Դոնուզլավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Դոնուզլավ
ուկրաիներեն՝ Донузлав
ղրիմի թաթարերեն՝ Doñuzlav
Տեղագրություն Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա Ուկրաինա
Ամենաբարձր կետը -0,4 մ
Երկարություն 30 կմ
Լայնություն 8,5 կմ
Ավազանի մակերեսը 1288 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 104 կմ
Ամենամեծ խորությունը 27 մ
Աղիությունը 7,06[1]
Թափվող գետերը Ստարիյ Դոնուզլավ
Դոնուզլավ
Բուրնուկ
Չեռնուշկա

Դոնուզլավ (ուկրաիներեն՝ Донузлав, ղրիմի թաթարերեն՝ Doñuzlav, Донъузлав), Ղրիմի ամենախորը լիճը, հատկացվում է Թարխանկուտի լճերի խմբին։ Մակերեսը կազմում է 47 կմ²։ Ընդհանուր միներալիզացիայի տիպի լիճ է, լճի մի մասը քաղցրահամ է (ծայր հյուսիսում)։ Ունի տեկտոնիկ ծագում։ Այժմ լիճը կարող է համարվել տեխնոգեն ծովածոց, քանի-որ 1961 թվականին ռազմա-ծովային բազայի շինարարության ընթացքում լիճը Սև ծովից բաժանող ցամաքաշերտը փորվել է և լիճը միացվել է ծովին։

Լիճը մխրճվում է թերակղզու տարածքի մեջ 30 կմ հեռավորության վրա, բաժանելով Թարխանկուտի թերակղզին Ղրիմի մնացած մասից։

Առավելագույն խորությունն է 27 մ, ծովին միացման վայրին մոտ լճի լայնությունը կազմում է մինչև 8,5 կմ, իսկ վերին մասերում այն դառնում է ծանծաղ և նեղ մինչև հարյուրավոր մետրեր։ Ծովից լիճը բաժանվում է ավազաթմբով, որի երկարությունը կազմում է 9 կմ, և լայնությունը՝ 200 - 600 մետր։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Փորձանմուշը վերցվել է 1955 թվականի օգոստոսի 27-ին

Տես նաև[խմբագրել]