Դռեդլոկ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դռեդլոկը(անգլերենում օգտագործվում է հոգնակիով` dreadlocks, այլ կերպ` 'locks' կամ 'dreads' ) մազի սանրվածքի տեսակ է, որն ինքն իրեն է ձևավորվում` անկախ մազերի տեսակից:Այս սանրվածքն համարվում է որոշ կրոնների բաղկացուցիչ մաս: Դրանցից կարելի է առանձնացնել ռաստաֆարական շարժումը:Այնուամենայնիվ` մարդիկ կարող են պահել դռեդներ` անկախ կրոնական պատկանելությունից:Նրանցից շատերը դռեդային հյուսեր ստանում են արհեստական մշակումով:Կան մի շարք միջոցներ` այնպես անելու, որ մազերը միահյուսվեն ժամանակի ընթացքում և ձևավորեն դռեդ:Այդ միջոցներն են մազերի հետ սանրումը, ծամեր հյուսելը, պտտեցնելը և այլն: