Անտիկլինորիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիապիրային ծալքից)

Անտիկլինորիում (անտի ... + հունարեն χλινω—թեքում եմ, öρος—բարձրություն), երկրակեղևի խոշոր ու բարդ կառուցվածք ունեցող անտիկլինալային բարձրացում, որի առանցքային մասում մերկանում են հին և սովորաբար խիստ փոխակերպված (մետամորֆացված) ապարներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկլինորիումներին հաճախ հարում են խոշոր ինտրուզիաներ։ Անտիկլինորիումը գոյանում է գեոսինկլինալային մարզերում՝ երկրակեղևի ինտենատիվ ծալքավոր շարժումների հետևանքով, որոնք ժամանակակից ռելիեֆում արտահայտված են որպես լեռնաշղթաներ (Մեծ և Փոքր Կովկաս, Ուրալ ևն)։ Բնութագրվում է կենտրոնական մասի ընդհանուր բարձրացումով, ունենում է հարյուրավոր կմ երկարություն և տասնյակ կմ լայնություն։ Շատ խոշոր անտիկլինորիումը կոչվում է մեգաանտիկլինորիում։ Անտիկլինորիումը կազմող անտիկլինալային ծալքերի առանցքային մակերևույթները մեծ մասամբ հովհարաձև են դասավորված, իսկ ծալքերի թեքվածությունն ու շրջվածությունը դեպի հարակից սինկվինորիամների կողմն է։ Անտիկլինորիումները սովորաբար բարդացված են վրաշարժերով, ընդ որում, խզման հարթությունները նույնպես ուղղված են դեպի հարակից սինկլինորիումները։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկլինորիումները լինում են՝

  • ժառանգված, երբ գոյանում են նախկին գեոանտիտիլինալներից
  • հակադարձ, երբ գոյանում են նախկիև գեոանտիկլինալներից՝ նրանց շրջման հետևանքով։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում անտիկլինորիումներ են Վայքի, Ուրծի, Ծաղկունյաց լեռնաշղթաները, Ալավերդու և Ղափանի հանքային շրջանները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 452