Դոնալդ Տուսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնալդ Տուսկ
Donald Tusk
Դրոշ
Դրոշ
Եվրոպական Խորհրդի նախագահ
Դրոշ
Դրոշ
 դեկտեմբերի 1, 2014
Նախորդող Հերման Վան Ռոմպեյ
Դրոշ
Դրոշ
(14-րդ) Լեհաստանի վարչապետ
Դրոշ
Դրոշ
նոյեմբերի 16, 2007 - սեպտեմբերի 22, 2014
Նախորդող Յարոսլավ Կաչինսկի
Հաջորդող Եվա Կոպաչ
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական հարթակ, Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Ազատության միություն և Liberal Democratic Congress?
Կրթություն՝ Faculty of History, University of Gdańsk? (1980) և I Liceum Ogólnokształcące im. Mikołaja Kopernika w Gdańsku? (1976)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պատմաբան և head of government
Ազգություն Կաշուբներ և լեհեր
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Ծննդյան օր ապրիլի 22, 1957(1957-04-22)[2][3][4] (66 տարեկան)
Ծննդավայր Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5][4]
Քաղաքացիություն  Լեհաստան[5]
Ի ծնե անուն լեհ.՝ Donald Franciszek Tusk
Հայր Դոնալդ Տուսկ
Մայր Էվա Տուսկ
Ամուսին Մալգոժատա Տուսկ[5]
Զավակներ Միխալ Տուսկ և Կատաժինա Տուսկ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Դոնալդ Ֆրանցիշեկ Տուսկ (ապրիլի 22, 1957(1957-04-22)[2][3][4], Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5][4], լեհ.՝ Donald Franciszek Tusk), լեհ քաղաքական գործիչ։ Լեհաստանի 14-րդ վարչապետը։ Ղեկավարել է Լեհաստանի կառավարությունը 2007 թվականի նոյեմբերի 16-ից, մինչև 2014 թվականի սեպտեմբերի 22-ը։ 2014 թվականի դեկտեմբերի 1-ից Եվրոպայի Խորհրդի նախագահն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնալդ Տուսկը ծնվել է 1957 թվականի ապրիլի 22-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում[6]։ Դոնալդ Տուսկի հայրը՝ ավագ Դոնալդ Տուսկը (1930-1972) եղել է ատաղծագործ։ Մայրը՝ Եվա Տուսկը եղել է բույժքույր (1934-2009)։ Դոնալդ Տուսկը ավարտել է Գդանսկի հումանիտար համալսարանի պատմության ֆակուլտետը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Դոնալդ Տուսկը դարձավ Լեհաստանի Սեբատոր՝ Ազատության Միություն կուսակցության կազմում[7]։ 2001 թվականից եղել է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության հիմնադիրներից մեկը[6]։ 2003 թվականին դարձել է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության ղեկավար[8]։ 2005 թվականին Լեհաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավորել է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը («Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը ստացել է 36,33% քվե և շարունակել մնալ ընդդիմադիր)։

Նախագահական ընտրություններ (2005 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և իշխանության կողմից առաջադրված թեկնածու Լեհ Կաչինսկու հետ անցել երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում ստանալով 46% ձայն՝ չի ընտրվել Լեհաստանի նախագահ[9]։

Լեհաստանի վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության տարած հաղթանակի արդյունքում (41,50%) 2007 թվականի նոյեմբերի 16-ին դարձել է Լեհաստանի վարչապետ[10]։

Նախագահական ընտրություններ (2010 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Դոնալդ Տուսկը չմասնակցեց նախագահական ընտրություններին, սակայն նրա ղեկավարած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը որպես նախագահի թեկնածու առաջադրեց Բրոնիսլավ Կոմորովսկուն, ով դարձավ Լեհաստանի նախագահ[11]։

Խորհրդարանական ընտրություններ (2011 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դոնալդ Տուսկի ղեկավարած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը գրավեց առաջին տեղը՝ ստանալով 39.11% ձայն։ Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը Սեյմում ստացավ 206 մանդատ, ինչի շնորհիվ կուսակցությունը մեծամասնություն կազմեց։

Եվրոպական Խորհրդի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 31-ին Դոնալդ Տուսկը ընտրվեց Եվրոպական Խորհրդի (Եվրախորհուրդ) նախագահ[12]։ 2014 թվականի սեպտեմբերին Դոնալդ Տուսկը հրաժարվեց Լեհաստանի Վարչապետի Պաշտոնից, որի արդյունքում էլ Լեհաստանի վարչապետ դարձավ Եվա Կոպաչը։ Դոնալդ Տուսկը Եվրոպական Խորհրդի (Եվրախորհուրդ) նախագահ է դարձել 2014 թվականի դեկտեմբերի 1-ին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]