Դիլոֆոզավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիլոֆոզավր
Դիլոֆոզավր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Վերնակարգ Դինոզավրեր
Կարգ Մողեսներ
Ինֆրակարգ Ցերատազավրեր
Ցեղ Դիլոֆոզավր
Լատիներեն անվանում
Dilophosaurus


Դիլոֆոզավր (լատին․՝ Dilophosaurus), գիշատիչ դինոզավրերի հետնորդներ, որոնք ապրել են յուրայի դարաշրջանի սկզբում (մոտավորապես 191-200 միլիոն տարի առաջ)։ Դիլոֆոզավրերը բացահայտվել են 1954 թվականին (ԱՄՆ, Արիզոնա), սակայն նկարագրվել են բացահայտվելուց ավելի քան 10 տարի հետո։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլոֆոզավրի երկարությունը 6 մետր է, քաշը մոտավորապես կես տոննա։ Ավելի նշմարվող առանձնահատկությունը նրա երկու կլորավուն կատարն է գլխի վրա։ Տարբեր անհատների մոտ կատարները եղել են տարբեր ձևերի։ Հնարավոր է, որ դա դրսևորում է սեռական դիմորֆիզմով։ Դիլոֆոզավրերի ատամները եղել են երկար և սուր։ Վերին ծնոտի ոսկորները շատ թույլ են միացված։ Ենթադրվում է, որ ատամները և ծնոտը եղել են շատ թույլ, որպեսզի կարողանա պահել խոշոր որսը, և փորձում էր բավարարվել սատկած կենդանիներով։

Դիլոֆոզավր հանրահայտ մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլոֆոզավրը լայն ճանաչում է ստացել շնորհիվ Մայքլ Կրայտոնի «Յուրայի դարաշրջանի այգի» գրքի և նրա համանուն ֆիլմի։ Կրայտոնը բացահայտել է դիլոֆոզավրերի ծնոտի թուլության պատճառը։ Նա որսին հարվածում է իր թունավոր թքով, թքելով շատ մեծ տարածության վրա։ Ֆիլմում դիլոֆոզավրերին ներկայացնում են ոչ այնքան մեծ, առանձնացրել են մաշկային ծալքերով վզի վրա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլոֆոզավր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլոֆոզավր» հոդվածին։