Դեսանտային նավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Juan Carlos I (L-61)

Դեսանտային նավեր, ծովային դեսանտներ փոխադրող և ափ հանող վերջրյա մարտանավերի կարգ։ Ըստ նշանակման լինում են մեծ, միջին ու փոքր դեսանտային նավեր և կատերներ։ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում դեսանտային նավերը լինում են ունիվերսալ, հետևակայիև և տանկային, կան նաև դեսանտային, փոխադրովի նավանորոգարաններ, ուղղաթիռակիրներ և այլն։ Ժամանակակից դեսանտային նավերը ունեն փոքր թաղվածք, դեսանտային տախտակամածի ու ներքին զետեղարանների մեծ տարողություն, կարող են դեսանտներ ընդունել և իջեցնել սարքավորված (նավահանգիստ, նավակայան) ու չսարքավորված (լողափ, ջրադաշտ և այլն) ափերում, փոթորկի ժամանակ հաղթահարել մեծ հեռավորություն։ Դեսանտային նավերի տակտիկա-տեխնիկական ցուցանիշները կախված են նրանց նշանակումից (ամերիկյան խոշոր տանկա-դեսանտային նավերի ջրատարողությունը չորսից ութ հազար տոննա է, արագությունը՝ 22-37 կմ/ժ, տարողությունը՝ չորս դեսանտային կատեր, երեսուն տանկ, հինգ հարյուրից յոթ հարյուր մարդ)։ Բոլոր դեսանտային նավերն ինքնապաշտպանության համար զինվում են հրետանիով (գլխավորապես զենիթային)։ Դեսանտային գործողությունների ժամանակ գործում են նավատորմի մարտանավերի և ավիացիայի պաշտպանությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 352