Դերեկ Պրինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերեկ Պրինս
Ծնվել էօգոստոսի 14, 1915(1915-08-14)[1]
ԾննդավայրԲանդալոր, Մայսուրի թագավորություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 24, 2003(2003-09-24) (88 տարեկան)
Վախճանի վայրԵրուսաղեմ
ԳերեզմանAlliance Church International Cemetery
Մասնագիտությունփիլիսոփա, աստվածաբան և գրող
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
ԿրթությունԻթըն քոլեջ և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ
 Derek Prince Վիքիպահեստում

Դերեկ Պրինս (Բենգալոր (Հնդկաստան), 1915 թ. օգոստոսի 14Երուսաղեմ, 2003 թ. սեպտեմբերի 24), բրիտանացի աստվածաբան, քարոզիչ։

Փիթեր Դերեք Վոգան Փրինս (Բանգալոր, Օգոստոսի 14-ին 1915 թ. - Երուսաղեմ, 24 սեպտեմբեր 2003 թ.) եղել է Աստվածաշնչի միջազգային ուսուցիչ, ում ամենօրյա ռադիոհաղորդումները Դերեք Փրինսի Ժառանգություն Ռադիո խորագրով (այժմ վարում է Ստեգան Մենսֆիլդը) հեռարձակվում է աշխարհի բնակչության կեսին՝ տարբեր լեզուներով։ Այս լեզուները ներառում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն, խորվաթերեն, սամոայի լեզուն և չինական չորս բարբառները։ Նա մասնավորապես հայտնի է դիվային ազդեցությունների և հարձակումների, և Իսրայելի մասին իր ուսմունքներով։ Նա շատ հայտնի է Հոգեգալստական և Խարիզմատիկ ուղղությունների շրջաններում, չնայած նրա ուսմունքը որոշակիորեն ոչ-աղանդավորական է համարվում, մի փաստ, որ վաղուց արդեն ապացուցել է նրա համաշխարհային ծառայությունը։ Դերեք Փրինսի ծառայությունը գործում է «հասնել չհասածին և ուսուցանել անուսին» լոզունգի ներքո։ Այսօր միսիայի ուղերձն է՝ Դերեք Փրինսի ծառայության նպատակն է Հիսուս Քրիստոսի հետևորդներին, աշակերտներին Դերեք Փրինսի Աստվածաշնչյան ուսմունքների միջոցով զարգացնելը։ Նրա տեսիլքն է՝ «հասնել աշխարհի մարդկանց իրենց համար հասկանալի լեզվով, Դերեք Փրինսի Աստվածաշնչյան ուսուցման միջոցով, օգտագործելով հեռահաղորդակցման յուրաքանչյուր միջոց և առաքման յուրաքանչյուր ձև, անկախ ստացողի տնտեսական/ ֆինանսական միջոցներից»։[1]

Վաղ շրջանի կյանքն ու դավանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեք Փրինսը ծնվել է Հնդկաստանում, անգլիացիների ընտանիքում, կրթությունն ստացել է էթոն քոլեջում և Արքայական քոլեջում, Քեմբրիջ։ Նա հունարենի և լատիներենի մասնագետ էր, չնայած, որ Քեմբրիջում ուսումնասիրում էր փիլիսոփայություն՝ մասնագիտանալով տրամաբանության մեջ և սովորում էր Լյուդվիգ Վիթգենսթայնի մոտ։ Նրա մագիստրոսական թեզը Պլատոնի սահմանման մեթոդի զարգացումը/էվոլյուցիան էր, և այն պաշտպանելով նա ստացավ քոլեջի անդամության կոչում ընդամենը 24 տարեկան հասակում։ Փոխնախագահ Չարլզ Ռավենի շնորհիվ, Փրինսը հրաժարվեց զենք կրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և դրա փոխարեն միացավ Թագավորական բանակի Ռազմաբժշկական կորպուսին։ Նա, վերապատրաստման համար, տեղակայվեց Սքարբորոյում, և այդ ժամանակ Բանակի զորանոցում սկսեց Աստվածաշնչի ուսումնասիրությունը (որպես մի փիլիսոփայական ուսումանսիրության)։ Արդյունքում 1941 թ հուլիսին Դերեքն ունեցավ, ինչպես ինքն էր նկարագրում, մի գերբնական փորձառություն, այսինքն՝ հանդիպում Հիսուսի հետ։ "Այս հանդիպումից" նա հետագայում գրում է "ես հանգեցի երկու եզրակացության, որ առաջին՝ Հիսուս Քրիստոսը կենդանի է, երկրորդ՝ որ Աստվածաշունչը ճշմարիտ գիրք է, և նրանում գրված ճշմարտությունները վերաբերում են նաև մեր օրերին։ Այս եզրակացությունները փոխեցին իմ ողջ կյանքի ընթացքը "։ Հաջորդ երեք տարիների ընթացքում, նա տեղափոխվեց Հյուսիսային Աֆրիկա, որտեղ ծառայեց Եգիպտոսում, Սուդանում, Պաղեստինում և շարունակեց իր Աստվածաշնչյան ուսումնասիրությունները։

