Եթե նրանք չունեն հաց` թո՛ղ թխվածք ուտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարդենի բրիոշով նատյուրմորտը

«Եթե նրանք չունեն հաց` թո՛ղ թխվածք ուտեն», ֆրանսիական հանրահայտ «Qu’ils mangent de la brioche» արտահայտության հայերեն թարգմանությունը, որը բառացի նշանակում է «Թո՛ղ նրանք ուտեն բրիոշներ»։ Ունի խճճված ծագում, ըստ ամենատարածված տարբերակի հեղինակը Ֆրանսիայի թագուհի, Լյուդովիկոս XVI-ի կին Մարիա-Անտուանետն է, սակայն հարկ է նշել, որ թագուհու կենսագրության ժամանակագրական տվյալները չեն համապատասխանում արտահայտության ստեղծման ժամանակաշրջանին։

Արտահայտության պատմությունը[խմբագրել]

Վերը նշյալ արտահայտությունն առաջին անգամ օգտագործվել է Ժան-Ժակ Ռուսոյի կողմից իր «Ապաշխարանք» (1766 - 1770) ստեղծագործության մեջ, սակայն ոչ այն տարբերակով որով սովորաբար այն կիրառվում է։ Համաձայն Ռուսոյի՝ այս արտահայտությունն արտաբերել է ֆրանսիական մի արքայադուստր, որն արդյունքում ժողովրդի և նույնիսկ մի քանի պատմաբանների կողմից նույնացվել է Մարիա-Անտուանետտայի(1755 - 1793) հետ։

Ի՞նչ անել հաց ունենալու համար

Aquote1.png Գնել` ես ինքս երբեք չէի համաձայնվի: Ինչպես կարելի է, որպեսզի կարևոր պարոնը, սուրը ձեռքին գնա հասարակ հացթուխի մոտ և այն էլ ինչի, մի կտոր հացի համար: Եվ վերջապես ես հիշեցի, թե ինչպիսի ելք առաջարկեց մի արքայադուստր, երբ նրան տեղեկացրին, որ գյուղացիները հաց չունեն` թող ուտեն բրիոշի: Ես այդպես էլ վարվեցի, բայց որքան դժվարությունների ես հանդիպեցի
Ժան-Ժակ Ռուսո «Ապաշխարանք»
Aquote2.png


Ժամանակագրական խնդիրը կայանում է նրանում, որ այդ ժամանակ Մարիա-Անտուանետտան դեռևս ամուսնացած չի եղել և ապրել է հայրենի Ավստրիայում, Ֆրանսիա նա տեղափոխվել է միայն 1770թ։ Ինչպեն նկատում ենք՝ Ռուսոն իր ստեղծագործության մեջ որևէ կոնկրետ անուն չի մատնանշել։ Անկախ այժմյան հայտնիությունից՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ այն գրեթե չի օգտագործվել։ Ինչպես երևում է դիպուկ արտահայտության հեղինակը՝ ինքը Ռուսոն է, որը շատ շատերի նման նույնպես ցանկանում էր հավատալ, որ այն արտաբերվել է թագուհու կողմից՝ դարձած այդքան ատելի հեղափոխության նախօրեին։