Եգիպտական հեղափոխություն (2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2011 թվականի ցույցեր և հեղափոխություն Եգիպտոսում
Մասն էԱրաբական գարուն
ՎայրԵգիպտոս
Երկիր Եգիպտոս
Թվականհունվարի 25, 2011-ից փետրվարի 11, 2011
ԱռանձնահատկությունՀեղափոխություն, ցույցեր, փողոքներ, քաղաքացիական անհնազանդություն, խռովություններ, կողոպում
Մասնակցողեգիպտացիներ, ընդդիմադիր խմբեր
ՆպատակԵգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի հեռացում
Մահ300 անձ կարծում են որ արդեն մահացել է[1] ներառյալ 138 ցուցարար[2][3][4], 10 ոստիկան[5][6][7], 12 բանտարկյալ, և մեկ բանտի ժամապահ[8]
ՎիրավորՀնարավոր է ավելի քան 3,000 անձ[9]
Կալանք1,000-ից ավելի (հունվարի 26-ի դրությամբ)[10]

2011 թվականի եգիպտական ցույցեր և հեղափոխությունը, փողոցային ցույցեր, բողոքներ և քաղաքացիական անհնազանդության ակտեր են որոնք սկսվել են Եգիպտոսում 2011 թվականի հունվարի 25-ին։ Ցույցերն ու խռովությունները սկսել են Թունիսի հեղափոխությունից ետք և կառք մը ցուցարարներ շալկում են Թունիսի դրոշներ որպես խորհրդանիշ նրանց ազդեցության[11]։ Ցուցարարների բողոքները և դժգոհությունները կենտրոնացում է իրավական, քաղաքական և տնտեսական հարցերի վրա[12]՝ ոստինակության դաժանություն[13], արտակարգ դրության օրենքներ[13], ազատ ընտրությունների բացակայություն[14], քաղաքական կաշառակերություն[14], սահմանափակումներ խոսքի ազատության վրա[14], բարձր գործազրկություն[15], ցածր նվազագույն աշխատավարձ[15], սննդամթերքի արժեզրկում[14][15] և վատ կենսանապայմաններ[16][17]։ Ցույցի կազմակերպիչները պահանջում են ազատության և արդարության իրավունքներ, նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի հեռացումը և նոր կառավարություն որը ներկայացնում է եգիպտացի ժողովրդին շահերը[18]։

Հակառակ որ Եգիպտոսում տեղայնացված ցույցեր վերջին տարիներում սովորական էին դարձել, հիմնական ցույցեր և խռովություններ բռնկվել են ամբողջ երկրում հունվարի 25, 2011 թվականին, որը կոչվել է «Զայրույթի օր» և որոշվել է որպես ցույցերի թվական ընդդիմադիր խմբերի և ուրիշների կողմից[17]։ Այս ցույցերը ամենամեծն են Եգիպտոսում 1977 թվականի հացի խռովություններից ի վեր[19] և առաջին անգամ լինելով որ եգիպտացիներ բոլոր տարբեր սոցիալ-տնտեսական իրավիճակներից և հավատքներից մասնակցում են միասնաբար[19][20]։

Կենտրոնական անվտանգության ոստիկանությունը, հունվարի 25, 2011

Մինչև փետրվարի 2, ամենաքիչը 138 ցուցարար և 10 ոստիկան մահացել են իսկ 3,000-ից ավելի վիրավորվել են[2][9]։ Մայրաքաղաքը Կահիրեն նկարագրվել է որպես «պատերազմի դաշտ»[21], և Սուեզում տեղի է ունեցել հաճախակի կատաղի բախումներ։ Եգիպտական կառավարությունը փորձել է խախտել ցույցերը օգտագործելով հակախռովության ոստիկանության խմբեր որոնք օգտագործում են վահաններ, ռետինե փամփուշտներ, մահակներ, ջրային «թնդանոթներ», արտասվաբեր գազ և, որոշ դեպքերում, փամփուշտներ[22]։ Մուբարաքի հավատարիմ Եգիպտոսի կենտրոնական անվտանգության ոստիկանության ներկայությունը աստիճանաբար փոխարինվել է հիմնականում զուսպ զինծառայողներից։ Ի պատասխան ոստիկանության բացակայության և կողոպումի, եգիպտացի քաղաքացիները կազմակերպած են ինքնապաշտպանական խմբեր պաշտպանելու համար կարևոր շրջանները երկրում[23][24][25][26][27]։

