Դևիդ Գանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Գանդի
David Gandy
Դիմանկար
Դևիդ Գանդին 2014 թվականին
Ծնվել էփետրվարի 19, 1980 (44 տարեկան)
ԾննդավայրԲիլերիքեյ, Էսսեքս, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԱզգությունԲրիտանացի
ԿրթությունUniversity of Gloucestershire? և The Billericay School?
ՄասնագիտությունՍուպերմոդել
ԱշխատանքՄոդել
ԱշխատավայրՄիացյալ Թագավորություն
 David Gandy Վիքիպահեստում

Դևիդ Ջեյմս Գանդի (անգլ.՝ David James Gandy, փետրվարի 19, 1980(1980-02-19), Billericay, Basildon, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի մոդել։ Հայտնի է դարձել մոդելներ փնտրող հեռուստատեսային մրցույթում հաղթելուց հետո։ Մի քանի տարի եղել է իտալական Dolce & Gabbana ապրանքանիշի գլխավոր դեմքերից մեկը, որի ընթացքում մասնակցել է այդ ընկերության արշավներին և նորաձևության ցուցադրություններին։

Մոդելային այն ոլորտում, որտեղ գերազանցապես նիհար տղամարդիկ էին, Դևիդը հեղափոխություն առաջացրեց՝ լինելով ավելի ամրակազմ և մկանոտ։ Նրա տեսքը ստիպեց մի շարք դիզայներների փոխել իրենց հայացքները և ընտրել հենց իր տիպի մոդելների[1]։ Մոդելը հայտնվել է բազում ամսագրերի շապիկներին, հարցազրույցներ է տվել, լուսանկարվել է և ստացել բազմաթիվ մրցանակներ։

Դևիդը սկսել է բլոգ վարել բրիտանական Vogue–ի համար, ստեղծել է բջջային հավելված և զբաղվում է բարեգործությամբ։

Մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Գանդին ճապոնական GQ–ի համար (2009)

Պատանի տարիքում Դևիդը ցանկանում էր անասնաբույժ դառնալ, բայց իր գնահատականները բավականաչափ բարձր չէին ընդունելության համար անհրաժեշտներին բավարարելու համար։ Այդ ժամանակ նա մուլտիմեդիա էր ուսումնասիրում և տեղափոխվել էր աշխատելու Auto Express ամսագիր՝ Porsche–ի և Jaguar–ի վերջին մոդելները ներկայացնելով թեստավորման համար[2]։ Գլոսթերշիրի համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը ավարտելուց առաջ նրա հարևանը՝ առանց Դևիդին տեղեկացնելու, նրա լուսանկարները ուղարկել է ITV This Morningմոդելային մրցույթին, որ կազմակերպվել էր Richard and Judy–ի կողմից[3], և 21-ամյա Գանդին ահղթեց մրցույթը՝ ստորագրելով պայմանագիր Select Model Management–ի հետ Լոնդոնում։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի առաջին տարիներին Գանդին տարբեր կազմակերպությունների մոդելն է եղել՝ ներառյալ այնպիսիք, ինչպես, օրինակ, Shiatzy Chen, 7 for all Mankind, Zara, Gant U.S.A., Hugo Boss, Russell & Bromley, H&M, Carolina Herrera, Massimo Dutti և այլն[4]։ 2006 թվականին նա դարձել է Dolce & Gabbana ընկերության դեմքը։ Ամեն տարի՝ մինչև 2011 թվականը, նա գլխավոր դերերն էր զբաղեցնում մոդեային ցուցադրություններում և նկարահանումներում՝ աշխատելով այնպիսի կին սուպերմոդելների հետ, ինչպիսիք են Նոա Միլսը, Թոնի Վարդը և Սեն Ադամը[5][6][7]։

Դևիդը ամենաշատ հիշատակվող մոդելն է եղել 2007 թվականի ընթացքում՝ շնորհիվ Dolce & Gabbana "Light Blue" օծանելիքի, որի գովազդում նա նկարահանվել է Մարա Վույովիչի հետ միասին (նկարահանվել է լուսանկարիչ Մարիո Թեստինոյի կողմից)։ Գովազդի օնլայն դիտումները քանակը գերազանցել է 11 միլիոնը[8]։ 2008 թվականին նա դարձել է սեփական օրացույցի մոդելը՝ նկարահանված Մարիանո Վիվանկոյի կողմից[9]։ Գանդին դարձել է նաև "Light Blue"–ի երկրորդ բույրի դեմքը արդեն 2010 թվականին, սակայն այս անգամ մոդել Աննա Յագոձինկայի հետ[10], ինչպես նաև նկարահանվել է կարճամետրաժ գովազդային հոլովակում՝ "Away We Stay" անվամբ[11] W Hotels–ի համար Հելենա Քրիստենսենի հետ միասին։

