Դմիտրի Կրուգլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Կրուգլով
էստ․՝ Дмитрий Круглов
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 1984(1984-05-24)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Տապա, Tapa City, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Էստոնիա Լևադիա (Տալլին)
Համար 23
Պատանեկան կարիերա
Էստոնիա ՏՖՇ (Տալլին)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2001 Էստոնիա ՏՅԿ 33 (4)
2001 Էստոնիա ՀՅՈՒՅԿ Էմաստե 3 (1)
2002 Էստոնիա ՏՅԿ 28↑ (9)
2003-2005 Էստոնիա Լևադիա (Տալլին) 59 (4)
2005-2008 Ռուսաստան Լոկոմոտիվ 10 (0)
2006  Ռուսաստան Կուբան 0 (0)
2007  Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 14 (0)
2008-2010 Ադրբեջան Նեֆթչի (Բաքու) 53 (3)
2010-2011 Ադրբեջան Ինտեր (Բաքու) 32 (2)
2011-2013 Ռուսաստան Ռոստով 18 (1)
2013 Էստոնիա Լևադիա (Տալլին) 15 (4)
2014 Ադրբեջան Ռյավան (Բաքու) 6 (0)
2014-2015 Էստոնիա Լևադիա (Տալլին) 41 (10)
2016-2017 Էստոնիա Ինֆոնետ 66 (8)
2018- մ․հ․ Էստոնիա Լևադիա (Տալլին) 62 (5)
Ազգային հավաքական
2004- մ․հ․ Էստոնիա Էստոնիա 114 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 5.10.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 23.01.2020

Դմիտրի Կրուգլով (էստ․՝ Dmitri Kruglov, մայիսի 24, 1984(1984-05-24)[1][2], Տապա, Tapa City, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա), էստոնացի ֆուտբոլիստ, Էստոնիայի հավաքականի և «Լևադիա» (Տալլին) ակումբի պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Կրուգլովը հանդես է եկել էստոնական «ՀՅՈՒՅԿ Էմմաստե», «Տալլինա ՅԿ» և «Լևադիա» ակումբներում։ 2005 թվականին դարձել է մոսկովյան «Լոկոմոտիվի» խաղացող։ 2006 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Կուբան», որի հիմնական կազմում այդպես էլ չի հայտնվել՝ թիմի կազմում անցկացնելով ընդամենը մեկ հանդիպում՝ Ռուսաստանի գավաթի 2006/2007 խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում[3]։ 2007 թվականին կրկին վարձավճարով տեղափոխվել է մոսկովյան «Տորպեդո», իսկ 2008 թվականին սկսել է խաղալ Բաքվի «Նեֆթչի» ակումբում։ 2010-2011 մրցաշրջանում եղել է Բաքվի «Ինտերի» ֆուտբոլիստ։ 2011 թվականի օգոստոսին եռամյա պայմանագիր է կնքել ռուսական «Ռոստովի» հետ[4]։ 2013 թվականի ամռանը հեռացել է ռոստովյան ակումբից և որպես ազատ գործակալ վերադարձել «Լևադիա», որտեղ հանդես էր եկել 2003-2005 թվականներին[5]։

2014 թվականի մարտին Դմիտրի Կրուգլովը պայմանագիր է կնքել ադրբեջանական «Ռյավան» ակումբի հետ[6]։ Սակայն Ադրբեջանում նա քիչ է մնացել, և շուտով վերադարձել է Էստոնիայի մայրաքաղաքի «Լևադիա» ակումբ։ 2015 թվականի եկտեմբերին հայտնի է դարձել, որ Դմիտրի Կրուգլովը տեղափոխվել է Տալլինի մեկ այլ ակումբ՝ «Ինֆոնետ»[7]։ 2018 թվականի հունվարին վերադարձել է «Լևադիա»[8][9] և ստացել թիմի ավագի թևկապ։ Նույն թվականի մայիսին Դմիտրի Կրուգլովը թիմի հետ միասին նվաճել է Էստոնիայի գավաթը[10]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվական հոկտեմբերի 12-ին Դմիտրի Կրուգլովը նշել է նորամուտն Էստոնիայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Լատվիայի դեմ խաղին։ Հանդես է եկել նաև Էստոնիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։

Մինչև 2016 թվականի հունիս Դմիտրի Կրուգլովն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 101 խաղ և խփել չորս գոլ[11][12]։ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Կրուգլովն ազգային հավաքականում անցկացրել էր 109 խաղ և խփել չորս գոլ[13]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համագործակցության գավաթի խաղարկության հաղթող (1) – 2011
  • Էստոնիայի չեմպիոն (4) – 2004, 2013, 2014, 2016
  • Էստոնիայի գավաթակիր (5) – 2004, 2005, 2014, 2017, 2018
  • Էստոնիայի Սուպերգավաթի դափնեկիր (3) – 2015, 2017, 2018
  • Էստոնիայի առաջնության արծաթե մեդալակիր (1) – 2002
  • Էստոնիայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2003
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (2) – 2005, 2006
  • Էստոնիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2002

