Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գ․ Տովստոնոգովի անվան ռուսական պետական ակադեմիական դրամատիկական մեծ թատրոն
Большой драматический театр имени Г. А. Товстоногова
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1919
Անվանված էԳեորգի Տովստոնոգով
Նախկին անվանումներԼենինգրադի Մ․ Գորկու անվան ակադեմիական դրամատիկական մեծ թատրոն
Գեղարվեստական ղեկավարԱնդրեյ Մոգուչի
Կայքbdt.spb.ru
 Tovstonogov Theater Վիքիպահեստում

Գ․ Տովստոնոգովի անվան ռուսական պետական ակադեմիական դրամատիկական մեծ թատրոն (ռուս.՝ Российский государственный академический Большой драматический театр имени Г. А. Товстоногова), (Դրամատիկական մեծ թատրոն, 1932 թվականից՝ Մ․ Գորկու անվան, 1964-1992 թվականներին՝ Լենինգրադի Մ․ Գորկու անվան ակադեմիական դրամատիկական մեծ թատրոն), թատրոն Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Հիմնադրվել է 1919 թվականին և համարվում է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծված առաջին թատրոններից մեկը։ 1992 թվականից թատրոնը կրում է հանրահայտ ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովի անունը, ով 30 տարի ղեկավարել է թատրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնն ստեղծվել է Մաքսիմ Գորկու և թատրոնների հանձնակատար, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասանուհի Մարիա Անդրեևայի նախաձեռնությամբ։ 1918 թվականի օգոստոսին հանձնակատար Անդրեևան ստորագրեց Պետրոգրադում «ողբերգության, ռոմանտիկ դրամայի և բարձր կոմեդիայի թատրոն» ստեղծելու մասին հրաման[1], որն այսօր ամբողջ աշխարհում հայտնի է ԴՄԹ (ռուս.՝ БДТ) հապավումով։

Թատրոնի հիմնադիրների շարքում էր նաև «Արվեստի աշխարհի» հիմնասյուներից մեկը՝ նկարիչ, ով դարձավ նաև թատրոնի ռեժիսորը, Ալեքսանդր Բենուան։ Սեպտեմբերին դերասան Նիկոլայ Մոնախովին հանձնարարվեց ստեղծել «հատուկ դրամատիկական թատերախումբ», իսկ հոկտեմբերին գեղարվեստական խորհուրդը, որը ղեկավարում էր Մաքսիմ Գորկին, որպես ռեժիսորներ նշանակեց Ն․ Արբատովային և Անդրեյ Լավրենտևին։ Որպես երաժշտական մասի ղեկավարներ հրավիրվեցին Ալեքսանդր Գաուկը և Յուրի Շապորինը։ Հենց այդ ժամանակ էլ պարզ դարձան թատրոնի առաջատար դերասանների անունները՝ Մոնախովը, Ալեքսանդր Պուշկին թատրոնի առաջատար Յուրի Յուրևը և համր կինոյի «աստղ», Փոքր թատրոնի դերասան Վլադիմիր Մաքսիմովը[2]։

Թատերախմբի հիմնական անդամները դարձան Գեղարվեստական դրամայի թատրոնի, որը հիմնադրվել էր 1918 թվականին Ա․ Լավրենտևի կողմից, ինչպես նաև նույն թվականին Յու․ Յուրիևի կողմից հիմնադրված Ողբերգության թատրոնի դերասանները։ Դեկտեմբերին կայացավ թատերախմբի առաջին հավաքագրումը, որի մեջ մտավ նաև Վասիլի Սոֆրոնովը, և սկսվեց միանգամից 2 ներկայացման փորձ։ 1919 թվականի հունվարին ձևավորվեց ԴՄԹ-ի ղեկավարությունը․ խորհրդի նախագահ դարձավ Մարիա Անդրեևան, իսկ գլխավոր ռեժիսորը՝ Անդրեյ Լավրենտևը[1]։

«Դոն Կարլոս» ներկայացման պաստառը

Դրամատիկական մեծ թատրոնը բացվեց 1919 թվականի փետրվարի 15-ին Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում Ֆրիդրիխ Շիլլերի «Դոն Կարլոս» ներկայացմամբ։ Այս պատմական ներկայացման բեմադրիչն էր Անդրեյ Լավրենտևը, բեմանկարիչը՝ Վլադիմիր Շչուկոն, կոմպոզիտորը՝ Բորիս Ասաֆևը, դերերում լավագույն դերասաններն էին՝ Մոնախովը (Ֆիլիպ), Մաքսիմովը (Դոն Կարլոս), Յուրիևը (Պոզա); ներկայացումն ուղիղ 5 ժամ տևեց։ Կոնսերվատորիան չէր ջեռուցվում, սառնամանիք էր, սակայն ամեն երեկո թատրոնը լի էր հանդիսատեսով և ոչ ոք չէր հեռանում դահլիճից[3]։

1920 թվականին ԴՄԹ-ին տրվեց նախկին Փոքր թատրոնի (Սուվորինի թատրոնի) շենքը[4], որտեղ և այն գործում է մինչև այժմ։

Վաղ տարիներ (1919-1934)[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի ապրիլին թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահ դարձավ Ալեքսանդր Բլոկը[1], իսկ Մաքսիմ Գորկին մնաց որպես գլխավոր գաղափարախոս։

Նախաձեռնողների կանխամտածմամբ թատրոնը պետք է դառնար հերոսական խաղացանկի ամրոց, սոցիալական մեծ կրքերի թատրոն՝ համեմված հեղափոխական պաթոսով, «մեծ արցունքների և մեծ ծիծաղի» թատրոն (Ա․ Բլոկ)։

