Դմիտրի Կարբիշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Կարբիշև
հոկտեմբերի 14 (26), 1880 - փետրվարի 18, 1945(1945-02-18)[1][2] (64 տարեկան)
ԾննդավայրՕմսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբար, Մաութհաուզեն, Perg District, Վերին Ավստրիա, Ավստրիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումգեներալ-լեյտենանտ
Զորամաս78th Infantry Division? և 69th Infantry Division (Russia)?
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդա-ֆիննական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՆիկոլայան ճարտարագիտական ուսումնարան
Պարգևներ

Դմիտրի Միխայլովիչ Կարբիշև (ռուս.՝ Дмитрий Михайлович Карбышев, հոկտեմբերի 14 (26), 1880, Օմսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 18, 1945(1945-02-18)[1][2], Մաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբար, Մաութհաուզեն, Perg District, Վերին Ավստրիա, Ավստրիա), խորհրդային զորահրամանատար, ինժեներական զորքերի գեներալ-լեյտենանտ (1940), պրոֆեսոր, ռազմական գիտությունների դոկտոր (1941), Խորհրդային Միության հերոս (1946)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Նիկոլաևյան ինժեներական ակադեմիան (1911)։ Մասնակցել է 1904-1905 թվականների ռուս-ճապոնական և 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմներին։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1918-1920) ապահովել է Կոլչակի և Վրանգելի զորքերի դեմ ուղղված գործողությունների ինժեներական կողմը։ Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի սանձազերծած լայնամասշտաբ հարձակման սկզբում, ծանր վիրավոր, գերի է ընկել և տանջամահ արվել Մաութհաուզենում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբիշևը գրել է ռազմագիտական աշխատություններ, մշակել ռազմագիտական գործողությունների ինժեներական ապահովման, ինժեներական զորքերի՝ օգտագործման տեսության հիմունքները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետմահու պարգևատրվել է Լենինի շքանշանով, մինչև պատերազմը՝ Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբիշևին հուշարձաններ են կանգնեցված Մաութհաուզենում, Գեներալ Կարբիշևի հուշարձան (Մոսկվա), Օմսկում, Տալլինում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Карбышев Дмитрий Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 TracesOfWar
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 312
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Կարբիշև» հոդվածին։