Դյուսելդորֆ-Բիլկ աստղադիտարան
| Դյուսելդորֆի աստղադիտարան | |
Աստղադիտարանի տեղում հուշարձան |
|
| Կոդ | 018 |
|---|---|
| Բնօրինակ անվանում | Sternwarte Düsseldorf |
| Վայր | Դյուսելդորֆ, Գերմանիա |
|
Կոորդինատներ
|
|
| Բարձրություն | 40 մ |
| Հիմնադրվել է՝ | 1843 |
| Փակվել է՝ | 1943 ոչնչացվել է |
Դյուսելդորֆի աստղադիտարան (գերմ.՝ Sternwarte Düsseldorf, ինչպես նաև որոշ աղբյուրներում հիշատակվում է, որպես Դյուսելդորֆ-Բիլկ աստղադիտարան), մասնավոր ստղադիտարան էր Դյուսելդորֆ քաղաքի Դյուսելդորֆ-Բիլկ շրջանում, Գերմանիայում, հիմնադրվել է 1843 թվականին Յոհան Բենցենբերգի կողմից: Բենցենբերգը անվանել էր իր աստղադիտարանը «Շառլետա»: Դյուսելդորֆի աստղադտարանը ոչնչացվել է 1943 թվականին ռմբակոծությունների ժամանակ:
Բովանդակություն |
Աստղադիտարանի ղեկավարներ [խմբագրել]
- 1843 - 1846 - Յոհան Բենցենբերգ
- 1847 - 1851 - Ֆրանց Ֆրիդրիխ Էռնստ Բրյունոու
- 1851 - 1900 - Կարլ Թեոդոր Ռոբերտ Լյուտեր
- 1900 - 1937 - Ուիլիամ Լյուտեր (Կարլ Լյուտերի որդին)
Աստղադիտարանի պատմությունը [խմբագրել]
1843 թվականին Յոհան Ֆրիդրիխ Բենցենբերգը կառուցեց աստղադիտարան Դյուսելդորֆին մոտ ինքնուրույն դիտարկումներ կատարելու համար: Աստղադիտարանի հիմնական գործիքն էր 1800 մմ կիզակետային հեռավորությամբ ռեֆրակտոր աստղադիտակը: Բենցենբերգի մահից հետո 1846 թվականին աստղադիտարանը կտակվել էր քաղաքին: 1847 թվականից աստղադիտարանի տնօրենն էր Ֆրանց Ֆրիդրիխ Էռնստ Բրյունոուն: 1851 թվականին Բրյունոուն մեկնում է աշխատելու Բեռլինյան աստղադիտարան: 1852-ից 1890 թվականները աստղադիտարանի տնօրեն է դառնում Կարլ Թեոդոր Ռոբերտ Լյուտերը, որի կողմից էլ հայտնաբերվում են 24 նոր աստերոիդներ` (17) Թետիսից 1852 թվականի ապրիլի 17-ին մինչև (288) Գլավկան 1890 թվականի փետրվարի 20-ը: Այս աստերոիդները անվանում են «24 Դյուսելդորֆյան մոլորակներ»:
Աստղադիտարանը ավերվել է 1943 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ռմբակոծությունների հետևանքով: Այն տեղում, որտեղ գտնվել է աստղադիտարանը տեղադրվել է հուշարձան, որը պատկերում է այրված աստղադիտակ:
Աստղադիտարանի պատվին է անվանվել (4425) Բիլկ աստերոիդը:
Աստղադիտարանի գործիքները [խմբագրել]
- Ռեֆրակտոր (D = ?, F = 1800 մմ)
Հետազոտությունների ուղղությունները [խմբագրել]
- Աստղերի աստղաչափական դիտարկումներ (Բենցենբերգ)
- Նոր աստերոիդների որոնում (Կարլ Թեոդոր Ռոբերտ Լյուտեր) հայտնաբերվել է 24 աստերոիդ
- 1854-ից 1857 թվականները աստղային կատալոգի ստուգում (Կարլ Թեոդոր Ռոբերտ Լյուտեր)
Հայտնի աշխատակիցներ [խմբագրել]
- Յոհան Շմիդտ - 1845 թվականին եղել է Բենցենբերգի օգնականը
Ծանոթագրություններ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
Փոքր մոլորակների կենտրոնում հրատարակումներ`
NASA ADS տվյալների բազայում հրատարակումներ`
1870 թվականից հետո կատարված գիսաստղերի և մոլորակների արբանյակների դիտարկումները`