Դեննիս Միդոուս
Դեննիս Միդոուս (ծնվել է 1942թ. հունիսի 7-ին), ամերիկացի գիտնական, ղեկավարման համակարգի պրոֆեսոր և քաղաքական և սոցիալակն ուսումնասիրությունների ինստիտուտի (Նյու-Գեմպշիր համալսարաննին կից) նախկին տնօրեն: Հանդիսանում է ինտերակտիվ ուսուցման լաբորատորիայի տնօրեն և հայտնի է որպես «Սահմանային աճի» հեղինակ:
Դեննիս Լուգան ստացել է բակալավրի աստիճան Կարլտոն քոլեջում, մասնագիտական դոկտորություն Կառավարությունում և ունի 4 դոկտորական աստիճան:
Նա սկսել է աշխատել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1960-ական թթ. վերջերին: 1970-1972թթ. նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Հռոմի ակումբի նախագծի Predicament մարդկության» տնօրենն ի եղել: Այնուհետև նա եղել է կառավարման ֆակուլտետի նահանգային պրոֆեսոր ինժեներային և սոցիալական գիտությունների գծով: Երկար տարիներ եղել է հեռարձակման ծրագրերի տնօրեն` հիմնականում բիզնեսի և տեխնիկայի ոլորտներում: Նա անցկացնում էր սեմինարներ և մշակում էր նոր և բարդ խաղեր ամբողջ աշխարհի տասնամյա երեխաների համար: Բացի այդ Միդոուսը կարդացել է լեկցիաներ աշխարհի ավելի քան 50 երկրներում: Նա եղել է 3 համալսարանների գիտական ուսումնասիրությունների ինստիտուտների տնօրեն` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Դարտմուտսկու քոլեջի և Նյու-Գեմպշիռ նահանգի համալսարանի: Նա եղել է Միջազգային հասարակական շարժի համակարգի և Միջազգային մոդելավորման ու Games Association-ի նախկին նախագահը: Նա ստացել է բազմաթիվ միջազգային պարգևներ իր աշխատանքի համար, դրանցից է 2009թ. Ճապոնիայի հանձնած պարգևը:
[խմբագրել] Սահմանային աճ
Սահմանային աճի մասին 1972թ.-ին գրված գիրքը Հռոմի ակումբի պատվերով արագ աճող բնակչության և ռեսուրսների սահմանափակության վերաբերյալ է: Միդոուսը գրել է Դոնելլա Հ. Միդոուս, Յորգեն Ռանդերս, ՈՒիլյամ Ու. Բերենս 3-րդ գրքերը:
Սահմանային աճի նպատակը նախագուշակություններ անելը չէ, հետազոտությունները պարզել են, որ նա գործ ունի վերջացող, սպառվող ռեսուրսների հետ: Միդոուսը ասում էր, որ մենք մարդկանց պետք է ասենք, թե ինչպես պետք է կառավարեն մեթոդական կրճատումները` իրենց գործունեության ընթացում փոքր-ինչ հետ կանգնելով Երկրի ռեսուրսների սահմանից:
| Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի: Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին: |