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեք Փրինսը ծնվել է Բանգալորում, Հնդկաստան, 1915 թ-ին, մի աշխարհում, որի կերպարն այլևս գոյություն չունի։ Թագավորները, թագուհիները և միապետերը կառավարում էին հսկայական տարածություններ, իսկ Բրիտանական Կայսրությունը գերազանցում էր նրանց բոլորին։ Բրիտանական բանակը և քաղաքացիական/ պետական ծառայողները կառավարում էին այդ գաղութները, իսկ Հնդակստանը ամենապայծառ մարգարիտն էր արքայական թագի վրա։ Դերեքն ասում է. «Ես ծնվել եմ «կայսրության շինարարների» ընտանիքում։ Հայրս՝ Փոլ Էրնեստ Փրինսը, Թագուհու Մադրասի անձնական ռազմական ինժեներն էր, նրա հանձնարարականը/լիազորագիրը ստորագրվել է անձամբ Վիկտորիայի ձեռքով։ Մայրս՝ Գվենդոկենը, ով նույնպես ծնվել է Հնդկաստանում, գեներալ–մայոր Էդվարդ Վոգհանի դուստրն էր։ Նրա եղբայրը՝ Փունջաբ Լանսերը, հետագայում դարձավ բրիգադի գեներալ»։ Ինչպես ընդունված էր այդ հասարակությունում, Դերեքն անհապաղ հանձնվեց հնդկուհի դայակի, կամ այահի խնամքին։ Դերեքն ու իր այյահը ուղեկցում էին նրա ծնողներին՝ Հնդկաստանում նրանց ճամփորդությունների ժամանակ, չնայած որ դեռ երեխան փոքր էր, նրան տեղավորում էին թիֆֆինի կամ պիկնիկի զամբյուղում։ Նրանք ճանապարհորդում էին գնացքով, ձիով և կառքով, իսկ երբեմն էլ ռիկշայով։ Անգամ այն ժամանակ, երբ մարդատար մեքենաներն ու ինքնաթիռները ավելի տարածված էին Արևմուտքում, սա շատ նորմալ փոխադրամիջոց էր հանդիսանում Հնդկաստանում։ Զինվորականները ձիեր էին վարում իսկ մարդկանց մեծ մասը ոտքով էր ճամփորդում։ Այստեղ կյանքի տեմպը շատ դանդաղ էր։ Մարդիկ նամակներ էի գրում և ուղարկում էին Անգլիա, երբեմն շաբաթներ էին անցնում պատասխանի սպասման մեջ։ Հույժ հրատապ դեպքերում հեռագիր էին ուղարկում, սակայն Դերեքին իր հայրենի Անգլիան մի շատ հեռավոր վայր էր թվում։ Դեռևս հինգ տարեկան հասակում Դերեքը հրաժեշտ տվեց հորը, այյահին-դայակին և իր հնդիկ խաղընկերներին և նստեց տուն մեկնող նավը։ Մյուս ուղևորների նման, նա նույնպես նավից դուրս նետեց իր արևապաշտպան արևդարձային սաղավարտը և նայում էր դրան, մինչև դրա սուզվելը՝ որպես հրաժեշտի նշան Հնդկաստանին։ Մայրը տարավ նրան իր ծնողների տուն, որը գտնվում էր Սուսեքսում, որից հետո ինքն էլ մեկնեց՝ թողելով Դերեքին այնտեղ մինչև իրենց հաջորդ արձակուրդային ժամանումը։ Այն վաղ տարիներին ձևավորվեցին Դերեքի բնավորությունը, նրա կյանքի ուղղվածությունը։ Թեև նա միակ որդի և միակ թոռ էր, նա շարժուձևը և կյանքը նման էր զինվորական կյանքի։ Նրա տատն ու պապը շատ լավ էին վերաբերվում, շատ էին սիրում իրենց թոռանը, սակայն միևնույն ժամանակ վարժեցնում էին նրան աչքի ընկնել ամեն բանում, իր ամեն ձեռնարկներում և պատրաստում էին նրան՝ շարունակելու ընտանեկան զինվորական ավանդույթները։ Դեռ վաղ մանկական հասակից նա սովոր էր զբաղեցնել ինքն իրեն։ Նա գրում է. «Ես միշտ ունեի ընկերներ, սակայն ես ամենից շատ նախընտրում էի իմ սեփական ընկերակցությունը»։ Երբ նա իր համար բացահայտեց գրքերի աշխարհը, նա սկսեց կյանքի իմաստի իր փնտրտուքները։ Ինը տարեկան հասակում Դերեքը, թողելով իր սիրելի տատիկին և պապիկին, մեկնեց գիշերօթիկ դպրոց։ Այդ պահից սկսած նրա բոլոր ուսուցիչներն ու շրջապատը արական սեռի ներկայացուցիչներ էին։ Այն ժամանակվա դպրոցական համակարգում ինչպես դասարանական աշխատանքները, այնպես էլ սպորտային պարապմունքերը բարձր մրցակցային էին համարվում։ Նա մեծ խանդավառությամբ և հաջողությամբ էր մասնակցում սպորտային վարժանքներին, ինչ վերաբերում է կրթական մակարդակին, ապա նա մշտապես իր դասարանի լավագույններից մեկն էր հանդիսանում։ Մանուկ հասակից վարժված լինելով ցուցաբերել աշխատասիրություն և տոկունություն, նա կարողանում էր պահպանել իր առաջատար դիրքը։ Երբ նա տասներեք տարեկան էր, նրա դասարանական ղեկավարը Դերեքի անունը մտցրեց Էթոն Քոլեջի համար տարվող քննական ցուցակում, և նա դարձավ մեկն այն իր հասակակից տասնչորս տղաներից, ով ընդունվեց 1929 թ. թագավորական գիտնականների շարքերը։ Ինչպես իր հասակակից մյուս տղաները, նա սկսել էր ուսումնասիրել լատիներենը իննը տարեկան հասակում և հունարենը՝ տասը տարեկանից, և արդեն իսկ տասներկու տարեկանում կարողանում էր վարժ ու ազատ գրել և կատարել թարգմանություններ այդ երկու լեզուներով։ Ուսումնասիրելով դասականներին, նա ավելի ու ավելի էր տարվում գաղափարների/իդեաների աշխարհով և նրա հետաքրքրությունները ուղղորդում էին նրան դեպի փիլիսոփայությունը։ Հոգու խորքում մշտապես Դերեքին մի հարց էր տանջում, թե որն է կյանքի իրական իմաստն ու նպատակը։

