Դիարբեքիր (նահանգ)
| Երկիր | |
| Կարգավիճակ | Նահանգ |
| Մտնում է | Հարավ-Արևելյան Անատոլիա |
| Ներառում է | 14 շրջան |
| Վարչկենտրոն | Ամիդ (Դիարբեքիր) |
| Հուսեյն Ավնի Մութլու | Վալի |
| Հիմնական լեզուներ | քրդերեն, թուրքերեն |
| Բնակչություն (2007) | 1 460 714 |
| Խտություն | 95,13 մարդ/կմ² |
| Ազգային կազմ | Քրդեր, թուրքեր |
| Կրոնական կազմ | Սուննի իսլամ |
| Տարածք | 15 355 կմ² |
| Լայնք | 38 |
| Երկայնք | 40 |
| Ժամային գոտի | +2 |
| Հեռախոսային կոդ | 412 |
| Ավտոմոբիլային կոդ | 21 |
| Վիքիպահեստում | |
| Պաշտոնական կայք | |
Դիարբեքիր (թուրքերեն՝ Diyarbakır), նահանգ է Արևմտյան Հայաստանում, ներկայիս Թուրքիայի Հարավ-Արևելյան Անատոլիա տարածաշրջանում։
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Նահանգը փռված էր Արևմտյան Տիգրիսի վերին հոսանքի ավազանում և շրջակա տարածքներում։ Կազմված էր պատմական Մեծ Հայքի Չորրորդ Հայքից և Աղձնիքի արևմտյան գավառներից։ 17—18-րդ դդ. այն հետագա շրջանի համանուն նահանգի տարածքից բացի իր մեջ էր ընդգրկում նաև Խարբերդի նահանգը և Բիթլիսի նահանգի որոշ մասը։ 17-րդ դարում մասնատված էր 20 գավառի՝ Ամիդ, Խարբերդ, Արզնի, Չմշկածագ, Սղերդ, Նփրկերտ ևն։ Հիմնականում համապատասխանում է հնագույն Բիտ-Զամանի երկրին։ Սովորական վարչատարածքային միավորներից բացի գոյություն ունեին նաև քրդական հյուքյումեթություններ։ Հետագայում, քրդական ինքնավարությունները վերացնելուց հետո (19-րդ դարի երկրորդ կես), Դիրաբեքիր նահանգի տարածքից կազմվեցին նաև Հեքյարի, Խարբերդի ու Բիթլիսի նահանգները։ Կենտրոնը՝ Դիարբեքիր քաղաքը։ 20-րդ դարի սկզբներին Դիարբեքիր նահահանգն ուներ 37.500 կմ² տարածք
Բնակչություն [խմբագրել]
Բնակչությունը նոր ժամանակներում բազմազգ էր։ 1882 թ. տվյալներով նահանգի հայ բնակչությունը հասնում էր 150 հազարի։ 1914 թ. վերջերին նրա ամբողջ բնակչության թիվը հասնում էր 296000 մարդու, որից հայ՝ 105 հազար (1895 թ. ջարդերի ժամանակ սպանվեցին հազարավոր հայեր և շատերն էլ արտագաղթեցին), քուրդ 55000, հույն ու ասորի՝ 60000, այլք՝ 31000։ 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ թուրքական կառավարությունը Դիարբեքիրի նահանգից տեղահանեց և բնաջնջեց շուրջ 100 հազար հայ։ 1975 թ-ին նահանգում ապրում էր մոտ 4000 թրքախոս հայ բնակիչ։
Տնտեսոթյուն [խմբագրել]
Մինչև ընդհուպ 19-րդ դարը Դիարբեքիր նահանգի բնակչությունը զանգվածորեն զբաղվում էր քոչվորական և կիսաքոչվորական անասնապահությամբ, իսկ դրանից հետո սկսեցին կարևոր դեր խաղալ նաև գյուղատնտեսության մյուս ճյուղերը՝ դաշտավարություն, այգեգործություն, տեխնիկական կուլտուրաների մշակություն ևն։ Մշակում էին ցորեն, բամբակ, ծխախոտ, խաղող, մրգատու ծառեր։ Հայտնի էր հատկապես սեխով։ Նահանգն ունի աղահանքեր, նավթի պաշարներ, գունավոր մետաղների հայտնի հանքավայրեր։ 19-րդ դարի երկրորդ կեսից աստիճանաբար արմատավորվում է արդյունաբերությունը. գլխավորապես տեքստիլը, որի ձեռնարկությունները տնայնագործականից քիչ են տարբերվում։ Նահանգում բավական զարգացած են գորգագործությունը, կավագործությունը, պղնձագործությունը։ Առևտուր է կատարում հիմնականում գյուղատնտեսական արտադրանքներով` բամբակ, ծխախոտ, ցորեն, սեխ, մրգեր, անասուններ ևն:
Տես նաև [խմբագրել]
|
|
||
|---|---|---|
| Էգեյան երկրամաս | Աֆիոնկարահիսար • Այդըն • Դենիզլի • Իզմիր • Քյութահիա • Մանիսա • Մուղլա • Ուշաք | |
| Սևծովյան երկրամաս | Ամասյա • Արդվին • Բարտին • Բայբուրթ • Բոլու • Չորում • Դյուզջե • Գիրեսուն • Գյումյուշխանե • Կարաբյուկ • Կաստամոնու • Օրդու • Ռիզե • Սամսուն • Սինոպ • Թոկաթ • Տրապիզոն • Զոնգուլդակ | |
| Կենտրոնական Անատոլիա | Ակսարայ • Անկարա • Չանքըրը • Էսքիշեհիր • Քարաման • Կայսերի • Քըրըքքալեյ • Քըրշեհիր • Կոնիա • Նևշեհիր • Նիղդե • Սիվաս • Յոզգատ | |
| Արևելյան Անատոլիա | Աղրի • Արդահան • Բինգյոլ • Բիթլիս • Էլյազիղ • Էրզինջան • Էրզրում • Հակյարի • Իգդիր • Կարս • Մալաթիա • Մուշ • Թունջելի • Վան | |
| Մարմարածովյան երկրամաս | Բալըքեսիր • Բիլեջիկ • Բուրսա • Չանաքկալե • Էդիրնե • Ստամբուլ • Քըրքլարելի • Կոջաելի • Սակարյա • Թեքիրդաղ • Յալովա | |
| Միջերկրածովյան երկրամաս | Ադանա • Անթալիա • Բուրդուր • Հաթայ • Ըսպարտա • Կահրամանմարաշ • Մերսին • Օսմանիե | |
| Հարավ-Արևելյան Անատոլիա | Ադըյաման • Բաթման • Դիարբեքիր • Գազիանթեփ • Քիլիս • Մարդին • Շանլըուրֆա • Շըրնաք • Սիիրթ | |