։ 1955-ին «Կադր» կինոմիավորման գեղարվեստական ղեկավարը։ Արժանացել է լեհական կառավարության պետական մրցանակների։ 1967-ին իր տիկնոջ` կինոդերասանուհի Լյուցինա Վինիցկայայի հետ այցելել է Հայաստան։[1]


Աղբյուրներ [խմբագրել]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող», էջ 89։ 

Արտաքին հղումներ [խմբագրել]