Դոս Էրմանաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դոս Էրմանաս
Dos Hermanas
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԱնդալուսիա
ՊրովինցիաՍևիլյա
ՇրջանՄեծ Սևիլյա
ՔաղաքապետՖրացիսկո Տոսկանո
Մակերես160,52 կմ²
ԲԾՄ42 մ
Բնակչություն130369 մարդ (2014)
Խտություն814,80 մարդ/կմ²
ՏեղաբնականունNazareno, Nazarena
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ95
Փոստային դասիչ41700, 41704, 41089
Ավտոմոբիլային կոդSE
Պաշտոնական կայքdoshermanas.es
Դոս Էրմանաս (Իսպանիա)##
Դոս Էրմանաս (Իսպանիա)

Դոս Էրմանաս (իսպ.՝ Dos Hermanas, Երկու քույրեր), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Անդալուսիա ինքնավար համայնքում՝ Սևիլյա պրովինցիայի մեջ։ Մտնում է Մեծ Սևիլյա շրջանի կազմում։ Աշխարհագրորեն տեղակայված է Գվադալկիվիր գետի կիրճում։

Զբաղեցնում է 160,52 կմ² մակերես[1], բնակչության խտությունը կազմում է 814,80 մարդ/1կմ²։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 42 մ է։

Քաղաքը բաժանված է 4 կենտրոնների՝

  • Դոս Էրմանաս
  • Ֆուենտե դել Ռեյ
  • Մարիսմա ի Պունտալես Ադրիանո
  • Մոնտեկինտո

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքում ապրում է 130369 մարդ և այդ ցուցանիշով զբաղեցնում է Անդալուսիայի 12 քաղաքների շարքը, որոնց բնակչությունը գերազանցում է 100 000 մարդը։ Վերջին 40 տարիներին Դոս Էրմանասի բնակչությունը կտրուկ աճել է ի շնորհիվ քաղաքում զարգացող արդյունաբերության և Անդալուսիայի մայրաքաղաքին մոտ գտնվելու։ 1970 թվականին բնակչությունը կազմել է ընդամենը 39677 մարդ։ Ըստ 2007 թվականի Բնակչության բուրգի տվյալների քաղաքի բնակչության մեծամասնությունը երիտասարդ և միջին տարիքի անձինք են, ի տարբերություն Իսպանիայի այլ բնակավայրերի, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը միջինից բարձր և ծեր մարդիկ են։

Բնակչության թիվ
1900 1910 1920 1930 1940 1950 1960 1970 1981 1991 2014
7857 9884 10 971 15 427 20 880 21 281 27 696 39 677 57 548 78 025 130 369

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վերնագիր՝ Extensión superficial de municipios andaluces, հրատարակող՝ Sistema de Información Multiterritorial de Andalucía (SIMA), 25 de junio de 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոս Էրմանաս» հոդվածին։