Առաջին տարիների ընթացքում թատրոնի ներկայացումներն ամբողջովին համապատասխանում էին հիմնադիրների հեղափոխական ծրագրին։ Այդ ժամանակ դեռ չէր ձևավորվել խորհրդային դրամատուրգիան և թատրոնում բեմադրվում էին համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ Շեքսպիրի և Ֆրիդրիխ Շիլլերի ողբերգությունները, Վիկտոր Հյուգոյի դրամաները, միևնույն ժամանակ ներկայացվում էին նաև Դմիտրի Մերեժկովսկու և Վալերի Բրյուսովի պիեսները։ Նոր թատրոնում աշխատում էին ռեժիսորներ Նիկոլայ Պետրովը և Բորիս Սուշկևիչը, թատրոնի հետ սերտորեն համագործակցում էին բեմանկարիչներ, «Արվեստի աշխարհի» ներկայացուցիչներ Մստիսլավ Դոբուժինսկին, Վլադիմիր Շչուկոն (մինչ ԴՄԹ-ի հիմնադրումը Յուրիևի Ողբերգությունների թատրոնի և Լավրենտևի Գեղարվեստական դրամայի թատրոնի բեմանկարիչն էր), Բորիս Կուստոդիևը, Եվգենի Լանսերեն[5]։ Բեմանկարիչները թատրոնի դեմքն էին սկզբնական շրջանում․ «Դոն Կարլոս» ներկայացման Ելիզավետայի դերակատար Նադեժդա Կոմարովսկայան հիշում է, թե ինչպես էր Շչուկոն ստեղծում պիեսի մթնոլորտը․ «Դեկորացիաների ծավալը հաղորդում էր մարդու անօգնական լինելը, նրա անկարողությունը՝ մի կողմ շպրտել իրենց ծանրությամբ ճնշող այդ պատերը։ Թվում էր՝ մարդկային կանչը երբեք ոչ ոք չի լսի, այն կանէանա այդ պատերի մեջ»։ Իսկ 5 տարի անց քննադատ Ա․ Գվոզդևը գրեց․ «Որոշել ԴՄԹ-ի տեղը նորագույն թատերական հոսանքների մեջ նշանակում է մատնանշել այն դերը, որ խաղում է այդ թատրոնում բեմանկարիչը»[5]։ Ըստ դերասանուհի Նինա Լեժենի՝ թատրոնում այդ տարիներին ամեն ինչ իսկական էր՝ կահույքը, որը ժամանակավորապես վերցվել էր հարուստ տներից, հանդերձանքը․․․ Նույնիսկ երբ 1925 թվականին Լեժենը կատարում էր Աննա Վիրուբովայի դերը Ա․ Տոլստովի և Պ․ Շչյոգոլևի «Կայսրուհու դավադրությունը» պիեսում, կրում էր Վիրուբովայի իսկական զգեստը[6]։

Մեծ տեղ էր հատկացվում նաև երաժշտական ձևավորմանը։ Թատրոնի հետ համագործակցում էին Բորիս Ասաֆևը, Յուրի Շապորինը (երաժշտական ղեկավարն էր մինչև 1928 թվականը), Միխայիլ Կուզմինը, Իվան Վիշնեգրադսկին։

1921 թվականին Ռուսաստանից հեռացան Գորկին և Անդրեևան, Բլոկը մահացավ, Յու․ Յուրևը վերադարձավ հայրենի Ալեքսանդրինսկի, հեռացավ նաև Մ․ Դոբուժինսկին, իսկ 1921 թվականի սկզբին ԴՄԹ-ից հեռացավ նաև գլխավոր ռեժիսոր Անդրեյ Լավրենտևը։

Դրամատիկական մեծ թատրոն եկան նոր մարդիկ․ 1921-1922 թվականներին թատրոնի գլխավոր ռեժիսոր դարձավ Նիկոլայ Պետրովը, ում հաջորդեց էքսպրեսիոնիզմով տարված Կոնստանտին Խոխլովը, ով հարստացրեց թատրոնի խաղացանկը Գեորգ Կայզերի և Էրնստ Տոլլերի պիեսներով։ «Կայզերի և Տոլլերի ստեղծագործություններում, - գրում էր Ա․ Պիոտրովսկին, - թատրոնը գտնում էր կերպարների այն վերացականությունը և ընդհանրացումը, հրապարակախոսական այն խառնվածքը, որոնք, իհարկե, ոչ անհիմն թվում էին «բարձր դրամայի» բնորոշ առանձնահատկությունները, իրենց կողմից ատելի «կենցաղայնության» իսկական հակաթույնն էին»[7]։

1923 թվականի վերջին ԴՄԹ-ից հեռացավ Ա․ Բենուան, սակայն եկան նոր բեմանկարիչներ՝ Նիկոլայ Ակիմովը, Յուրի Աննենկովը, Վ․ Խոդասևիչը։

1923 թվականին թատրոն վերադարձավ Լավրենտևը և գլխավոր ռեժիսորի պաշտոնում մնաց մինչև 1929 թվականը։ Նույն թվականին թատրոնի գրական մասը ղեկավարում էր Ադրիան Պիոտրովսկին, հիմնականում նրա շնորհիվ թատրոնի խաղացանկում հայտնվեցին հայրենական և արտասահմանյան ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունները։ Հայրենական որոշ դրամատուրգների ճանաչեցին հենց ԴՄԹ-ի շնորհիվ՝ Բորիս Լավրենյովին, Ե․ Զամյատինին, Ա․ Շտեյնին[7][8]։

Մինչև 1925 թվականը Լավրենտևի հետ թատրոնում աշխատում էր Խոխլովը, ում օրոք թատրոն եկան ռեժիսորներ Պավել Վեյսբրյոմը և Կոնստանտին Տվերսկոյը։ ԴՄԹ եկան նաև դերասաններ Ալեքսանդր Լարիկովը, Վալենտինա Կիբարդինան, Օլգա Կիզիկոն։

Կոնստանտին Տվերսկոյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տովստոնոգովի անվան Դրամատիկական մեծ թատրոնը ցերեկը

1929-1935 թվականներին թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Կոնստանտին Տվերսկոյը[9]՝ Վսևոլոդ Մեյերխոլդի աշակերտը։ 1920-ական թվականների կեսերից, սկսած Լավրենտևի 1925 թվականին բեմադրած «Խռովություն» (ըստ Բ․ Լավրենյովի «Ծուխ» պիեսի) ներկայացումից, թատրոնն աստիճանաբար հրաժարվում էր վերացական ռոմանտիկայից․ ամբողջովին դա հաջողվեց Կ․ Տվերսկոյին[10]։ Վերջինս նախապատվությունը տալիս էր ժամանակակից դրամատուրգիային (մինչև 1935 թվականը թատրոնի խաղացանկը համալրվեց միայն մեկ դասական պիեսով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»-ը՝ բեմադրված Վ․ Լյուցեի կողմից)։ Թատրոնում բեմադրվում էին Յուրի Օլեշայի, Ալեքսեյ Ֆայկոյի, Նիկոլայ Պոգոդինի, Լև Սլավինի պիեսները, թատրոնի կյանքում կարևոր իրադարձություն էր Բ․ Լավրենյովի պիեսի հիման վրա բեմադրված «Մեղք» ներկայացումը։ Սակայն թատրոնում Տվերսկոյի բեմադրած վերջին ներկայացումը Շեքսպիրի «Ռիչարդ III»-ն էր։

