Դերենիկ Վարդումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերենիկ Վարդումյան
Ծնվել էապրիլի 13, 1978(1978-04-13) (46 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և թմբկահար
ԱշխատավայրԵրևանի պետական կամերային երաժշտական թատրոն, Հովեր Կամերային երգչախումբ, Հայաստանի հանրային ռադիո և The Beautified Project
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1999)

Դերենիկ Սուրենի Վարդումյան (ապրիլի 13, 1978(1978-04-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թմբկահար, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին ավարտել է Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի թատերական ֆակուլտետի «Երաժշտական թատրոնի դերասան» բաժինը։ 1996-2001 թվականներին եղել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի մեներգիչ։ 2000-2003 թվականներին մի շարք ներկայացումներում համագործակցել է դերասան Վարդան Պետրոսյանի հետ։ 2000 թվականից երգում է «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին կից «Հովեր» կամերային երգչախմբում։ 2001 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսներին եղել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի մեներգիչ, 2002 թվականի սեպտեմբեր - դեկտեմբեր ամիսներին՝ «Ստուդիա-Օրկեստր» ՍՊԸ երգչախմբի երգիչ։ 2003-2008 թվականներին եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երիտասարդական «Լյուն-Սե» ծրագրի խմբագիր, ռադիոլրագրող։ 2005-2007 թվականներին «Արամազդ» ռոք խմբի հարվածային գործիքների կատարող։ 2007 թվականից համագործակցում է «Վիբրոգրաֆուս» պրոդյուսերական ընկերության հետ, որը զբաղվում է ռոք համերգների կազմակերպմամբ։ 2007 թվականից «Դոգմա» հայկական պրոգրեսիվ էթնո մետալ խմբի հարվածային գործիքների կատարող է, 2009 թվականից "The Beautified Project" ալտերնատիվ ռոք խմբի հարվածային գործիքների կատարող[1][2]։

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

Կինը՝ Սոնա Քոլոզյանը, ավարտել է Երևանի պետական թատերական ինստիտուտը, կատարել մի շարք դերեր թատրոնում, երգել «Հովեր» երգչախմբում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դերենիկ Վարդումյանի կենսագրությունը anunner.com կայքում
  2. «Դերենիկ Վարդումյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.