Նրա հայրը, ով թոշակի անցավ որպես գաղութրար և հաստատվեց հայրենի Սոմերսեթում, խրախուսում էր որդուն, իր այդ որոնումներում։ 1934 թ. հայրը նրան ամսական քսան ֆունտ կրթաթոշակ նշանակեց, և Դերեքն ընկերոջ հետ մեկնեց ճամփորդության՝ «տեսնելու Մայրցամաքը»։ Դերեքի՝ լեզուների հանդեպ ունեցած հակումն ու ընդունակությունները նրան թույլ էին տալիս գտնելու ամենաէժան բնակավայրերը և ուտելիքը, այն ժամանակ, երբ իր տարեկից երիտասարդներից շատ քչերը կարող էին ինքնուրույն ճամփորդել։ Նրան հաճախ տեղացի մարդիկ և նրանց սովորություններն ավելի հետաքրքական էին թվում, քան թե թանգարանները և ավերակները, անգամ Հռոմում և Աթենքում, որտեղ ապրել և ստեղծագործել էին դասականները։

Վերադառնալով Անգլիա, Դերեքն ընդունվեց Թագավորական քոլեջ Քեմբրիջում, իր տարիքային խմբում՝ որպես ավագ գիտաշխատող։ (Թագավորական քոլեջը Էթոնի քույր քոլեջն է համարվում։) Այստեղ նույնպես նա աչքի ընկավ իր ակադեմիական գիտելիքներով և ընդունակություններով, և 1938-ից մինչև 1940 թթ. նա համարվեց Քեմբրիջի համալսարանի ավագ ուսանող գիտաշխատող։ Նա մասնագիտացավ Պլատոնի փիլիսոփայության մեջ և իր ավարտաճառն անվանեց «Պլատոնի սահմանման մեթոդի զարգացումը»։ 1940 թ. քսանչորս տարեկան հասակում, նա ընտրվեց Քեմբրիջյան Արքայական քոլեջի խորհրդի անդամ։

Դերեքի ակադեմիական կարիերան, այնուամենայնիվ, հանկարծակի ընդհատվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի պատճառով։ Իր փիլիսոփայական համոզմունքներից ելնելով՝ նա որոշեց մասնակցել պատերազմին ոչ որպես զինվոր, այլ որպես Թագավորական բանակի ռազմաբժշկական կորպուսի բուժեղբայր։

Այս ընթացքում նա որոշեց ուսումնասիրել փիլիսոփայության մեկ այլ կողմը, որի մասին շատ քիչ գիտելիքներ ուներ։ Նա իր հետ վերցրեց մի նոր սև կաշվեկազմ Աստվածաշունչ՝ որպես ընթերցանության նյութ բանակի համար։ Նա ժամանակին մկրտվել և հաստատվել էր, որպես անգլիկանական եկեղեցու անդամ և մասնակցել էր անհրաժեշտ եկեղեցական ծիսաարարողակարգերին Էթոնում ուսումնառության հինգ տարիների ընթացքում։ Տասնութ տարեկան հասակում, նա եկել էր այն եզրակացության, որ կրոնն իր կյանքում այնքան էլ էական դեր չի կատարում, և միայն մասնակցում էր Արքայական քոլեջի եկեղեցական ծառայությանը, երբ դասապատրաստաման իր հերթն էր լինում։ Բանակի առաջին ինը ամսիների ընթացքում նա ուսումնասիրում էր Աստվածաշունչը, բայց համարելում էր այն շատ խրթին, անհասկանալի և անհասանելի իր համար, որը նման չէր երբևէ իր կարդացած ոչ մի այլ գրքի։ Նա ասում էր։ «Ես չէի կարողանում դասակարգել այն։ Չէի հասկանում, թե դա պատմական գիրք է, գրականագիտական, արձակ ստեղծագործություն, պոեզիա, թե միգուցե աստվածային ներշնչանք»։ Այնուհետև 1941 թ. Յորքշիր մեկնելու ճանապարհին, նա հանդիպեց այդ գքրի Հեղինակին։ Սա անվանելով մի գերբնական փորձառություն, նա ասում է. «Այս հանդիպումից ես հանգեցի երկու եզրակացության, որոնք այլևս երբեք պատճառ չունեցա փոխելու։ Առաջինն այն էր, որ Հիսուս Քրիստոսը կենդանի է, երկրորդը, որ Աստվածաշունչն իրական է, նրա ճշմարտություններն այսօրվան էլ են վերաբերում։ Այս երկու եզրակացությունները ռադիկալ կերպով և վերջնականապես փոխեցին իմ կյանքի ողջ ընթացքը։ Անմիջապես Աստվածաշունչն ինձ համար դարձավ հասկանալի և հասանելի մի գիրք, աղոթքն ու Աստծո հետ շփումն ինձ համար դարձան այնքան բնական, որքան որ շնչելը, կյանքում իմ հիմնական երազանքները, շարժառիթներն ու նպատակները փոխվեիցն մեկ գիշերվա ընթացքում։ Ես գտա այն, ինչ փնտրում էի... Այս կյանքի իմաստն ու նպատակը մի Անձնավորություն է... (Տեղեկատվությունը վերցված է Դերեք Փրինսի Ծառայություն, Միջազգային կայք էջից)

