Դերբի (սպորտային)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տես նաև Դերբի (այլ կիրառումներ)
Դերբի, սպորտային մրցախաղ է նույն քաղաքի կամ շրջանի երկու մրցակից թիմերի միջև: Օրինակ՝ «Արսենալ» և «Տոտտենհեմ» ֆուտբոլային թիմերի մրցախաղը «Հյուսիսային Լոնդոնի դերբի» է:
Անվանումը առաջացել է Անգլիայի Դերբի քաղաքի անվանումից, որտեղ քաղաքի երկու թիմերի միջև թեժ մրցակցություն է եղել: Որպես կանոն դերբի մրցախաղի ժամանակ թիմերի երկրպագուների միջև մթնոլորտը առավել շիկացած է լինում, քան սովորական խաղերի ժամանակ:
Որոշ երկրներում՝ Իսպանիա, Ուրուգվայ, Արգենտինա, Մեքսիկա, Բրազիլիա «դերբի»-ի տեղ օգտագործվում է «կլասսիկո» կամ «սուպերկլասսիկո» տերմինը: