Դժբախտ պատահարներից ապահովագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դժբախտ պատահարներից ապահովագրություն, ոչ կյանքի ապահովագրության կամ ընդհանուր ապահովագրության տարատեսակ, որի ժամանակ ապահովագրության օբյեկտ են հանդիսանում ապահովադիրների (ապահովագրված անձնանց) գույքային շահերը, որոնք կապված են դժբախտ պատահարների ունենալու հետևանքով նրանց կյանքին կամ աշխատունակությանը հասցված կորստի հետ։

Դժբախտ պատահարներից ապահովագրությունը նախատեսում է ապահովագրական պատահար տեղի ունենալու պատճառով ապահովագրված անձանց կյանքին և աշխատունակությանը հասված վնասների ապահովագրական հատուցումների կատարում ապահովագրողի կողմից՝ սահմանված հաստատագրված գումարի չափով կամ մասնակի, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի լրիվ փոխհատուցմամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիրակոսյան, Կարեն (2011). «Ապահովագրական գործ», Երևան, «Կռունկ», ISBN 978-9939-9008-7-2