Դիալիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիալիզ (հունարեն՝  αιμοκάθαρση - բաժանում, քայքայում), կիսաթափանցիկ թաղանթի միջոցով կոլոիդ համակարգերի և բարձրամոլեկուլային լուծույթների բաժանումը ցածրամոլեկուլային խառնուրդներից։ Դիալիզի նպատակով օգտագործվող թաղանթները թափանցիկ են միայն փոքր մոլեկուլների և իոնների համար։ Դիալիզը իրականացվում է բաժանիչում (ղիալիզատորում), որը, սովորաբար, մաքրվող հեղուկով լցված և մաքուր լուծիչում ընկղմված կիսաթափանցիկ հատակ ունեցող գլան Է։

Կիսաթափանցիկ թաղանթները պատրաստում են կոլոդիումից, ցելոֆանից, բուսական կամ կենդանական թաղանթներից, սինթետիկ և այլ նյութերից։ Դիալիզը չափազանց դանդաղ է ընթանում, քանի որ մասնիկների անցումը կիսաթափանցիկ թաղանթով պայմանավորված է նրանց դիֆուզիայով։ Դիալիզը արագացնելու համար հարկավոր է արագացնել դիֆուզիան։ Կենդանի և բուսական օրգանիզմներում մի շարք կենսաբանական երևույթներ ընթանում են դիալիզի շնորհիվ։ Եթե մաքրվող հեղուկը էլեկտրոլիտներ է պարունակում, ապա դրանց անջատումը խիստ արագանում է Էլեկտրական դաշտում (էլեկտրադիալիզ)։ Այդ դեպքում առավել հաջողությամբ կիրառվում են իոնիտային թաղանթները։ Դիալիզը և էլեկտրադիալիզը կիրառվում են ֆիզիկաքիմիական ու կենսաբանական հետազոտություններում, արդյունաբերության և բժշկության մեջ։ Հիդրոմետալուրգիայում և ատոմական արդյունաբերության մեջ դիալիզը օգտագործում են արտադրական ջրերը մաքրելու, աղերի լուծույթները խտացնելու, քիմիական տարրերը միմյանցից բաժանելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 373