Դևագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դեվագիից)
Դևագի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ճրագախոտազգիներ (Orobanchaceae)
Ցեղ Դևագի (Cistanche)
Hoffmanns. & Link, 1813

Դևագի (լատին․՝ Cistanche), ճմակ, ճրագախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 18 (այլ տվյալներով՝ 12), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • Դևագի անորոշ (Cistanche ambigua),
  • Դևագի աղուտային (Cistanche salsa),
  • Դևագի հատված (Cistanche fissa)։

Մակաբույծ բույս է. հազվադեպ հանդիպում է Արարատյան դաշտի աղուտալկալի հողերում աճող աստղածաղկազգիների (օշինդր) և թելուկազգիների (օշան, շոռան, թելուկ) ընտանիքի բույսերի արմատներին։ Ցողունը կանգուն է, հաստ՝ պատված հերթադիր դասավորված թեփուկներով, բարձրությունը՝ 20-40 սմ, ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանուշակագույն։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը տուփիկ է։ Պարունակում է ալկալոիդներ և կարմիր գունակ։