Դյու-Սևր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Դյու-Սևր
Deux-Sèvres
Զինանշան
Blason département fr Deux-Sèvres.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Պուատու-Շարանտա
Վարչկենտրոն Նյոր
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2007)
362 944 (64րդ տեղ)
Խտություն 61 մարդ/կմ²
Տարածք 5 999 կմ²
Դյու-Սևր վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Դյու-Սևր (ֆրանսերեն՝ Deux-Sèvres), դեպարտամենտ Ֆրանսիայի արևելքում։

  • Դյու-Սևր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 79։

Պատմական տեղեկություններ[խմբագրել]

Դյու-Սևրը 1790 թ. մարտի 4-ին ֆրանսիական հեղափոխության ժանամակ ձևավորված 83 դեպարտամենտներից մեկն է։
Դեպարտամենտի սահմանները փոփոխություն են կրել 1973 թ., երբ փոքրիկ Փյուի-Սեն-Բոնե համայնքում ապրողները ձևականորեն դարձան արագ զարգացող մոտակա Շոլե համայնքի բնակիչներ։ Շոլեն գտնվում է հարևան Մեն և Լուար դեպարտամենտում և հարևան համայնքների տարբեր ադմինիստրատիվ միավորներում հայտնվելուց խուսափելու համար Փյուի-Սեն-Բոնեն մտցվեց Մեն և Լուարի կազմի մեջ։

Աշխարհագրական տվյալներ և տնտեսություն[խմբագրել]

Դյու-Սևր դեպարտամենտում գործազրկության մակարդակը շատ ցածր է (5%-ից պակաս), նամանավանդ՝ հյուսիս-արևմտյան շրջաններում։
Դեպարտամենտի տնտեսությունը հիմնականում գյուղական է, տարածքի երեք-քառորդը մշակովի հողեր են։ Գլխավոր մշակաբույսերն են ցորենը և գարին, ինչպես նաև՝ կարտոֆիլը, խնձորը և ընկույզը։ Նյորը բանջարեղեն և բոխնի աճեցնող կենտրոն է, բազուկ աճեցնում են Մելի շրջանում։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]