Դենի Գրենջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենի Գրենջեր

Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 33, 22
Ի ծնե տրված անունը Danny Granger, Jr.
Դենի Գրենջեր կրտսեր
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 20, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 105 կգ
Դպրոց Գրեյս Քինգի անվան ավագ դպրոց (Մետեյր, Լուիզիանա)
համալսարան Բրեդլի (2001–2003)
Նյու Մեքսիկո (2003–2005)
Դրաֆթի տարի 2005 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 17-րդ
Դրաֆթ ակումբ Ինդիանա Փեյսերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (2005-2014)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Կլիպերս (2014)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Հիթ (2014-2015)
Մրցանակներ

  • NBA աստղ (2009)
  • NBAամենակատարելագործված խաղացող (2008)
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2005)
Մեդալներ

ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություն
 Ոսկի - Թուրքիա 2010

Դենի Գրենջեր կրտսեր (անգլDanny Granger, Jr., ապրիլի 20, 1983(1983-04-20)[1][2][3], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4][5][1]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող։ Տասը մրցաշրջան հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ինդիանա Փեյսերս», «Լոս Անջելես Կլիպերս», և «Մայամի Հիթ» ակումբներումում։ Հիմնականում խաղացել է որպես թեթև հարձակվող, երբեմն նաև կատարել ծանր հարձակվողի գործառույթներ[6]։

Ծնվել է Նոր Օռլեանում (Լուիզիանա նահանգ)։ Հաճախել է Մետեյր բնակավայրում գտնվող «Գրեյս Քինգ» ավագ դպրոցը, որն ավարտել է բարձր առաջիդմությամբ՝ 30 բալով հանձնելով ACT ստանդարտավորման թեստը և ընդունելության հրավեր ստանալով Յեյլի համալսարանից։ Ինչևէ դպրոցն ավարտելուց հետո Գրենջերը որոշում է ընդունել Բրեդլիի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը, որտեղ անցկացնում է 2001-02 և 2002-03 ուսումնական տարիները։ Վերջին մրցաշրջանում ունենալով ընդամենը 12-18 թիմային արդյունք[7], Գրենջերը տեղափոխվում է Նյու Մեքսիկոյի համալսարան։ 2004-05 մրցաշրջանում իր իսկ պնդմամբ ընդհանուր առմամբ ունեցել է 60 բլոկ, 60 արդյունավետ փոխանցում և 60 խլում։ Գրենջերն համալսարանն ավարտում է քաղաքաշինական ճարտարագետի որակավորմամբ։

Ընտրվել է NBA-ի 2005 թվականի դրաֆթի 17-րդ ընտրությամբ՝ «Ինդիանայի» կողմից[8]։ 1 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star) ինչպես նաև արժանացել ամենակատարելագործված խաղացողի մրցանակին, որը տրվում է այն բասկետբոլիստներին ովքեր նախորդ մրցաշրջանի հանդեպ անհամեմատելիորեն բարձրացնում են իրենց միջին ցուցանիշները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://espn.go.com/nba/player/splits/_/id/2760/danny-granger
  2. http://espn.go.com/nba/player/stats/_/id/2760/danny-granger
  3. http://espn.go.com/nba/player/videos/_/id/2760/danny-granger
  4. 4,0 4,1 http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/2760/danny-granger
  5. 5,0 5,1 http://espn.go.com/nba/player/_/id/2760/danny-granger
  6. «Դենի Գրենջեր, NBA-ի մարզիկների տվյալներ»
  7. «2002-03 Բրեդլիի տղամարդկանց բասկետբոլի հավաքականի տվյալներ` BRADLEYBRAVES.COM»
  8. ««2005 NBA Դրաֆթ»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]