Ամիդի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիարբեքիրի նահանգից)
Picto infobox map.png
Ամիդի նահանգ
թուրք.՝ Diyarbakır ili
Երկիր Թուրքիա Թուրքիա (պ)
Կարգավիճակ Նահանգ
Մտնում է Հարավ-Արևելյան Անատոլիա
Ներառում է 14 շրջան
Վարչկենտրոն Ամիդ (Դիարբեքիր)
Հուսեյն Ավնի Մութլու Վալի
Հիմնական լեզուներ քրդերեն, թուրքերեն
Բնակչություն (2007) 1 460 714
Խտություն 95,13 մարդ/կմ²
Ազգային կազմ Քրդեր, թուրքեր
Կրոնական կազմ Սուննի իսլամ
Տարածք 15 355 կմ²
Լայնք 38
Երկայնք 40
Ամիդի նահանգ վարչական միավորը երկրի քարտեզին
Ամիդի նահանգ վարչական միավորի քարտեզը
Ժամային գոտի +2
Հեռախոսային կոդ 412
Ավտոմոբիլային կոդ 21
Վիքիպահեստում Commons-logo.svg Diyarbakir Province
Պաշտոնական կայք


Ամիդի նահանգ (թուրք.՝ Diyarbakır ili), նահանգ է Արևմտյան Հայաստանում, ներկայիս Թուրքիայի Հարավ-Արևելյան Անատոլիա տարածաշրջանում։

Պատմություն[խմբագրել]

Նահանգը փռված էր Արևմտյան Տիգրիսի վերին հոսանքի ավազանում և շրջակա տարածքներում։ Կազմված էր պատմական Մեծ Հայքի Չորրորդ Հայքից և Աղձնիքի արևմտյան գավառներից։ 17 - 18-րդ դդ. այն հետագա շրջանի համանուն նահանգի տարածքից բացի իր մեջ էր ընդգրկում նաև Խարբերդի նահանգը և Բիթլիսի նահանգի որոշ մասը։ 17-րդ դարում մասնատված էր 20 գավառի՝ Ամիդ, Խարբերդ, Արզնի, Չմշկածագ, Սղերդ, Նփրկերտ ևն։ Հիմնականում համապատասխանում է հնագույն Բիտ-Զամանի երկրին։ Սովորական վարչատարածքային միավորներից բացի գոյություն ունեին նաև քրդական հյուքյումեթություններ։ Հետագայում, քրդական ինքնավարությունները վերացնելուց հետո (19-րդ դարի երկրորդ կես), Դիրաբեքիր նահանգի տարածքից կազմվեցին նաև Հեքյարի, Խարբերդի ու Բիթլիսի նահանգները։ Կենտրոնը՝ Դիարբեքիր քաղաքը։ 20-րդ դարի սկզբներին Դիարբեքիր նահահանգն ուներ 37.500 կմ² տարածք

Բնակչություն[խմբագրել]

Բնակչությունը նոր ժամանակներում բազմազգ էր։ 1882 թ. տվյալներով նահանգի հայ բնակչությունը հասնում էր 150 հազարի։ 1914 թ. վերջերին նրա ամբողջ բնակչության թիվը հասնում էր 296000 մարդու, որից հայ՝ 105 հազար (1895 թ. ջարդերի ժամանակ սպանվեցին հազարավոր հայեր և շատերն էլ արտագաղթեցին), քուրդ 55000, հույն ու ասորի՝ 60000, այլք՝ 31000։ 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ թուրքական կառավարությունը Դիարբեքիրի նահանգից տեղահանեց և բնաջնջեց շուրջ 100 հազար հայ։ 1975 թ-ին նահանգում ապրում էր մոտ 4000 թրքախոս հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել]

Մինչև ընդհուպ 19-րդ դարը Դիարբեքիր նահանգի բնակչությունը զանգվածորեն զբաղվում էր քոչվորական և կիսաքոչվորական անասնապահությամբ, իսկ դրանից հետո սկսեցին կարևոր դեր խաղալ նաև գյուղատնտեսության մյուս ճյուղերը՝ դաշտավարություն, այգեգործություն, տեխնիկական կուլտուրաների մշակություն ևն։ Մշակում էին ցորեն, բամբակ, ծխախոտ, խաղող, մրգատու ծառեր։ Հայտնի էր հատկապես սեխով։ Նահանգն ունի աղահանքեր, նավթի պաշարներ, գունավոր մետաղների հայտնի հանքավայրեր։ 19-րդ դարի երկրորդ կեսից աստիճանաբար արմատավորվում է արդյունաբերությունը. գլխավորապես տեքստիլը, որի ձեռնարկությունները տնայնագործականից քիչ են տարբերվում։ Նահանգում բավական զարգացած են գորգագործությունը, կավագործությունը, պղնձագործությունը։ Առևտուր է կատարում հիմնականում գյուղատնտեսական արտադրանքներով՝ բամբակ, ծխախոտ, ցորեն, սեխ, մրգեր, անասուններ ևն։

Տես նաև[խմբագրել]