Ամուսնությունն ու ծառայության զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղեստինում ծառայելու ժամանակ, Փրինսը հանդիպեց Լիդիա Քրիստենսենին՝ մի դանիացի կնոջ, ով ուներ մի որբանոց Ռամալլահում և ով որդեգրել էր ութ աղջիկների (որոնցից վեցը հրեաներ էին)։ Չնայած որ Լիդիան 25 տարով մեծ էր Դերեքից, նրանք ամուսնացան։ Փրինսը մեծապես օժանդակեց Իսրայելի պետականության կայացմանը, ինչում նա տեսնում էր Աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը, սակայն նա մեկնեց Երուսաղեմից Միացյալ Թագավորություն՝ միայն բրիտանական վերջին ուղեկցորդի հետ միասին։ 1949 թ. նա վերականգնվեց Արքայական քոլեջում, որպես քոլեջի խորհրդի անդամ։ Միացյալ Թագավորությունում Փրինսն հորդորում էր Սփիքերս Քորներ ու Հայդ Փարքի, Լոնդոն միջոցով հարելով Հիսունական եկեղեցուն, որը նա ղեկավարում էր իր տանը՝ Նոթթինգ Հիլլում, մարդկանց խրախուսում և կոչ անում դրանց միջոցով։ 1957 թ. նա և Լիդիան մեկնում են Քիսումու, Քենյա, որտեղ նա աշխատում է, որպես դպրոցի տնօրեն և որդեգրում են քենիացի մի երեխայի։ Այդ ժամանակաշրջանում նրա աղոթքները երկու անգամ պատասխանվեցին գերբնական ձևով, երբ նա աղոթեց մարդկանց հարության համար։ 1962 թ. Փրինսերը տեղափոխվեցին Կանադա, այնուհետև Միննեապոլիս՝ հաստատվելով Ժողովրդի եկեղեցում, որպես եկեղեցու հովիվ, և ընդունեցին ԱՄՆ-ի քաղաքացիություն։ Այստեղից նրանք ուղևորվեցին Բրոդվեյ Թաբերնաքլ/Աղոթարան, որը գտնվում է Սիեթլում, որտեղ նա երկար ժամանակ ծառայում էր Ջեյմս Ա. Վոթթի հետ, ում նա հանդիպել էր դեռևս Կանադայում։ Այս ժամանակահատվածում Դերեքը լայն ճանաչում է ստանում իր Աստվածաշնչյան ձայներիզային դասախոսությունների շնորհիվ և նա ընդգրկվում է Համընդհանուր Ավետարանական Բիզնեսմենների Միջազգային Խորհրդի անդամության կազմում։ Սա հանգեցրեց այն բանին, որ նրանք գնացին Չիկագոյի Հավատքի Աղոթարան, և դրանից հետո Բարի Լուր/Good News եկեղեցի, Ֆորթ Լոդերդեյլում, որը գտնվում է Ֆլորիդայում։ 1971 թ. մայիսին Դերեք Փրինս հրատարակչությունը գրասենյակներ բացեց Ֆթ. Լոդերդեյլում, Ֆլորիդա[2] 1990 թ. դեկտեմբերին Դերեք Փրինս հրատարակչությունը վերանվանվեց, որպես Դերեք Փրինսի Ծառայություն[3]։ Լիդիա Փրինսը մահացավ 1975 թ. հոկտեմբերի 5-ին, նույն տարվա մեջ հրատարակվեց Հանդիպման վայրը Երուսաղեմ գիրքը, որը նրա կենսագրականն էր։ Հետագայում Դերեքն ամուսնացավ Հռութ Բեյքերի հետ, ում նույնպես հանդիպեց Երուսաղեմում։ Նրանք ամուսնացան 1978 թ. հոկտեմբերի 17-ին։ 1981 թ. նրանք Ֆլորիդայից տեղափոխվեցին Երուսաղեմ, որտեղ նրանք ապրում էին տարվա 6 ամսիը։ 80-ականներն աչքի ընկան Փրինսի ծառայության հսկայական աճով։ 1984 թ.