Եգիպտոսի բնակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակչության խտությունը
Եգիպտոսի բնակչության աճը
Տարի Բնակչություն
մ.թ.ա. 1000 3 000 000
1 4 000 000
100 8 000 000
500 4 000 000
1000 8 000 000
1500 7 000 000
1800 7 000 000
1900 9 800 000
2000 66 260 000
2009 83 000 000

Եգիպտոսի բնակչությունը 2009 թվականին կազմել է 82,999 միլիոն մարդ։

Բնակչության մեծ մասը եգիպտացիներ են։ Գերակշռող կրոնը սուննի իսլամն է, որը դավանում են բնակչության 94%։ Մնացած 6%` քրիստոնյա ղպտիներ։

Բնակչության միջին խտությունը կազմում է 75 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա, բայց այն շատ անհավասարաչափ է բաշխված։ Բնակչության 98% բնակվում է Նեղոսի նեղ հովտում, որտեղ բնակչության խտությունը կազմում է 1700 մարդ/կմ2։ Տարածքի մնացած մասը անապատ է, որտեղ մեկ քառակուսի կիլոմետրի վրա խտությունը 1 մարդուց էլ քիչ է։

Աճում է քաղաքային բնակչությունը։ Ներկայումս Եգիպտոսում կա 3 քաղաք ավելի քան 1 միլիոն մարդ բնակչությամբ` Կահիրեն, Ալեքսանդրիան և Գիզան, բայց բնակչության մի զգալի մասը (45%) դեռևս բնակվում է գյուղերում։ Ծնելիության մակարդակը (24,3 ծնունդ 1000 մարդ.) էականորեն բարձր է մահացության մակարդակից (5,3 մահ 1000 մարդ.)։

Կյանքի միջին տևողությունը կազմում է 70,4 տարի (68՝ տղամարդիկ, 73՝ կանայք)։