Կառավարությունը ժաշանակավորապես արգելափակել էր երկրում SMS հաղորդագրությունների ծառայությունները[28] և Համացանցը, դառնալով առաջին երկիրը, որ ժամանակավորապես արգելափակել է Համացանցը ամբողջությամբ[29][30]։ Կառավարությունը նաև պարտադրել է պարետային ժամ[31]‎, պնդելով որ անհրաժեշտ է պահպանել կանոնը և կանխելու ապստամբության փորձեր իսլամական խմբակներից[32]։ Մուբարաքի արձակել է իր կառավարությունը և նշանակել է ռազմական գործիչ և նախկին Եգիպտոսի գլխավոր հետախուզության տնօրինության պետ Օմար Սուլեյման որպես փոխնախագահ իսկ նախկին հրամանատար Եգիպտոսի օդային ուժերի Ահմեդ Շաֆիք որպես վարչապետ՝ փորձելով ընկճել անհամաձայնությունը։ Նաև, ի պատասխան ճնշման, Մուբարաքը հայտարարել է թե չի ցանկանում վերընտրություն դիմելու սեպտեմբերին[33]։ 2011 թ. փետրվարի 10-ի ուշ երեկոյան Մուբարաքը իր լիազորությունները հանձնել է Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանին[34]։ Փետրվարի 11-ի երեկոյան, Սուլեյմանը հայտարարել է, որ Մուբարաքը հրաժարականը տվել է և հանձնել է լիազորությունները Զինված ուժերի գերագույն խորդհրդին[35]։

Հոսնի Մուբարաքը անջատում է Համացանցը Եգիպտոսում և Եգիպտոսը անջատում է Մուբարաքը նրանից։