1932 թվականին ԴՄԹ-ն սկսեց կոչվել իր հիմնադրի՝ Մաքսիմ Գորկու անունով․ Տվերսկոյի օրոք խաղացանկում առաջին անգամ հայտնվեցին Մ․ Գորկու «Եգոր Բուլիչովը և ուրիշներ» (1932) և «Դոստիգաևը և ուրիշները» (1933) պիեսները։

Այդ ժամանակաշրջանում ԴՄԹ-ում աշխատում էին տաղանդավոր բեմանկարիչներ Մոիսեյ Լևինը (գլխավոր բեմանկարիչ), Նիկոլայ Ակիմովը և Վադիմ Ռինդինը․ Տվերսկոյի վերջին ներկայացումը ձևավորեց Ալեքսանդր Տիշլերը։ Տվերսկոյի ներկայացումներում աչքի ընկան երիտասարդ դերասաններ Վիտալի Պոլիցեյմակոն և Նիկոլայ Կորնը[10]։ 1930 թվականից որպես բեմադրիչ-ռեժիսոր էր աշխատում Վլադիմիր Լյուցեն՝ նույնպես Մեյերխոլդի աշակերտը։

Ընտրյալ խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսուրայի ճգնաժամի տարիներ (1935-1955)[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-1950-ական թվականներին թատրոնում աչքի ընկան վառ ռեժիսորներ, սակայն ներկայանալով հետաքրքիր բեմադրություններով, նրանք այս կամ այն պատճառներով, ոչ միշտ կամավոր, հեռանում էին թատրոնից։ Կոնստանտին Տվերսկոյը սկզբից արտաքսվեց Լենինգրադից, այնուհետև՝ գնդակահարվեց[12]։ 1936 թվականին թատրոնը գլխավորած Ալեքսեյ Դիկին 1937 թվականի օգոստոսին ձերբակալվեց, այնուհետև բանտարկվեց։

…77 տարի շարունակ, փաստորեն, թատրոնն առանց ղեկավարի էր։ Մեկ նրանք խորհուրդ էին հրավիրում, մեկ հրավիրեցին հրաշալի մարդ, ռեժիսոր Կոնստանտին Խոխլովին, ով արդեն ծեր էր և հիավանդ։ Նրանք «կերան» վերջինիս։ Այստեղ շատ չար թատերախումբ էր հավաքված։ Այդ 7 տարիների ընթացքում բոլոր նրանք, ովքեր չէին ալարում, գալիս էին այս թատրոն…[13]

«
»

Դիկիից հետո գլխավոր ռեժիսորի պաշտոնը զբաղեցնում էին

Գեղարվեստական ղեկավարության այսպիսի հաճախակի փոփոխումն անդրադարձավ և աշխատակազմի մեջ տիրող մթնոլորտի և ներկայացումների որակի վրա։ 1930-ական թվականների վերջին թատրոնը կորցրեց իր հանրահայտությունը։

Հայրենական Մեծ պատերազմի սկզբին թատրոնը տարհանվեց Կիրով, սակայն շուտով շրջափակման օղակը ճեղքելուց հետո՝ 1943 թվականի փետրվարի 11-ին, վերադարձավ Լենինգրադ՝ Լենինգրադի ռազմաճակատի և հոսպիտալների զինվորներին ծառայելու համար։

ԴՄԹ-ի ստեղծագործական ճգնաժամը, որը նկատվում էր դեռևս 1930-ական թվականներին, հետպատերազմյան շրջանում ավելի խորացավ։ Գեղարվեստական ղեկավարները չէին ուզում երկար ղեկավարել․ 1949-1955 թվականներին թատրոնում 4 գլխավոր ռեժիսոր փոփոխվեց, 1953-1954 թվականների թատերաշրջանում թատրոնն ընդհանրապես գլխավոր ռեժիսոր չուներ և ղեկավարվում էր խորհրդի կողմից։ Նման պայմաններում, որտեղ յուրաքանչյուր թատերաշրջանում նոր մարդ էր ղեկավարում թատրոնը, ոչ մի զարգացման ծրագրի, մտածված խաղացանկային քաղաքականության մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ 1950-ական թվականների կեսերին թատրոնը չուներ «իր» հանդիսատեսը, չափազանց ցածր հաճախելիության պատճառով (որոշ ներկայացումներին հանդիսատեսը դերասաններից քիչ էր) առաջացան ֆինանսական էական պարտքեր, որը սպառնում էր թատրոնի գոյությանը[14]։

Ռեժիսորական քաոսը բացասաբար անդրադարձավ թատրոնի կառավարելիության վրա, թատերախումբն ուղղակի «ուտում էր» անօգտակար ռեժիսորներին։ ԴՄԹ-ում այդ ժամանակ քիչ չէին տաղանդավոր դերասանները, սակայն նրանք, չպատկանելով առաջատար թատերախմբին, պահանջարկ չունեին, մյուսները կնիքվել, մնացել էին իրենց կերպարների մեջ, իսկ երրորդներն ընդհանրապես, գեղարվեստական ղեկավարության բացակայության պայմաններում իրենց թատրոնի տերերն էին զգում և բեմին իրենց թույլ էին տալիս այն ամենը, ինչ խելքին բրդում էր[15]։

Ընտրյալ խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1936 - Ֆրիդրիխ Վոլֆի «Նավաստիները Կաթարոյից», ռեժ․՝ Ա․ Դիկի
  • 1937 - Մաքսիմ Գորկու «Փղշտացիները», ռեժ․՝ Ա․ Դիկի
  • 1938 - Տիրսո դե Մոլինայի «Բարեպաշտ Մարթան», ռեժ․՝ Ն․ Պետրով
  • 1939 - Մաքսիմ Գորկու «Հանգստացողները», ռեժ․՝ Բ․ Բաբոչկին
  • 1941 - Շեքսպիրի «Լիր արքա», ռեժ․՝ Գ․ Կոզինցև (Դ․ Շոստակովիչի երաժշտությամբ)
  • 1944 - Մաքսիմ Գորկու «Հատակում», ռեժ․՝ Լ․ Ռուդնիկ
  • 1948 - Մաքսիմ Գորկու «Թշնամիներ», ռեժ․՝ Ն․ Ռաշևսկայա
  • 1949 - Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», ռեժ․՝ Ա․ Սոկոլով
  • 1949 - Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլիչովը և ուրիշներ», ռեժ․՝ Ն․ Ռաշևսկայա
  • 1950 - Բ․ Լավրենևի «Մեղք», ռեժ․՝ Ա․ Սոկոլով և Ի․ Զոնե
  • 1951 - Կոնստանտին Տրենյովի «Լյուբով Յարովայա», ռեժ․՝ Ս․ Եֆրեմով
  • 1952 - Մաքսիմ Գորկու «Դոստիգաևը և ուրիշներ», ռեժ․՝ Ն․ Ռաշևսկայա
  • 1954 - Լ․ Զորինի «Հյուրեր», ռեժ․՝ Վ․ Մերկուրիև և Ի․ Մեյերխոլդ
  • 1955 - Գերհարտ Հաուպտմանի «Մայրամուտից առաջ», ռեժ․՝ Կ․ Խոխլով[16]

