Դյուքմեջյան զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


«Դյուքմեջյան» զբոսայգի, զբոսայգի ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դյուքմեջյան» զբոսայգին գտնվում է Գլենդելի հյուսիսային հատվածում՝ La Crescenta և Tujunga նախալեռների դիմաց։ Անվանվել է ի պատիվ հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ, Կալիֆոռնիայի նահանգային 35-րդ սենատոր, Կալիֆոռնիայի ընդհանուր դատախազ Ջորջ Դյուքմեջյանի։

Զբոսայգին զբաղեցնում է 709 ակր խորդուբորդ տարածք՝ ձգվելով Սան Գաբրիել լեռների ստորոտից մինչև Գլենդել քաղաքի ամենահյուսիսային ծայրը։ Զբոսայգու հիմնական մասը պատված է մացառուտներով, անտառապատ տարածքները տարածվում են Dunsmore և Cook's կիրճերով։ Հյուսիսային, արևմտյան և արևելյան կողմերից զբոսայգին սահմանակից է Անջելես ազգային անտառին։ Զբոսայգու բարձրությունը տատանվում է մոտ 2159- 4775 մ (հյուսիսային հատված)։ Զբոսայգու կենտրոնական հատվածում՝ շուրջ 12 ակր տարածություն, գտնվում են Le Mesnager barn-ը, Glendale Park Ranger Station-ը, ավտոկայանատեղի, հանգստավայրեր, բացօթյա խնջույքի համար նախատեսված վայր, վայրեր հետիոտն զբոսաշրջության և լեռնային հեծանիվներով շրջելու համար[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Դյուքմեջյան» զբոսայգի». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. Deukmejian Wilderness Park

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]