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ[14][15][16]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Ակումբ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Դիվիզիա Խաղեր Գոլոր Խաղեր Գոլոր Խաղեր Գոլոր Խաղեր Գոլոր Խաղեր Գոլոր
ՏՅԿ 2000 III լիգա 16 3 16 3
2001 II լիգա 17 1 17 1
Ընդհանուր 33 4 33 4
ՀՅՈՒՅԿ Էմաստե 2001 Առաջին լիգա 3 1 3 1
ՏՅԿ 2002 Առաջին լիգա 27 8 27 8
Մ.Ս. Տալլին 2003 Առաջին լիգա 2 3 2 3
Լևադիա (Տալլին) 2003 Պրեմիում լիգա 23 1 2 0 2 0 27 1
2004 23 0 6 1 4 0 1 1 34 2
2005 14 3 5 1 0 0 3 0 22 4
Ընդհանուր 60 4 13 2 6 0 4 1 83 7
Լոկոմոտիվ (Մոսկվա) 2005 Ռուսաստանի առաջնություն 8 0 1 0 2 0 0 0 11 0
2006 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 10 0 1 0 2 0 0 0 13 0
Կուբան (վարձավճար) 2006 ՖԱԼ առաջնություն 0 0 1 0 1 0
Տարպեդո (Մոսկվա) (վարձավճար) 2007 ՖԱԼ առաջնություն 14 0 0 0 14 0
Նեֆթչի (Բաքու) (վարձավճար) 2007–08 Ադրբեջանի Պրեմիեր լիգա 10 2 0 0 10 2
Նեֆթչի (Բաքու) 2008–09 Ադրբեջանի Պրեմիեր լիգա 24 2 5 0 29 2
2009–10 29 1 1 0 30 1
Ընդհանուր 63 5 1 0 5 0 69 5
Ինտեր (Բաքու) 2010–11 Ադրբեջանի Պրեմիեր լիգա 32 2 5 0 2 0 6 1 45 3
Ռոստով 2011–12 Ռուսաստանի Պրեմիեր լիգա 18 1 2 0 2 0 22 1
Լևադիա (Տալլին) 2013 Պրեմիում լիգա 15 4 2 1 0 0 0 0 17 5
Ռյավան (Բաքու) 2013–14 Ադրբեջանի Պրեմիեր լիգա 6 0 2 0 8 0
Լևադիա (Տալլին) 2014 Պրեմիում լիգա 10 5 0 0 0 0 0 0 10 5
2015 31 5 3 0 2 0 0 0 36 5
Ընդհանուր 41 10 3 0 2 0 0 0 46 10
Ինֆոնետ 2016 Պրեմիում լիգա 34 4 2 0 2 0 38 4
2017 32 4 3 1 2 0 1 0 38 5
Ընդհանուր 66 8 5 1 4 0 1 0 76 9
Լևադիա 2018 Պրեմիում լիգա 35 5 3 0 2 0 0 41 5
2019 27 0 1 0 2 1 1 0 31 1
Ընդհանուր 62 5 4 0 4 1 2 0 72 6
Ընդհանուր կարիերայում 462 55 39 4 25 1 6 1 485 57

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ[17][18]

Հավաքական Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Էստոնիա Էստոնիայի հավաքական
2004 4 0
2005 12 1
2006 5 0
2007 11 0
2008 6 0
2009 10 0
2010 10 0
2011 13+1 0
2012 9 0
2013 10 1
2014 4+1[19] 0+1[19]
2015 4 0
2016 7 1
2017 4 0
2018 1+1 0
2019 1 0
Ընդհանուր 113+3 3+1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Խաղացողի էջը ՌՖՊԼ-ի պաշտոնական կայքում» (ռուսերեն). rus.rfpl.org.(չաշխատող հղում)
  4. «Ռոստովը» պաշտոնական համաձայնություն է կնքել 5 նորեկների հետ Արխիվացված 2014-11-06 Wayback Machine (ռուս.)
  5. «Լոկոմոտիվի», «Ռոստովի», «Կուբանի» նախկին խաղացող Կորւգլովը վերադարձել է «Լևադիա» Արխիվացված 2013-08-03 Wayback Machine (ռուս.)
  6. Реван подписал игроков сборных Эстонии и Словакии Արխիվացված 2015-01-21 Wayback Machine
  7. «Реклама Прощай, "Левадия"! Круглов подписал двухлетний контракт с "Инфонетом"». Delfi. 2015 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. «DMITRI KRUGLOV LIITUS TAAS FC LEVADIAGA» (էստոներեն). fclevadia.ee. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  9. Ott Järvela (2018 թ․ հունվարի 4). «Дмитрий Круглов в четвертый раз вернулся в "Левадию"». Postimees. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  10. «"Левадия выиграла финал Кубка Эстонии». delfi. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  11. Игорь Савельев (2016 թ․ հունիսի 7). «Гол как подарок к юбилею». postimees. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  12. «Главный тренер сборной Эстонии порадовал Парейко, но огорчил Круглова» (Delfi). 2015 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Reim teatas valiku maavõistluseks Rootsigs». jalgpall.ee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  14. «Dmitri Kruglov» (Estonian). Estonian Football Association. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Круглов Дмитрий» (ռուսերեն). Sportbox.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  16. «Kruglov, Dmitri». National-Football-Teams.com.
  17. «Men who have played 100 or more "A" internationals for their country» (PDF). fifa.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  18. «Dmitri Kruglov - Century of International Appearances». rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  19. 19,0 19,1 19,2 Ջիբլարթարի դեմ խաղը հետագայում ճանաչվել է ոչ պաշտոնական։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]