Գեորգի Տովստոնոգովի ժամանակաշրջան (1956-1989)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Տովստոնոգովը միանգամից չընդունեց ԴՄԹ-ն ղեկավարելու առաջարկը։ Սակայն հանուն «առաջին պրոլետարական թատրոնի» փրկության, Լենինգրադի թատրոնները վերահսկող կուսակցական մարմինների պնդմամբ[17], Տովստոնոգովը այնուամենայնիվ համաձայնեց դառնալ թատրոնի թվով 11-րդ գլխավոր ռեժիսորը 1956 թվականի փետրվարի 13-ից և թատրոնի հերթական ծննդի նախօրյակին ներկայացվեց թատերախմբին։

Թատրոնի նախասրահը

6 տարի աշխատելով որպես Լենինգրադի Լենինի կոմերիտմիության անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր՝ Գեորգի Տովստոնոգովը ստիպեց լենինգրադյան թատերական պահանջկոտ հանրությանը խոսել իր մասին որպես չափազանց տաղանդավոր և հաջողակ ռեժիսոր։ 1955 թվականին Լենինգրադի Պուշկինի անվան դրամայի թատրոնում Վսևոլոդ Վիշնևսկու պիեսի հիման վրա նրա կողմից բեմադրված «Լավատեսական ողբերգությունը» (հետագայում արժանացավ Լենինի մրցանակի) ոչ պակաս, քան հանդիսատեսը հավանեց նաև իշխող կուսակցությունը և վերջին դերը չխաղաց ռեժիսորի նշանակման գործում[18]։

Գեղարվեստական նոր ղեկավարին լայն լիազորություններ էին տրամադրվել․ Լենինգրադի Լենկոմից Տովստոնոգովը որպես թատրոնի գրական մասի ղեկավար հրավիրեց Դինա Շվարցին, ԴՄԹ-ի վարչական վերակազմավորման համար տնօրեն նշանակվեց Գեորգի Կորկինը։ «Նա դաժան էր, նա անողոք էր, - հիշում էր Դինա Շվարցը։ - Նա կարող էր ամեն ինչ վերակազմավորել, աշխատանքից ազատել բոլորին, երբ անհրաժեշտ է։ Եվ նա ամեն օր վազում էր Գեորգի Ալեքսանդրովիչի մոտ»[17]։ Թատերախմբի հետ առաջին հանդիպման ժամանակ անդրադառնալով գեղարվեստական ղեկավարներին «ուտելու» հարցին՝ Տովստոնոգովը հայտարարեց․ «Ես ուտելի չեմ։ Հիշե՛ք՝ ուտելի չեմ»[14]։ Ղեկավարող մարմինների համաձայնությամբ գեղարվեստական նոր ղեկավարը աշխատանքից հեռացրեց թատերախմբի մոտ մեկ երրորդին՝ ավելի քան 30 դերասանի[14]։

ԴՄԹ-ում անցկացրած իր առաջին տարում Տովստոնոգովը հանդիսատեսին բառիս բուն իմաստով «գայթակղեց» մոռացված թատրոնով․ ելնելով այն բանից, որ «թատրոն են հաճախում ոչ միայն օգտակարության համար»՝ գեղարվեստական նոր ղեկավարը չէր խուսափում նաև զվարճանքից՝ բեմադրում էր կատակերգություններ՝ Ալֆրեդ Ժերիի «Վեցերորդ հարկ», Նիկոլայ Վեննիկովի «Երբ ծաղկում է ակացիան», Միխայիլ Սեբաստիանուի «Անանուն աստղը»[15]... 1957 թվականի սկզբին Տովստոնոգովին հաջողվեց փոխել իրավիճակը․ ներկայացումներն ընթանում էին արդեն լի դահլիճներով։ Նոր ԴՄԹ-ն՝ «Տովստոնոգովի թատրոնը», սկսվեց «Եզոպոս» ներկայացմամբ (Գիլիերմե Ֆիգեյրեդոյի պիեսի հիման վրա), որը հանդիսատեսի դատին հանձնվեց 1957 թվականի մարտի 23-ին․ «Եզոպոս»-ին հաջորդեց լեգենդար «Ապուշ»-ը՝ Ինոկենտի Սմոկտունովսկու մասնակցությամբ։

1930-ական թվականների վերջին թատրոնի հանդեպ հետաքրքրության պակասը, ըստ Իոսիֆ Յուզովսկու, ընդհանուր տենդենցի արդյունք էր[19], ոչ միայն ԴՄԹ-ն, այլև խորհրդային բոլոր թատրոններն այդ տարիներին ճգնաժամի մեջ էին[20]։ Տովստոնոգովի՝ Դրամատիկական մեծ թատրոն տեղափոխվելը համընկավ «ձնհալի» սկսման հետ, նա առաջիններից մեկն էր, ով գիտակցեց փոխված մթնոլորտի նոր հնարավորությունները, «ձնհալի» խորհրդանիշը դարձավ «Եզոպոս»-ը[21]։ 2 տարի անց Գորկու «Բարբարոսներ»-ի քննարկման ընթացքում Յուզովսկին, ով ականատես էր 1920-ական թվականներին թատրոնի վառ ծաղկմանը, գրելով Վլադիմիր Նեմիրովիչ-Դաչենկոյի և Վսևոլոդ Մեյերխոլդի ներկայացումների մասին, ասում էր․ «Այն, ինչ դուք անում եք, վերաբերվում է ոչ միայն Դրամատիկական մեծ թատրոնին․․․ Ես ցանկանում եմ, որ դուք չդանդաղեցնեք ձեր տեմպը, պատասխանատվություն զգաք և գիտակցեք, որ իսկական և մեծ թատրոնի ծարավ կա։ Այնքան վաղուց մենք այն չենք ունեցել և որքանով կարող է այս պահանջն իրականացվել այդ թատրոնում․․․»[22]: Տովստոնոգովը հուսախաբ չարեց․ «Բարբարոսներ»-ին հաջորդեցին Ալեքսանդր Վոլոդինի «Հինգ երեկոները» և մի շարք այլ ներկայացումներ, որոնք մտան խորհրդային թատրոնի «ոսկե ֆոնդ»։

