Դեպրիվացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեպրիվացիան-(լատին․՝ deprivatio - կորուստ, զրկում) - հոգեկան վիճակ, որն առաջանում է ամենաանհրաժեշտ կենսական պահանջների (քուն, սնունդ, բնակատեղի, երեխայի շփում հոր կամ մոր հետ, և այլն) բավարարման, կամ երկար ժամանակ սովորույթային արդյունքում ձևավորված բարիքներից զրկման արդյունքում։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ազդեցությունը ագրեսիայի վրա
  2. Նշումներ
  3. Նայել նաև
  4. Գրականություն

Ազդեցությունը ագրեսիայի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպրիվացիան կարող է առաջացնել ագրեսիա։ Ագրեսիայի վեկտորը կարող է ուղղված լինել դեպի դուրս (հաճախ դեպի այն օբյեկտը, ինչն առաջացնում է հարաբերական դեպրիվացիա՝ շատ հարուստ կամ հայտնի մարդիկ), կամ դեպի ընդհանրապես իրավիճակի հետ ոչ մի կապ չունեցող պատահական օբյեկտներ՝ առարկաներ, կենդանիներ, մարդիկ։ Այդ նույն ագրեսիայի վեկտորը կարող է ուղղված լինել դեպի ներս՝ դեպի անձը, ով զգում է դեպրիվացիան։ Դա արտահայտվում է սուիցիդով, առանց սուիցիդի նպատակի ինքնավնասումով, ինչպես նաև, աուտոագրեսիայի թաքնված ձևերով՝ սոմատիկ հիվանդություններ, ալկոհոլիզմ, թմրամոլություն, ծխել։ Բժշկական տեսանկյունից (սոցիոկենսաբանություն, էթիոլոգիա՝ պատճառագիտություն, բժշկություն) սոցիումում ագրեսիայի արտահայտման-ժայթքման ամենահաճախ հանդիպող տարբերակը (որը բնածին բնազդ է) առաջին հերթին սոմատիկ հիվանդություններն են։ Եթե հասարակությունում հայտնի պատճառներով մարդը զրկված է սեփական ագրեսիան անպատիժ իրականացնելուց՝ սպանել կամ ծեծել նեղացնողին և այլն, զրկված է ալկոհոլից կամ թմրանյութերից, որոնք կարող էին ժամանակավորապես մարել ագրեսիայի նոպան (կամ բարոյական նորմերը թույլ չեն տալիս դրանք կիրառել), ապա ագրեսիան կուղղվի դեպի ներս, կառաջացնի փոփոխություններ հարթ մկանային օրգանների պարասիմպատիկ նյարդավորումներում և ի հայտ կգա «պսիխոսոմատիկա» անվան տակ ընկալվող հիվանդությունների ողջ ցանկը։ Նախ բարձր կոնֆլիկտայնություն, ջղայնություն, անքնություն, ենթադեպրեսիաներ, նեյրոցիրկուլյատոր դիստոնիա, դաշտանախանգարումներ, այնուհետև որակական թռիչք և կհայտնվեն գերճնշում, ինֆարկտ, ինսուլտ, ասթմա, վիժումներ և այլն։ Ախտահարվում են պարասիմպատիկ նյարդավորում ունեցող բոլոր հարթմկանային օրգանները։ Հզոր արտաքին «վտանգը»`սպորտային գերակտիվություն, գերսառը շփումներ, հզոր սուր ստրեսներ (պատերազմ, մահվան սպառնալիք,այլ հիվանդություններ և այլն) միացնում է գոյատևման ընդհանուր պոպուլյացիոն մեխանիզմները և որպես հետևանք անջատում է դեպրիվացիայի և ագրեսիայի մեխանիզմները։ Դեպրիվացիայի - ֆրուստրացիայի - ագրեսիայի մեխանիզմները սոցիալական ինդիվիդուումի մոտ ամբողջությամբ կարող են բացառվել առկա «կենսական» հիմնադրույթների և իրական ծավալվող «կենսական» իրավիճակի համապատասխանեցման դեպքում։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гарр Т. Р. Почему люди бунтуют. СПб: Питер, 2005
  • Штомпка П. Социология социальных изменений. М.: Аспект-пресс, 1996.
  • Скакунов Э. И. Природа политического насилия// Социологические исследования. 2001. № 12
  • Дэвид Майерс Социальная психология