2011 թվականին մոդայի տունը հրատարակել է "David Gandy by Dolce & Gabbana" գիրքը, որը բաղկացած է 280 էջից և մոդայի տան ու Դևիդի բազմամյա գործընկերության արդյունք դարձած լուսանկարներից[12]։ Նույն թվականին Դևիդն արդեն չորս ամսագրի շապիկներին էր և մասնակցել էր հինգ մոդայիկ նկարահանումների։ 2012 թվականին հայտնվել է արդեն տասնվեց ամսագրերի շապիկներին և ամսնակցել տասնութ մոդայի ցուցադրության[13], ինչպես նաև նկարահանվել Banana Republic–ի, Lucky Brand Jeans–ի, El Palacio de Hierro–ի և Marks & Spencer–ի համար[14] Բացի այդ՝ նա դարձել է Johnnie Walker Blue Label–ի ներկայացուցիչը[15]։

2013 թվականին Dolce & Gabbana–ն թողարկել է "Light Blue" օծանելիքի երրորդ տարբերակը՝ Դևիդի մասնակցությամբ։ Այն կրկին նկարահանել է Մարիո Թեստինո Կապրի կղզում՝ Իտալիայի հարավում։ Բայց այս անգամ նկարահանումներին մասնակցում էր նաև իտալուհի մոդել Բիանկա Բալթին[16]։ Bionda Castana կոշիկի բրիտանական ապրանքանիշը թողարկել է ֆիլմ Գանդիի մասնակցությամբ։ Ֆիլմը կոչվում է "David Gandy's Goodnight."։ Այստեղ նա հրապուրում է մի քանի կնոջ, որոնք հետո հայտնաբերում են, որ Դևիդի հերոսը գողացել է իրենց կոշիկները[17]։ Սեպտեմբերի 26–ին Դևիդը Jaguar–ի հետ միասին թողարկեց "Escapism" անվամբ կարճամետրաժ ֆիլմ։ Ֆիլմում Գանդին ներկայացնում է մի շարք մեքենաների մոդելների, ինչպես, օրինակ, C-Type, E-Type, XKSS, ինչպես նաև F-Type–ի նոր մոդելը[18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին նշանվել է բրիտանացի մոդել Քլոյա Փրիդհեմի հետ, սակայն 2010 թվականին զույգը հայտարարել է բաժանման մասին։

2010 թվականին սիրավեպ է ունեցել լրագրող Լաուրա Ուիթմոր հետ։

2011 թվականին Դևիդը ծանոթացել է բրիտանական The Saturdays խմբի մեներգչուհու՝ Մոլի Քինգի հետ, սակայն 2012 թվականին զույգը բաժանվել է։ Բաժանման պատճառը, ինչպես պարզվել է, եղել է Դևիդի սիրավեպը սկսնակ մոդել և իր վաղեմի ծանոթ Սառա Էն Մաքքլինի հետ։

Զույգի սիրավեպը տևել է մեկ տարի, որից հետո նրանք բաժանվել են։ Դրանից հետո Դևիդը կարճատև սիրավեպ է ունեցել դերասանուհի Սամանթա Բարքսի հետ, որից բաժանվելուց հետո նա մի քանի անգամ հանդիպել ու բաժանվել է իր նախկին ընկերուհու՝ Սառա Էնի հետ։

Ներկայումս Դևիդը կրկին վերականգնել է հարաբերությունները երգչուհի Մոլի Քինգի հետ և, ինչպես հայտարարում է մոդելը, իր մտադրությունները լուրջ են և մոտ աօագայում ինքը և Մոլին պատրաստվում են երեխաներ ունենալ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Interview - David Gandy». The Guardian (անգլերեն). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. Howarth, Peter (2001). David Gandy by Dolce and Gabbana. Rizzoli. ISBN 978-0-8478-3752-6.
  3. «You have the shrimp, we'll have the muscles ...». The Observer (անգլերեն). 2009 թ․ ապրիլի 5. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. «David Gandy - Advertising» (անգլերեն). Models.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «David Gandy - Profile». Vogue Italia (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. «Interview with David Gandy». The Daily Telegraph (անգլերեն). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. «Scarlett Johansson/David Gandy - Dolce & Gabbana» (անգլերեն). Fashionela. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. «David Gandy bio». Vogue UK (անգլերեն). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. «A Week with Male Model David Gandy». The Times. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. «Dolce & Gabbana Light Blue Fragrance Contract 2010» (անգլերեն). Models.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  11. «David Gandy to make his film debut». The Daily Telegraph (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. «Gandy's First Book». Vogue (UK) (անգլերեն). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. «David Gandy - Magazine Covers» (անգլերեն). Models.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  14. «David Gandy - Campaigns by Year» (անգլերեն). Models.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  15. «Johnnie Walker signs David Gandy». Marketing (magazine) (անգլերեն). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  16. «David Gandy - Bianca Balti - Dolce Gabbana - Light Blue». Vogue (անգլերեն). Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  17. «Bionda Castana Fashion Film Featuring David Gandy». Vogue (UK) (անգլերեն). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  18. «British Super Model David Gandy Launches New 'Escapism' Short Film». JaguarLandRover.com. Վերցված է 29 Sept 2013-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]