- Դերեք Փրինսի Ծառայություն (ԴՓԾ), Հարավային Խաղաղ օվկիանոսյան գրասենյակը բացվեց Նոր Զելանդիայում և ԴՓԾ- Հարավային Աֆրիկայում։ Սկսվեց Առաջնորդների Համաշխարհային Լուսաբանում ծրագիրը, որի շնորհիվ Դերեքի նյութերն անվճար կերպով հասանելի դարձան ողջ աշխարհի քրիստոնյա առաջնորդներին։ Ըստ 1995 թ-ի. Տվյալների՝ բաժանվեցին ավելի քան 200 000 գրքեր 124 հովիվների և առաջնորդների։ Զոհաբերության կյանքը (Չինաստանում) սկսվեց հեռարձակվել Յե Գուանգ-Մայնդ (Պարզ Լույս)Դերեքի չինական անվան ներքո։ 1985 թ.-ԴՓԾ-ն բացեց գրասենյակներ Ավստրալիայում և Կանադայում։ 1986 թ.-ԴՓԾ բացեց գրասենյակ Միացյալ Թագավորությունում և Աստված հաստատում է աշխատավորին ծրագիրը հեռարձակվեց չինարենով։ Դերեք Փրինսի Աստվածաշնչյան մեկնաբանութոյւնները սկսվեցին հեռարձակվել Ռուսաստանում։ 1987 թ.-Գերմանական մի միսիոներ Մոնղոլիայում լսեց Դերեքի ծրագրի անգլերեն հեռարձակումը (Սեյշելյան կղզիներից) և սկսեց թարգմանել ծրագիրը մոնղոլերեն լեզվով։ 1989 թ.- ԴՓԾ-ն բացեց գրասենյակ Նիդերլանդներում՝ ներառելով Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրները։ Դերեքն ու Հռութը անընդհատ ճամփորդում էին, ծառայելով մարդկանց, մինչև Հռոիթի մահը, ինչը տեղի ունեցավ 1998 թ. դեկտեմբերի 29-ին։ Երկների անվանումները ցույց են տալիս նրանց ծառայությունը այն երկրներում, ուր նրանք մեկնել 1993-1998 թթ.։ Այս երկրների մի մասը նրանք այցելել են ոչ մեկ անգամ՝ ինչպես ասենք Ռուսաստան, Գերմանիա, Հունգարիա, Ղազախստան, Հարավային Աֆրիկա, Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր, Թուրքիա, Լեհաստան, Բահրեյն, Կուբա, Քոլումբիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Հնդկաստան և Անգլիա[4]։ Դերեքի ռադիոծրագիրը, որն սկսվեց հեռարձակվել 1979 թ., թարգմանվում էր մի շարք լեզուներով և մինչ օրս էլ շարունակում է հպվել մարդկանց կյանքերի։ Աստվածաշունչը մեկնաբանելու և այն սովորեցնելու՝ նրա ամենամեծ պարգևի էությունը դրա պարզ և հասկանալի ներկայացնելու մեջ է կայանում, ինչն օգնեց հավատքի հիմք դնել միլիոնավոր մարդկանց սրտերում։ Դերեքի ոչ-դենոմինացիոն, ոչ-աղանդավորական մոտեցումը նրա ուսմունքը դարձրեց հավասարապես ընդունելի և օգտակար բոլոր ռասաների և կրոնական հիմք ունեցող մարդկանց համար, և գնահատվել է, որ նրա ուսմունքը հասել է գլոբուսի մարդկության ավելի քան կեսին։ 2002 թ-ին Դերեքն ասաց. «Իմ երազանքն է, և ես հավատում եմ, որ այն համապատասխանում է Տիրոջ երազանքին, որ այս ծառայությունը, որն Աստված սկսեց իմ միջոցով շուրջ 60 տարի առաջ, շարունակվի մինչև Հիսուսի վերադարձը»։ Դերեք Փրինսի Ծառայությունը շարունակում է տարածել նրա ուսմունքներն ու վերապատրաստել միսիոներների, եկեղեցու ավագների, առաջնորդների և համայնքների՝ ավելի քան երեսուն ԴՓԾ գրասենյակների միջոցով, որոնք գործում են ողջ աշխարհում՝ իրականացնելով ուղղակի աշխատանք Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում, Ռուսաստանում, Հարավային Աֆրիկայում, Շվեյցարիայում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում։ Այս և այլ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.derekprince.com.[5]