Դրամատիկական մեծ թատրոնը, թեև չէր դադարում այն գովել կենտրոնական խորհրդային մամուլը ընդհուպ մինչև «Պրավդան», հատկապես արտասահմանում ճանաչում գտնելուց հետո (որի վերաբերյալ կշտամբական հոդվածներ տվեցին նաև նույն «Պրավդա»-ում)[23] գործում էր կուսակցական մարմինների մշտական վերահսկողության տակ․ թույլ չտվեցին բեմադրել Լեոնիդ Զորինի «Հռոմեական կատակերգությունը», մեծ դժվարությամբ, բազմաթիվ զիջումների գնով Տովստոնոգովին հաջողվեց փրկել Վլադիմիր Տենդրյակովի պատմվածքի հիման վրա բեմադրված «Երեք պարկ աղբոտ ցորեն»-ը, երկար ու տանջալից պայքար ծավալվեց հանդիսատեսի կողմից սիրված հետպատերազմյան սովի և ճնշումների մասին պատմող[24] «Գինը» ներկայացման համար, քանի որ պիեսի հեղինակը՝ Արթուր Միլլերը, քննադատական արտահայտություններ էր իրեն թույլ տվել ԽՍՀՄ արտաքին քաղաքականության վերաբերյալ[25]. բեմադրված ներկայացումները հաճախ էին ուղղումների ենթարկվում[26]։

Այսպես, «Խելքից պատուհասը» ներկայացման մեջ մտցվել էր Ալեքսանդր Պուշկինի հետևյալ մեջբերումը․ «Սատանան դրդեց իմ այս հոգով ու տաղանդով ծնվել Ռուսաստանում», սակայն ի վերջո այն հանվեց։ Այդուհանդերձ Տովստոնոգովի ժամանակաշրջանը թատրոնի պատմության մեջ համարվում է «ոսկե»․ 3 տասնամյակ շարունակ նրա ղեկավարության ներքո ԴՄԹ-ն հայրենական թատերական շարժման առաջատարն էր[27], «երկրի առաջին բեմը»[28], որը մեծ հաջողություն էր վայելում նաև արտասահմանում․ այդ տարիների ընթացքում թատրոնը հյուրախաղերով հանդես չեկավ միայն Պորտուգալիայում, ներկայացումներով հանդես է եկել Ճապոնիայում, Արգենտինայում, Իսրայելում, երկու անգամ Թայվանում[29]... «Դրամատիկական մեծ թատրոնը, - գրում էր Ալեքսանդր Սվոբոդինը 1970 թվականին, - կարողանում է ներկայացումներ ստեղծել, որոնք մշակութային արժեքներ են։ Նրանք հայտնվում են մեծ գրողների բազմահատորյա ժողովածուների հրատարակման նույն շարքում, որոնք նոր լույսի ներքո են ներկայացնում մեր երկրի պատմությունը»[30]։ Իսկ Պավել Մարկովը 6 տարի անց գրեց․ «Ինչ քննադատություններ էլ՝ ոգևորվածից մինչև թերահավատ ու ամբարտավան, որ ասվում են Տովստոնոգովի ներկայացումների համար, պարզից էլ պարզ է, որ Տովստոնոգովը թատերական մեր կյանքում հատուկ և չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում։ Նրան չես կարող շրջանցել շինծու անտարբերությամբ, չես կարող ժխտել նրա ամրագրված ազդեցությունը խորհրդային թատրոնի վրա։ Բացի այդ ակնհայտ երևում է արտաքին, երբեմն նաև հաղթական հաջողությունը․․․ Իսկ մինչ այդ Տովստոնոգովը նվազագույն քայլ անգամ չի անում, որպեսզի հանդիսատեսից հաջողություն աղերսի․․․ Տովստոնոգովի թատրոնը զուրկ է սենսացիոնության ամենաթույլ նշույլից անգամ․․․ Հաջողությունը հաստատում է, որ թատրոնը համընկնում է երկրի հասարակական-գեղարվեստական շահերի հետ․․․»[31]:

Տովստոնոգովի հետ տարբեր ժամանակաշրջաններում աշխատել են ռեժիսորներ Ռոզա Սիրոտան (1955-1962 և 1966-1972), Ռուբեն Աղամիրզյանը (1961-1966), Յուրի Աքսյոնովը (1961-1983), Գենադի Եգորովը (1982-1984) և այս ռեժիսորներից յուրաքանչյուրն իր ավանդն ունի Դրամատիկական մեծ թատրոնի «ոսկե ֆոնդի» մեջ։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տովստոնոգովի կողմից ստեղծված թատերախումբը, ըստ հանրահայտ լեհ ռեժիսոր Էրվին Աքսերի, ով ԴՄԹ-ում ոչ մեկ ներկայացում էր բեմադրել, «կարող էր մրցել եվրոպական լավագույն թատերախմբերի հետ»։ «Այս թատրոնի առաջատար դերասանները, իրենց գործի վարպետ են, ոչնչով չեն զիջում համաշխարհային ճանաչում գտած աստղերին, երբեմն էլ գերազանցում էին վերջիններիս՝ խաղն անհատական վարպետությամբ համակցելու կարողությամբ»[32]։ Աքսերի հետ պատրաստ էին բանավիճել հայրենական թատերագետները․ «Դրամատիկական մեծ թատրոնի թատերախումբը, - կարծում է մասնավորապես Նատալյա Ստարոսելսկայան, - չի կարող մրցել եվրոպական լավագույն թատերախմբերի հետ, որովհետև մի քանի տասնամյակ շարունակ այն հանդիսանում էր աշխարհի լավագույն թատերախումբը»[33]։ Ըստ Կ․ Ռուդնիցկու՝ ԴՄԹ ընկնել 1980-ական թվականներին ավելի դժվար էր, քան Մոսկվայի Գեղարվեստական թատրոն ընդունվելը՝ 1930-1940-ական թվականներին[33], որտեղ տասնյակ համախորհրդային աստղեր կային։ 1988 թվականին ձևավորելով այն սկզբունքները, որոնց հիման վրա ընտրում էր դերասաններին՝ Տովստոնոգովը, բռնակալի և դեսպոտի իր հեղինակությամբ, պարտադիր պահանջների մեջ ավելացրեց նաև «ինտելեկտուալ մակարդակը» և «աշխատանքի ընթացքում իմպրովիզիացիայի ընդունակությունը»[33]։ Տովստոնոգովը կարողանում էր դերասանին դարձնի ներկայացման համահեղինակ․ ինչպես նշում էր թատերագետ Տ․ Զլոտնիկովան, նա սիրում էր դերասաններին որպես «դաս», սակայն սիրում էր պահանջկոտ, երբեմն էլ հոգնեցնելու աստիճան[34]։