Միջազգային արձագանքը ցույցերի հանդեպ ընդհանրապես աջակցական է եղել և մեծամասնությունը կառավարությունների և կազմակերպությունների կոչ են արել ոչ-բռնի պատասխանների դիմելու երկու կողմերից և խաղաղ ճանապարհով շարժվել դեպի բարեփոխումների։ Բողոքի ցույցերը գրավել են ամբողջ աշխարհի ուշադրությունը շնորհիվ Twitter-ի, Ֆեյսբուքի, ՅուԹյուբի և այլ սոցիալական լրատվամիջոցների հարթակներ, որոնք թույլատրել են ակտիվիստներին և ուրիշների հաղորդակցումը և համակարգումը։ Կառավարուլյունը հունվարի 29-ի առավոտին ավարտել է արգելքը բջջային հեռախոսների[36], իսկ Համացանցը մասամբ վերականգնվել է փետրվարի 2 թվականին[37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Staff writer (Դեկտեմբերի 18 2010). «'300 Killed' So Far in Egypt Protests». South African Press Association (via News24). Վերցված է Փետրվարի 1 2011-ին.
  2. 2,0 2,1 Staff writer (Հունվարի 31 2011). «Egypt Crisis: Country Braced for 'March of a Million' – A 'March of a Million' Against the Egyptian Regime Has Been Called for Tuesday in Alexandria After One Was Announced in Cairo and All Train Services Were Cancelled, an Aide to Dissident Mohamed ElBaradei Said». The Daily Telegraph. ՄԹ. Վերցված է Փետրվարի 2 2011-ին.
  3. «Live Blog». Ալ Ջազիրա. Հունվարի 29 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  4. «Protesters back on Egypt streets». Ալ Ջազիրա. Հունվարի 29 2011. Վերցված է Հունվարի 29 2011-ին.
  5. «Unrest in Egypt». Reuters. Հունվարի 28 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
  6. «Egypt: Mubarak Sacks Cabinet and Defends Security Role». BBC News. 2011 թ․ հունվարի 29. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  7. «Protests in Egypt — As It Happened (Live Blog)». The Guardian. Հունվարի 26 2011. Վերցված է Հունվարի 26 2011-ին.
  8. News Service, Indo-Asian (Հունվարի 30 2011). «10 killed as protesters storm Cairo building». Hindustan Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է Հունվարի 30 2011-ին.
  9. 9,0 9,1 UN human rights chief: 300 reported dead in Egypt protests, Հաարեց, 01.02.11
  10. Օսման, Ահմեդ Զակի (Հունվարի 26 2011). «At Least 1000 Arrested During Ongoing 'Anger' Demonstrations». Almasry Alyoum. Վերցված է Հունվարի 30 2011-ին.
  11. Post Store (2011 թ․ հունվարի 25). «Mona Eltahawy - Will Egypt's protests go the way of Tunisia's revolution?». Washingtonpost.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  12. «Q&A: What's Behind the Unrest?». SBS. Հունվարի 27 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 1-ին. Վերցված է Հունվարի 29 2011-ին.
  13. 13,0 13,1 AFP (Հունվարի 25 2011). «Egypt braces for nationwide protests». France24. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է Հունվարի 29 2011-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Egypt activists plan biggest protest yet on Friday». Ալ Արաբիյա. Հունվարի 27 2011. Վերցված է Հունվարի 29 2011-ին.
  15. 15,0 15,1 15,2 AFP (Հունվարի 27 2011). «Egypt protests a ticking time bomb: Analysts». The New Age. Վերցված է Հունվարի 29 2011-ին.
  16. Սիդդիք, Հարուն (2011 թ․ հունվարի 25). «Protests in Egypt and unrest in Middle East – as it happened | World news | guardian.co.uk». Guardian. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  17. 17,0 17,1 Ջաիլան Զայան (2011 թ․ հունվարի 25). «AFP – Egypt braces for nationwide protests». AFP. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  18. «Egyptian Activists' Action Plan: Translated». The Atlantic. Հունվարի 27 2011.
  19. 19,0 19,1 Կարիմ Ֆահիմ և Մոնա էլ-Նագաար (2011 թ․ հունվարի 25). «Violent Clashes Mark Protests Against Mubarak's Rule». The New York Times.
  20. «Egyptian Youths Drive the Revolt Against Mubarak». New York Times. Հունվարի 27 2011. Վերցված է Հունվարի 27 2011-ին.
  21. «Protests in Egypt and unrest in Middle East – as it happened». Guardian newspaper. Հունվարի 25 2011. Վերցված է Հունվարի 26 2011-ին.
  22. «Crisis in Cairo: The Latest from Egypt in Turmoil». Time Magazine. 2011 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  23. Ֆլայշման, Ջեֆրի և Եդմոնդ Սանդերս (Los Angeles Times) (Հունվարի 29 2011). «Unease in Egypt as police replaced by army, neighbors band against looters». The Seattle Times. Վերցված է Փետրվարի 1 2011-ին.
  24. «Looting spreads in Egyptian cities». Ալ Ջազիրա. Հունվարի 29 2011. Վերցված է Փետրվարի 1 2011-ին.
  25. «Mubarak plays last card, the army; Police vanish». World Tribune (online). Հունվարի 31 2011. Վերցված է Փետրվարի 1 2011-ին.
  26. Ստիրվալտ, Քրիս (Հունվարի 31 2011). «Egypt: From Police State to Military Rule». Fox News. Վերցված է Փետրվարի 1 2011-ին.
  27. Հաուսլոհներ, Աբիգեյլ (Հունվարի 29 2011). «The Army's OK with the Protesters, for now». Time.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է Փետրվարի 1 2011-ին.
  28. «Եգիպտոսը անջատվել է ինտերնետից». Հայկական վարված. Հունվարի 28 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 30-ին. Վերցված է Հունվարի 29 2011-ին.
  29. Կովի, Ջեյմս. «Egypt Leaves the Internet». Renesys. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
  30. Քըրք, Ջերեմի (2011 թ․ հունվարի 28). «With Wired Internet Locked, Egypt Looks to the Sky». IDG News/PC World. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
  31. Voice of America 'A Trusted Source'
  32. Կարալեյ, Դիմիտրիոս (2004 Ապրիլ). American hegemony: preventive war, Iraq, and imposing democracy. Քաղաքագիտության ակադեմիա. ISBN 1-8848-5304-8.
  33. Էլ-Դիբ, Սարահ և Հադիլ ալ-Շալչի (Փետրվարի 1 2011). 12815050 «Egypt crowds unmoved by Mubarak's vow not to run». ABC News (Associated Press Wire). Վերցված է Փետրվարի 1 2011-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  34. Ալ Ջազիրա։ Defiant Mubarak refuses to resign
  35. «Hosni Mubarak resigns as president». Ալ Ջազիրա. 2011 թ․ փետրվարի 11. Վերցված է Փետրվարի 11 2011-ին.
  36. Ջո Բրուքս (2011 թ․ հունվարի 28). «Blackberry and cell service returns to Egypt». Wireupdate.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
  37. «Egypt Unrest». BBC News. Վերցված է Փետրվարի 2 2011-ին.