Դոդոշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոդոշներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչ երկկենցաղներ
Ընտանիք Դոդոշներ
Լատիներեն անվանում
Bufonidae
Ջոն Գրեյ 1825

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 173471
NCBI 8382

Դոդոշներ (լատ.՝ Bufonidae), անպոչ երկկենցաղների ընտանիք։

Հայտնի է շուրջ 256, Հայաստանում՝ 1 տեսակ՝ կանաչ դոդոշ։ Ջրային միջավայրին քիչ են կապված։ Գրեթե բոլորն ունեն խոշոր հարականջային գեղձեր՝ պարոտիդներ, և բնորոշվում են գորտնկիթների երիզավոր դասավորությամբ։

Տարածվածություն[խմբագրել]

Դոդոշների ընտանիքը միավորում է 21 սեռի ավելի քան 256 տեսակ։ ՀՀ-ում ամենուրեք տարածված է կանաչ դոդոշը։ Դոդոշները կարող են ապրել չորային պայմաններում, քանի որ, ի տարբերություն մյուս երկկենցաղների, նրանց մաշկը ավելի պակաս ջրաթափանց է և կարող է կորցնել մինչև 30% խոնավություն, որն անվնաս է օրգանիզմի համար։ Ուստի դոդոշները կարող են բնակվել Միջին Ասիայի, Արաբական երկրների և նույնիսկ Աֆրիկայի Սահարայի անապատներում, որտեղ տարեկան միջին տեղումների քանակը 7 մմ-ից չի անցնում։

Ապրելակերպ[խմբագրել]

Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Շարժվում են ցատկելով կամ քայլելով։ Սնվում են տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր ողնաշարավորներով։ Դոդոշները գորտնկիթը դնում են երկար երիզների տեսքով. թրթուրները զարգանում են 3–6 շաբաթում, որից հետո կերպարանափոխվում են մանր դոդոշիկների։ Դոդոշների կյանքի տևողությունը 6–8 տարի է, անազատ պայմաններում կարող են ապրել մինչև 40 տարի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png