«ԴՄԹ-ի թատերախմբում, - գրում է Ելենա Գորֆունկելը, - Տովստոնոգովն ուներ մի քանի առաջատար դերասանուհիներ՝ Նինա Օլխինան, Լյուդմիլա Մակարովան, Էմմա Պոպովան, Զինաիդա Շարկոն, Տատյանա Դորոնինան»[35]։ Սակայն նրանք կողքին էին և այնպիսի հրաշալի, սակայն ոչ գլխավոր դերասանուհիներ, ինչպիսիք էին Վալենտինա Կովելը և Էմմա Պրիզվան-Սոկոլովան, ում Ն․ Ստարոսելսկայան նույնպես ընդգրկել էր «ամենա-ամենաաստղային նեղ շրջան», և երիտասարդ դերասանուհի Նատալյա Տենյակովան»[36][37]։

Ինչ վերաբերում է թատերախմբի արական կազմին, ապա այստեղ «աստղերի» ցուցակն անվերջ էր․ արդեն 1960-ական թվականներին բազմափորձ Վիտալի Պոլիցեյմակոյի, Եվգենի Լեբեդևի, Եֆիմ Կոպելյանի և Վլադիսլավ Ստրժելչիկի կողքին ճանաչում գտան երիտասարդ դերասաններ Պավել Լուսպեկաևը, Սերգեյ Յուրսկին, Կիրիլ Լավրովը, Օլեգ Բորիսովը, Օլեգ Բասիլաշվիլին, Վլադիմիր Ռեցեպտերը[38], 1970-ական թվականներին հանդիսատեսը ճանաչեց և սիրեց Գենադի Բոգաչյովին, Յուրի Դեմիչին և Անդրեյ Տոլուբեևին, կային նաև Նիկոլայ Կորնը, Պավել Պանկովը, Նիկոլայ Տրոֆիմովը, Վսևոլոդ Կուզնեցովը, Վադիմ Մեդվեդևը․․․[38] Տովստոնոգովյան ԴՄԹ-ի պատմության մեջ առանձին էջ է ներկայացնում Ինոկենտի Սմոկտունովսկին, ով չնայած այդ թատրոնի բեմին խաղացել է ընդամենը մեկ անմոռանալի դեր[39][40]։

Գեորգի Տովստոնոգովը գլխավորեց Դրամատիկական մեծ թատրոնը ուղիղ 33 տարի․ 1989 թվականի մայիսի 23-ին, «Ծեր կնոջ այցը» ներկայացման գլխավոր փորձից տուն վերադառնալու ճանապարհին մահացավ իր ավտոմեքենայի ղեկին[41]։

Ընտրյալ խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տովստոնոգովից հետո (1989-2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատերի մոտ այն կարծիքն էր ձևավորվել, որ 1989 թվականի մայիսի 23-ին մահացավ ոչ միայն Տովստոնոգովը, այլև ԴՄԹ-ը․ դրա մասին էր խոսում հոգեհանգստին Տատյանա Դորոնինան, նույն միտքն արտահայտեց նաև Դինա Շվարցն իր օրագրում[43]։ Տովստոնոգովն իրեն հաջորդող չէր նախապատրաստել․ կգա նոր ռեժիսոր և կստեղծի իր թատրոնը։ Սակայն նոր ռեժիսորը չէր գալիս, ամբողջ համառուսաստանյան թատրոնի համար դժվար տարիներ եկան, շուտով ԴՄԹ-ի, ինչպես նաև այլ թատրոնների առաջ գոյատևման հարց բարձրացավ[44][45]։

Այդ ժամանակաշրջանում թատրոնը գլխավորեց Կիրիլ Լավրովը, ով ընտրվեց թատերախմբի կողմից գաղտնի քվեարկության արդյունքում։ Նա ռեժիսոր չէր, և գեղարվեստական նոր ղեկավարի առջև բացի թատերախմբի պահպանման, ֆինանսական հարցերի լուծման խնդիրներից, ծառացան նաև տաղանդավոր ռեժիսորների, մասնավորապես գլխավոր ռեժիսորի փնտրման խնդիրը։ Միայն 2004 թվականին թատրոնը վերջապես գլխավոր ռեժիսոր ունեցավ՝ ի դեմս թատրոնի հետ երկար ժամանակ համագործակցող Թեմուր Չխեիձեի[46]։ 2007 թվականին իր հարցազրույցներից մեկում Չխեիձեն ասաց․ «Ես գիտեի, որ ինչ էլ որ այստեղ անես, վատ է լինելու, քան Տովստոնոգովի ժամանակ։ Սակայն նա չկա և ընդհանրապես տովստոնոգովներ շատ հազվադեպ են ծնվում։ Իսկ կյանքը շարունակվում է, և ես հիանում եմ այն թատրոնով, որը մի ժամանակ կար․ ես այնպես չեմ բեմադրում, ինչպես Տովստոնոգովը»[47]։

Վերջին տարիներին քննադատները գրում էին ԴՄԹ-ի լճացման մասին, և 2013 թվականի փետրվարի 19-ին Թեմուր Չխեիձեն դուրս եկավ աշխատանքից։ Իր հեռանալու պատճառների մասին նա խոսեց մարտի 4մամուլի ասուլիսի ժամանակ․ «Այժմ, երևի, այն ժամանակն է, երբ ԴՄԹ-ին փոփոխություններ են անհրաժեշտ, որին ես ինքս չեմ կարող գնալ։ Շատերն ինձ համարում են հետադիմական, սակայն դա իմ սկզբունքային ուղին էր՝ պահպանել Տովստոնոգովի թողած ժառանգությունը։ Համոզված եմ, որ կանցնի 10 տարի, և դասականը կրկին իր տեղը կգտնի ռուսական թատրոնում։ Մի երիտասարդ ասեց ինձ, որ իմ ներկայացումներն ընդունվում են որպես ժամանակավրեպ։ Ես շնորհակալ եմ նրան անկեղծության համար»[48]։

Թատրոնն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի հիմնական բեմին ներկայացվում են ինչպես ռուսական և համաշխարհային դասականների, այնպես էլ ժամանակակից դրամատուրգիայի՝ Ալեքսանդր Օստրովսկու, Լև Տոլստոյի, Նիկոլայ Գոգոլի, Իվան Տուրգենևի, Ու․ Շեքսպիրի, Ֆրիդրիխ Շիլլերի, Բեռնարդ Շոուի, Ռ․ Հարվուդի, Մ․ Ֆրեյնի և այլոց ստեղծագործությունները։ Փոքր թատրոնի բեմում բեմադրվում են Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը», Էդվարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», Անտոն Չեխովի «Շնիկով տիկինը», Էդուարդ Կոչերգինի «Հրեշտակի տիկնիկ» ստեղծագործությունները։

