Դինմուհամեդ Կունաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դինմուհամեդ Ահմեդովիչ Կունաև (դեկտեմբերի 31, 1911- հունվարի 12, 1912ը, Ալմա Աթա), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1972 թ. և 1976 թ.), Ղազախական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1952)։

ՍՄԿԿ անդամ 1939 թ.-ից։

Կենսագրություն[խմբագրել]

1936 թ.-ին ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտը։ 1939 թ.-ին եղել է «Ալթայպոլիմետալ» կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալ, ապա՝ Ռիդերի հանքավարչության դիրեկտոր, 1942—1952-ին՝ Ղազախական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1952—1955-ին՝ Ղազախական ՍՍՀ ԳԱ նախագահ, 1955 թ.-ի ապրիլ 1960 թ.-ի հունվարը և 1962—1964 թթ-ին՝ Ղազախական ՍԱՀ Նախարարների խորհրդի նախագահ։

1960-1962 թթ.-ին և 1964 թ.-ի դեկտեմբերից Կունաև Ղազախստանի կոմկուսի ԿԿ-ի առաջին քարտուղար է։ Կուսակցության 20—25 համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ-ի անդամ, 1966 թ.-ի ապրիլից՝ ՍՄԿԿ ԿԿ-ի Քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1971 թ.-ի ապրիլից՝ անդամ։ ՍՍՀՄ III—X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, 1962-ից՝ Նախագահության անդամ։ Աշխատությունները նվիրված են հանքագործության տեսական և պրակտիկ հարցերին։ Պարգևատրվել է Լենինի 5 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png