Լիդիա Քրիսթենսեն Փրինս[խմբագրել | խմբագրել կոդը]

"Լիդիա Քրիսթենսեն Փրինսը (1890-1975) ծնվել է Հյուսիսային Ջութլանդիայում, Դանիայի հյուսիսային սահմանների մոտ, հարուստի ընտանիքում. նա քույրերից ամենափոքրն էր։ Նրա հայրը հաջողակ շինարար էր, ով իր կարևոր դերն ունեցավ իրենց հայրենի Բրոնդեսլև քաղաքի զարգացման գործում։ Լիադիան աշխատում էր որպես ուսուցչուհի Դանիայի պետական դպրոցական համակարգում և հանդիսանում էր տնայնագործության հիմանդիրներից մեկը։ 1925 թ. նա նշանակվեց մի մեծ և նոր դպրոցի տնայնագործության գծով տնօրեն Կորսոր քաղաքում։ Քանի որ փնտրում էր մի նոր իմաստ իր կյանքում, նա սկսեց Աստվածաշունչ կարդալ և հասավ Հիսուս Քրիտոսի տեսիլքին, որը բերեց նրան փրկություն և մկրտություն Սուրբ Հոգով։ Իր վաղ աղոթքի կյանքից և Աստծուն սպասելուց մի քանի ամիսներ անց նա համոզվեց այն բանում, որ Աստված խոսել էր իր հետ, ասելով, որ թողեր իր աշխատանքը և գնար Երուսաղեմ այն հուզումնալից օրերին, դեռ Իսրայելի՝ որպես պետություն կայանալու նախօրեին։ 1928 թ. հոկտեմբերին, երեսուն ութ տարեկան հասակում, նա մեկնեց Երուսաղեմ, ունենալով մոտ 200 դոլլարին համարժեք ճամփորդական չեք, առանց որևէ միսիայի կամ եկեղեցու օժանդակության, և գաղափար անգամ չունելով, թե ինչ պետք է աներ, երբ հասներ Երուսաղեմ։ Նա շուտով ինքնահաստատվեց այնտեղ, սովորեց արաբերեն լեզուն և բացեց մի մանկատուն՝ դառնալով մի շարք հրեա և արաբ որբ երեխաների «մայրը», միայն աղջիկների, որոնցից ութին հետագայում որդեգրեց։ Նա նաև սկսեց ծառայել, ավետարանելով արաբ կանանց, իսկ հետագայում էլ բրիտանացի զինվորներին, որոնք ժամանել էին Երուսաղեմ Երկրորդ Համաշխարհային պատերազմում իրենց արձակուրդի ժամանակ։ 1940-ականների կեսերին նա հանդիպեց Դերեք Փրինսին, փիլիսոփայության և լեզվաբանության գիտաշխատողի, ով ծառայում էր Բրիտանական բանակում և ուղարկվել էր Երուսաղեմ։ Այնտեղ նրանք ծառայում էին միասին, մինչև Իսրայեի պետության կայացումը 1948 թ., երբ նրանք տեղափոխվեցին Անգլիա՝ իրենց ութ դուստրերի հետ միասին։ Փրինսերը ծառայում էին համայնքներին, ուսուցանում նրանց, ծառայում երբ ապրում էին Անգլիայում, Աֆրիկայում (որտեղ նրանք որդեգրեցին իրենց իններորդ դստերը), Կանադայում և Միացյալ Նահանգներում։ Ֆորթ Լոդերդեյլում հաստատվելուց հետո, նրանք սկսեցին իրենց միջազգային ճամփորդությունները, քանի որ Դերեքը քարոզում և ուսուցանում էի Աստվածաշունչը աշխարհի բազմաթիվ ազգերի։ Այս տարիների ընթացքում Լիդիան հոգ էր տանում իրենց ընտանիքի համար, անխոնջ և հավատարիմ կերպով աշխատում էր Դերեքի հետ միասին իրենց ծառայության մեջ, և անգամ վերադարձավ իր տնայնագործության արմատներին, երբ նրանք գտնվում էին Աֆրիկայում՝ սովորեցնելով տնայնագործություն իրենց աֆրիկացի ուսանողուհիներին։ Կաթվածից և երկու տարվա հիվանդությունից հետո, Լիդիա Փրինսը մահացավ 1975 թ. հոկտեմբերին։ Նրա մահը խորապես սգացին իր ընտանիքը և հազարավոր մարդիկ ողջ աշխարհում, շատ տարբեր խավերի մարդիկ, ում կյանքին նա հպվել էր մոտ հիսուն տարի տևած իր ոգևորիչ, եռանդուն և կարեկցությամբ լի ծառայությամբ[6]։