2013 թվականի մարտի 29-ից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է հանդիսանում Անդրեյ Մոգուչին[49], իսկ գլխավոր բեմանկարիչն է արդեն 4 տասնամյակ շարունակ՝ Էդուարդ Կոչերգինը։ Երաժշտական մասով պատասխանատուն 1998 թվականից կոմպոզիտոր Նիկոլայ Մորոզովն է[50]։ Թատրոնի մշտական ռեժիսորներն են Նիկոլայ Պինիգինը, Անդրեյ Մաքսիմովը, Գրիգորի Դիտյատկովսկին։ ԴՄԹ-ում ներկայացումներ են բեմադրում նաև հրավիրված ռեժիսորներ։

Ընթացիկ խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակագծերում նշված է դերասանի՝ ԴՄԹ-ում աշխատանքի տարիները։

  • Մարինա Ադաշևսկայա
  • Բորիս Բաբոչկին (1931-1940)
  • Օլեգ Բասիլաշվիլի (1959)
  • Տատյանա Բեդովա (1976 թվականից)
  • Գենադի Բոգաչյով (1969 թվականից)
  • Օլեգ Բորիսով (1964-1983)
  • Իրուտե Վենգալիտե (1988 թվականից)
  • Միխայիլ Վոլկով (1961-2001)
  • Օլգա Վոլկովա (1976-1996)
  • Դորա Վոլպերտ (1932-1941)
  • Գրիգորի Գայ (1956-1984)
  • Անատոլի Գարիչև (1959-1993)
  • Դմիտրի Գոլուբինսկի (1919-1924)
  • Եկատերինա Գորոխովսկայա
  • Ելենա Գրանովսկայա (1939-1966)
  • Միխայիլ Դանիլով (1966-1994)
  • Նատալյա Դանիլովա (1977-1992)
  • Յուրի Դեմիչ (1973-1988)
  • Ալեքսեյ Դիկի (1936-1937)՝ գլխավոր ռեժիսոր
  • Տատյանա Դորոնինա (1959-1966)
  • Իզիլ Զաբլուդովսկի (1947-2010)
  • Միխայիլ Իվանով (1929-1964)
  • Վալերի Իվչենկո (1983 թվականից)
  • Մարինա Իգնատովա (1998 թվականից)
  • Օլգա Կազիկո (1927-1963)
  • Վալենտինա Կիբարդինա (1936-1956)
  • Վալենտինա Կովել (1966-1997)
  • Իննա Կոնդրատևա (1958-1962)
  • Եֆիմ Կոպելյան (1935-1941, 1943-1975)
  • Նիկոլայ Կորն (1935-1941, 1943-1971)
  • Իվան Կասկո (1961-1965)
  • Սվետլանա Կրյուչկովա (1976 թվականից)
  • Ալեքսանդրա Կուլիկովա (1998 թվականից)
  • Անդրեյ Լավրենտև (1919-1921 և 1923-1935)
  • Կիրիլ Լավրով (1955-2007)՝ գեղ․ ղեկավար (1989 թվականից)
  • Ֆեոդոր Լավրով (2007 թվականից)
  • Մաշա Լավրովա (1993 թվականից)
  • Եվգենի Լեբեդև (1956-1997)
  • Սերգեյ Լոսև (1980 թվականից)
  • Պավել Լուսպեկաև (1959-1967)
  • Ալեքսանդր Մազաև (1933-1957)
  • Լյուդմիլա Մակարովա (1945-2014)
  • Լարիսա Մալևաննայա (1976 թվականից)
  • Վադիմ Մեդվեդև (1966-1988)
  • Գեորգի Մենգլետ (1936-1937)
  • Յուզեֆ Միրոնենկո (1969-2011)
  • Նիկոլայ Մոնախով (1919-1936)
  • Միխայիլ Մորոզով (1983-1987 և 1990 թ-ից)
  • Լեոնիդ Նևեդոմսկի (1967 թվականից)
  • Աննա Բորիսովնա Նիկրիտինա-Մարիենգոֆ
  • Անդրեյ Նոսկով (1998 թվականից)
  • Նինա Օլխինա (1947 թվականից)
  • Պավել Պանկով (1947-1950, 1965-1978)
  • Վահրամ Փափազյան
  • Ելենա Պերցևա (1985 թվականից)
  • Վիտալի Պոլիցեյմակո (1930-1967)
  • Ելենա Պոպովա (1978 թվականից)
  • Էմմա Պոպովա (1962-1989)
  • Մարիա Պրիզվան-Սոկոլովա (1931-2001)
  • Վլադիմիր Ռեցեպտեր (1962-1987)
  • Վերա Ռոմանովա (1936-1974)
  • Եվգենի Սիդիխին (1989 թվականից)
  • Կոնստանտին Սկորոբոգատով (1928-1935)
  • Ինոկենտի Սմոկտունովսկի (1957-1960, 1966)
  • Վասիլի Սոֆրոնով (1918-1960)
  • Վլադիսլավ Ստրժելչիկ (1938-1995)
  • Յուրի Ստոյանով (1978-1995)
  • Վլադիմիր Թաթոսով (1963 թվականից)
  • Նատալյա Տենյակովա (1968-1979)
  • Սեմյոն Տիմոշենկո (1919-1924)
  • Անդրեյ Տոլուբեև (1975-2008)
  • Յուրի Տոլուբեև (1978-1979)
  • Յուրի Տամոշևսկի (1978-1991)
  • Նիկոլայ Տրոֆիմով (1964-2005)
  • Նինա Ուսատովա (1989 թվականից)
  • Ալիսա Ֆրեյնդլիխ (1983 թվականից)
  • Զինաիդա Շարկո (1956 թվականից)
  • Գեորգի Շտիլ (1961 թվականից)
  • Սերգեյ Յուրսկի (1957-1979)
  • Յուրի Յուրիև (1919-1921)
  • Կարինա Ռազումովսկայա (2004 թվականից)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Раиса Беньяш Ленинградский Академический Большой драматический театр им. М. Горького. — Искусство, 1968.
  • Наталья Старосельская Товстоногов. — Молодая гвардия, 2004. — 408 с. — ISBN 5-235-02680-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Беньяш Р. М. Ленинградский Академический Большой драматический театр им. М. Горького. — Искусство, 1968. — С. 19.
  2. Беньяш Р. М. Ленинградский Академический Большой драматический театр им. М. Горького. — Искусство, 1968. — С. 17-19.
  3. Беньяш Р. М. Ленинградский Академический Большой драматический театр им. М. Горького. — Искусство, 1968. — С. 24.
  4. Большой драматический театр // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — Советская энциклопедия, 1961. — Т. 1.
  5. 5,0 5,1 Хмелёва Н. Художники «Мира Искусства» в Большом драматическом театре // Наше наследие : журнал. — 2005.
  6. Рецептер В. Э. Жизнь и приключения артистов БДТ. — Вагриус, 2005. — С. 120. — ISBN 5-475-00096-4
  7. 7,0 7,1 Пиотровский А. И., Театр. Кино. Жизнь / Сост. и подгот. текста А. А. Акимовой, общая редакция Е. С. Добина, втупит. ст. С. Л. Цимбала. — Искусство, 1969. — С. 115. — 511 с.
  8. Пиотровский А. И., Театр. Кино. Жизнь / Сост. и подгот. текста А. А. Акимовой, общая редакция Е. С. Добина, втупит. ст. С. Л. Цимбала. — Искусство, 1969. — С. 116. — 511 с.
  9. 9,0 9,1 Кириллов А. А. Большой драматический театр // Энциклопедия Санкт-Петербурга.
  10. 10,0 10,1 Беньяш Р. М. Ленинградский Академический Большой драматический театр им. М. Горького. — 1967. — С. 30-32.
