Դեպոլիմերացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիստիրոլի ապապոլիմերացում արմատական վերացման մեխանիզմի միջոցով

Դեպոլիմերացում, ապապոլիմերացում, պոլիմերից մոնոմերի անցնելու ռեակցիան։ Պոլիմերացման հակադարձ ռեակցիան է։ Դեպոլիմերացման ենթարկվում են որոշ պոլիմերներ (օրինակ, պոլիստիրոլ, պոլիմեթիլմետակրիլատ)։ Դեպոլիմերացում կատարվում է հիմնականում բարձր ջերմաստիճաններում։ Դեպոլիմերացմանման երևույթի հնարավորությունը ապացուցել են Ռ․ Մեսրոբյանը և Ա․ Տոբոլսկին, 1945 թվականին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 351