Հռութ Բեյքեր Փրինս (1930-1998 թթ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հռութը ծագումով ֆերմերների ընտանքից էր, տաս երեխաներից ութերորդը։ Նրա հայրը նորվեգացի էր։ Նրա նախնիները Նորվեգիայում հոգևորականներ և ուսուցիչներ էին եղել։ Մոր ազգատոհմը հասնում էր գրեթե Մայիսյան ծաղկին։ Ընտանիքը երբեք հարուստ չէր եղել։ Երբեմն նրանք անգամ աղքատ էին համարվում։ Հռութը մեծանում էր, համարելով, որ ծանր և կենցաղային աշխատանքը ամենօրյա կյանքի մի մասն են կազմում։ Ընտանիքը հաճախում էր նորվեգական Լյութերական եկեղեցի, սակայն Հռութն ինքը երբևէ չէր ունեցել ոչ մի անձնական վերապրումներ Քրիստոսի հետ։ Արդյունքում, նա անգամ չգիտեր, որ նման հարաբերությունները հնարավոր էին։ Տասներկու տարեկան հասակում Հռութն անդամագրվեց ԱՄՆ-ի Մարինյան կորպուսին, որտեղ նա ստացավ սերժանտի կոչում։ Մարինյան կորպուսում պահանջվող ինքնանվիրումն ու կարգապահությունն իրենց խորը և տևական ազդեցությունն ունեցամն Հռութի հետագա ողջ կյանքի վրա։ Նրա ողջ կյանքը անփոփոխ կերպով այդ կարգապահության և հուսալիության իրականացումն էր մարմնավորում, և սրանք էին այն բնավորության գծերը, որ նա փնտրում և գնահատում էր այլոց մեջ նույնպես։ Մարինյան Կորպուսում նա հանդիպեց և ամուսնացավ նույն կորպուսի ծագումով հրեա մի անդամի հետ։ Նրանցից ոչ մեկը չուներ կրոնական խորը համոզմունքներ, սակայն Հռութն ավելի նպատակահարմար գտավ ընդունել ամուսնու կրոնը և գնաց Երուսաղեմ՝ Պահպանողական դարձի։ Սա նրա մեջ առաջ բերեց մի անմնացորդ հավերժ նվիրում հրեա ժողովուրդի նկատմամբ։ Այդպիսով, զույգը որդեգրեց երեք հրեա երեխաների, մեկը՝ տղա, երկուսն աղջիկ։ Մի քանի տարի անց Հռութի ամուսինը լքեց նրան մեկ այլ կնոջ պատճառով և նրանք բաժանվեցին։ Հռութը դարձավ միայնակ մայր՝ կրելով երեք երեխաների դաստիարակման պատասխանատվությունը։ Այնուամենայնիվ, նա հաջողության հասավ քոլեջում սովորելով և ստացավ Բակալավրի կրթական աստիճան։ Հետագայում, իր ծառայության ընթացքում, Հռութը հատկապես շատ ուշադիր էր միայնակ մայրերի հանդեպ։ 1968 թ. Հռութն ստացավ գերբնական հայտնություն Հիսուս Քրիստոսի մասին, ինչն ուղեկցվեց հրաշալի բժշկությամբ։ Մոտ երկու տարի նա ջանում էր համաձայնեցնել սա իր հրեական գիտակցության մեջ և տեղավորել այն սինագոգում։ Վերջապես 1970 թ. նա ամբողջովին և անվերապահորեն որոշեց նվիրել իր կյանքը Հիսուսին և ընդգրկվեց խարիզամտիկ շարժման մեջ, դրա վաղ փուլում, ինչն այն ժամանակ հախուռն կերպով գործում էր Ամերիկյան եկեղեցիներում։ Հետագայում Հռութը մասնակցեց դեպի Իսրայել իրականացվող մի քրիստոնեկան ուղևորության։ Այն ընթացքում, որ նա Իսրայելում էր գտնվում, Աստված գերբնական կերպով ուղղորդեց նրան Աստվածաշնչյան վեց հաջողված հատվածներով։ Այսպիսով նա հասկացավ, որ Աստված ցանկանում էր, որ նա թողեր այն ամենն, ինչ նա ուներ ԱՄՆ-ում և տեղափոխվեր Իսրայել։ Բազմաթիվ պայքարներից և հուսախաբություններից հետո, նա վերջապես իրականացրեց Տիրոջ կամքը՝ վերցնել;ով իր ամենափոքր դստերն իր հետ։»[7]

Ուսմունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Փրինսը մահացավ 2003 թ. սեպտեմբերին, նա հանդիսանում էր ավելի քան 50 գրքերի, 600 աուդիո և 100 վիդեո տեսանյութերի հեղինակ, որոնցից շատերը թարգմանվել և տպագրվել էին ավլեի քան 100 լեզուներով։[8] Նրա ուսմունքի մի մասը աղոթքի և ծոմապահության մասին են[9], որոշները քրիստոնեկան հավատքի ձևովորման[10], հոգևոր պատերազմի[11], Աստծո սիրո[12], ինչպես նաև ամուսնության և ընտանիքի[13] և բազում այլ թեմաների։

Դևեր և ազատագրում դրանցից[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հոգեգալստական, Փրինսը հավատում էր հոգևոր ուժերի իրական գոյությանը, որոնք գործում են այս աշխարհում, և դևերի զորությանը, որոնք բերում են հիվանդություններ և ֆիզիոլոգիական խնդիրներ։ Երբ Սիեթլում էր գտնվում, նրան խնդրեցին կատարել էքզորցիզմի ակտ (չար ուժերից ազատագրում) մի կնոջ համար, և նա եկավ այն եզրակացության, որ դևերը կարող են հարձակվել քրիստոնյաների վրա։ Սա հակառակ էր շատ հոգեգալստականների այն համոզմունքին, թե դևերը չեն կարող վնասել քրիստոնյաներին։ Փրինսը հավատում էր, որ նրա ազատագրության ծառայությունը կատարվում էր Աստծո զորությամբ, և ուղղված էր պարտության մատնելու և կործանելու դևերին։.[14]

Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրինսն, ով սովորեցնում էր շատ թեմաներ և աստվածաբանական առարկաներ, ներառյալ Աստվածաշնչյան հիմնային ճշմարտությունները, հավանաբար առավել հայտնի էր դևերի մասին ուսմունքով, ազատագրման ծառայություններով և Իսրայելի.[15] մասին ուսուցումներով։ Նա խիստ դեմ էր աստվածաբանության փոխարինմանը. Նրա գիրքը՝ Իսրայելի ճակատագիրը և եկեղեցին, հստակորեն ցույց է տալիս, որ եկեղեցին չի փոխարինել Իսրայելին, և այն ուխտը, որ Աստված կապել էր Իսրայելի ժողովրդի հետ, մինչ այսօր էլ գոյություն ունի։ Փրինսը նաև հավատում էր, որ Իսրայել պետության ստեղծումը Աստվածաշնչյան մարգարեության իրականացումն էր։ Դերեքը հաստատում է սա իր Խոստմունքի երկիր գրքում, «Աստվածաշնչյան մարագարեությունների կենտրոնական թեման, ինչպես, որ մեր օրերում բացահայտվեց, պտտվում է Իսրայելի ժողովրդի և տարածքի շուրջ։ Աստված իրականացնում է Իր նախասահմանած պլանը՝ կրկին հավաքելու աշխարհասփյուռ հրեա ժողովրդին և վերականգնելու նրանց իրենց նախնիների հայրենի երկրում»։[16]

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեք Փրինսը հրատարակել է և հեղինակ է մի քանի տասնյակ գրքերի և ձայնագրել է մոտ 600 աուդիո ուսուցողական քարոզներ և 100 վիդեո դասընթացներ։ Հրատարակված գրքերը ներառում են Զիջելու շնորքը, Հիմքեր շարքը, Իսրայելի ճակատագիրը և եկեղեցին, Վերջին խոսքը Մերձավոր Արևելքին, Օրհնություն թե անեծք, դու կարող ես ընտրել, Նրանք կքշեն դևերին, Գնված Արյամբ, Մարտի կանոնները, Հավատք ապրելու համար, Ձևավորել պատմություն աղոթքի և ծոմապահության միջոցով, Ամուսնական Ուխտ, Աստծո դեղամիջոցը մերժվածության դեմ, Մտնելով Աստծո ներկայության մեջ, Խոստմունքի երկիր, Աղոթքի զինվորի գաղտնիքները, Մարգարեական ուղեցույց վերջին ժամանակների համար և Աստծո բժշկական սրվակը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեֆեն Մենսֆիլդ Դերեք Փրինս։ Մի կենսագրություն (Խարիզմա Հաուս, 2005)
  • Դամբանական-Քեմբրիջի Արքայական քոլեջի տարեկան հաշվետվություն, 2004
  1. . ^ Դերեք Փրինս Ծառայություն
  2. . ^ Stephen Mansfield. Derek Prince A Biography (Charisma House, 2005), 281.
  3. . ^ Florida Department of State, Division of Corporations
  4. . ^ Stephen Mansfield. Derek Prince A Biography (Charisma House, 2005) 281 - 283. .
  5. . ^ Derek Prince. God's Word Heals (Whitaker House, 2010). About the Author in back of book.
  6. . ^ Derek & Lydia Prince Appointment In Jerusalem (Whitaker House, 2005)
  7. . ^ Derek Prince A Life Laid Down - Remembering Ruth Prince (Derek Prince Ministries-International, 1999) 3-5
  8. . ^ Derek Prince Secretes of a Prayer Warrior (Chosen, 2009) About the author in the back of the book.
  9. . ^ Derek Prince.Screts of a Prayer Warrior (Chosen, 2009), Shaping History Through Prayer and Fasting (Whitaker House, 1993), Fasting (Whitaker House, 1993)
  10. . ^ Derek Prince.Foundation Truths for Christian Living(Charisma House, 2006), Founded on the Rock (Derek Prince Ministries-International, 2007), Authority and Power of God's Word (Derek Prince Ministries-International, 2009), , Through Repentance to Faith (Derek Prince Ministries-International, 2009),
  11. . ^ Derek Prince.Lucifer Exposed (Derek Prince Ministries-International, 2006), Spiritual Warfare (Whitaker House, 1992), War in Heaven (Chosen, 2003)
  12. . ^ Derek Prince.You Matter to God (Chosen, 2010), Extravagant Love (Derek Prince Ministries-International, 1990), God's Remedy for Rejection (Whitaker House, 1997)
  13. . ^ Derek Prince.Husbands and Fathers (Chosen, 2000), The Choice of a Partner (Derek Prince Ministries-International, 1990), Marriage Covenant (Whitaker House, 1993), God Is a Matchmaker (Chosen, 1984)
  14. . ^ Derek Prince. Blessings or Curse։ You Can Choose! (Chosen, 1990, They Shall Expel Demons (Chosen, 1998)
  15. . ^ Derek Prince Ministries
  16. . ^ Derek Prince Promised Land։ God's Word and the Nation of Israel (Derek Prince Ministries-International, 2003) 55
  17. . ^ S. David Moore The Shepherding Movement (T&T Clark International, 2003) 28 (Mr. Moore does not mention what the miscoduct was out of deference to Mr. Purvis, but it was well known at the time that it was homosexual activity.)
  18. . ^ S David Moore The Shepherding Movement (T&T Clark International, 2003) 53.
  19. . ^ www.csmpublishing.org/res_newWine.php
  20. . ^ S. David Moore The Shepherding Movement (T&T Clark International, 2003) 11
  21. . ^ Linda Howard A New Beginning (Charisma magazine, April 1984) 38, S David Moore The Shepherding Movement (T&T Clark International, 2003) 165, 175

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերեկ Պրինս» հոդվածին։