  11. Источник информации - Официальный сайт Большого драматического театра Արխիվացված 2009-01-01 Wayback Machine
  12. Сайт Общества «Мемориал»
  13. Старосельская Н. Д. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 138. — ISBN 5-235-02680-2
  14. 14,0 14,1 14,2 Старосельская Н. Д. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 140-141. — ISBN 5-235-02680-2
  15. 15,0 15,1 Старосельская Н. Д. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 141. — ISBN 5-235-02680-2
  16. Источник информации - Официальный сайт Большого драматического театра Արխիվացված 2009-02-12 Wayback Machine
  17. 17,0 17,1 Старосельская Н. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 138. — ISBN 5-235-02680-2
  18. Старосельская Н. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 133-137. — ISBN 5-235-02680-2
  19. Старосельская Н. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 184. — ISBN 5-235-02680-2
  20. Смелянский А. М. Предлагаемые обстоятельства. Из жизни русского театра второй половины XX века. — Артист. Режиссер. Театр, 1999. — С. 10-17. — 351 с. — ISBN 5-87334-038-2
  21. Старосельская Н. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 182. — ISBN 5-235-02680-2
  22. Старосельская Н. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 152-153. — ISBN 5-235-02680-2
  23. Старосельская Н. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 271. — ISBN 5-235-02680-2
  24. Старосельская Н. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 289-290, 292-293. — ISBN 5-235-02680-2
  25. Юрский С. Ю. Роза // Памяти Розы Сироты // Петербургский театральный журнал. — 1996. — № 9.
  26. Лордкипанидзе Н. О пользе чтения летописей // Сцена. — 2009. — № 6 (62). Архивировано из первоисточника 25 Ապրիլի 2011.
  27. Горфункль Е. И. {{{заглавие}}} // Звёзды петербургской сцены (под ред. Б. Покровского). — АСТ-Пресс Книга, 2003. — С. 253. — ISBN 5-7805-0996-4.
  28. Смелянский А. М. Предлагаемые обстоятельства. Из жизни русского театра второй половины XX века. — Артист. Режиссер. Театр, 1999. — С. 53. — 351 с. — ISBN 5-87334-038-2
  29. Каплан В. Эрвин Аксер в БДТ // Петербургский театральный журнал. — 2006. — № 4 (46).
  30. Свободин А. П. "Беспокойная старость" // Театр : журнал. — 1970. — № 8. — С. 17.
  31. Марков П. А. О Товстоногове // О театре. — "Искусство", 1977. — Т. 4. Дневник театрального критика: 1930-1976. — С. 542. — 639 с.
  32. Старосельская Н. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 369. — ISBN 5-235-02680-2
  33. 33,0 33,1 33,2 Старосельская Н. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 370. — ISBN 5-235-02680-2
  34. Старосельская Н. Д. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 372. — ISBN 5-235-02680-2
  35. Горфункель Е. Зинаида Шарко. Капризная, упрямая, счастливая // Да : газета. — 2009. — № 5 (130). Архивировано из первоисточника 20 Նոյեմբերի 2010.
  36. Старосельская Н. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 373, 385-390. — ISBN 5-235-02680-2
  37. Տես նաև` Беньяш Р. М. Ленинградский Академический Большой драматический театр им. М. Горького. — Искусство, 1968. — С. 11-13.
  38. 38,0 38,1 Беньяш Р. М. Ленинградский Академический Большой драматический театр им. М. Горького. — Искусство, 1968. — С. 10-12, 14-17.
  39. Беньяш Р. М. Ленинградский Академический Большой драматический театр им. М. Горького. — Искусство, 1968. — С. 97-101.
  40. Старосельская Н. Д. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 159-168, 368-369. — ISBN 5-235-02680-2
  41. Старосельская Н. Д. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 366. — ISBN 5-235-02680-2
  42. Источник информации - Официальный сайт Большого драматического театра Արխիվացված 2010-12-29 Wayback Machine
  43. Старосельская Н. Д. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 366-367. — ISBN 5-235-02680-2
  44. Старосельская Н. Д. Товстоногов. — Молодая гвардия, 2004. — С. 367. — ISBN 5-235-02680-2
  45. Алексютина Н. Зинаида Шарко: 70 лет - не так страшно, как кажется в 60 // Первое сентября. — 2000. Архивировано из первоисточника 20 Նոյեմբերի 2010.
  46. Чхеидзе Темур Нодарович Արխիվացված 2012-02-17 Wayback Machine // Большой драматический театр им. Г. А. Товстоногова (официальный сайт)
  47. Дмитревская М. Вы должны знать, про какой Завет ставите (беседа с Т. Чхеидзе) // Петербургский театральный журнал. — 2007. — № 47.
  48. Кармунин О., Сопова А. (4 марта 2013). «Темур Чхеидзе: «Ни в каком театре больше работать не буду»». Культура. Известия (официальный сайт). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  49. «Могучий будет совмещать БДТ с Александринкой». Lenta.ru. 29 марта 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  50. «Люди театра». Большой драматический театр (официальный сайт). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն» հոդվածին։