Դրանգ նախ օստեն (արտահայտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրանգ նախ օստեն (գերմ.՝ «Drang nach Osten»—«Գրոհ դեպի Արևելք»), 9-20-րդ դարերի Գերմանիայի զավթողական քաղաքականությունը բնութագրող արտահայտություն։ Դրսևորվել է զավթումներով, սլավոնական ցեղերի գերմանացմամբ, գերմանացիների մշակութային և ռասայական, գերազանցության պրոպագանդմամբ։

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դրանգ նախ օստեն»-ը 19-րդ դարի 50-ական թվականներին դրվեց շրջանառության մեջ և առնչվում էր նրա դեմ սլավոնական ժողովուրդների մղած պայքարին։ 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարում վերածվեց զավթումներն արդարացնելու քաղաքական և իրավական հասկացության։ Լրացվելով շովինիստական, ռասիստական գաղափարներով՝ դարձավ գերմանական ֆաշիզմի գաղափարախոսության բաղադրիչ մասերից մեկը։ «Դրանգ նախ օստեն»-ը դարերի ընթացքում թունավորել էր գերմանական ժողովրդի գիտակցությունը՝ ջանալով նրա հոգում ատելություն սերմանել մյուս ժողովուրդների հանդեպ և հավատ՝ «գերմանական ռասայի» կարծեցյալ գերազանցության նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 453