Դենիել Գոուլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիել Գոուլման
Goleman Daniel
Ծնվել էմարտի 7, 1946 (78 տարեկան)
ԾննդավայրՍթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ՄասնագիտությունԳրող, ժուրնալիստ, հոգեբան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Ամհերստի քոլեջ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Կայքdanielgoleman.info
 Daniel Goleman Վիքիպահեստում

Դենիել Գոուլման (մարտի 17, 1946(1946-03-17)[2], Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի գրող, հոգեբան, գիտական ժուռնալիստ։ Տասներկու տարվա ընթացքում գրել է հոդվածներ Նյու Յորք Թայմսի համար՝ մասնագիտանալով հոգեբանության և ուղեղի մասին գիտությունների մեջ։ Գրել է ավելի քան տասը գիրք հոգեբանությունից, կրթությունից, գիտությունից և առաջնորդությունից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիելը ծնվել է փոքրիկ Ստոկտոն քաղաքում, ռուսական ծագման հրեաների ընտանիքում[3]։ Նրա ծնողները Ստոկտոնի քոլեջի պրոֆեսորներ էին։ Հայրը հումանիտար առարկաներ էր դասավանդում՝ լատիներեն և համաշխարհային գրականություն, մայրը՝ սոցիոլոգիա։ Հայտնի ֆիզիկոս Էլվին Վայնբերգի զարմիկն է։ Դենիելը գնում է ծնողների հետքերով և ստանում դոկտորի աստիճան Հարվարդի համալսարանում։ Ներկայումս ապրում է Բյորկշիրում և համարվում է էմոցիոնալ ինտելեկտի շրջանում կատարվող ուսումնասիրությունների կոնսցոլիումի համանախագահ կազմակերպություններում՝ հիմնված Ռուտգերսկի ինստիտուտի պրոֆեսիոնալ հագեբանության Բարձրագույն դպրոցի վրա։ Ներկայումս Գոուլմանը համարվում է նաև «Միտք և կյանք» ինստիտուտի տնօրենների խորհուրդի անդամ, որը խթանում է երկոսությունը գիտնականների և հայեցողականության պրակտիկայով զբաղվողների միջև։ Այսպես օրինակ, «Դեստրուկտիվ էմոցիաներ» գիրքը ներառում է «Միտք և կյանք» ինստիտուտի ութերորդ միջազգային գիտաժողովի Գոուլմանի ընտրած երկխոսությունները Դալայ Լամայի և նեյրոգիտնականների միջև (Դհարմսալա, Հնդկաստան, մարտի 20-24, 2000 թվական)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծնողները՝ բանասեր Իրվինգ Գոուլման (1898—1961) և սոցիոլոգ Ֆեյ Վեյնբերգ 2010)[4][5][6]
  • Քույրը՝ անտրոպոլոգ Դեբրա Գոուլման Վուլֆ (ծնվել է 1939)
  • Զարմուհին՝ Նաոմի Վուլֆ
  • Քույրը՝ Ջուդիտ Գոուլման

Հիմնական գաղափարները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էմոցիոնալ ինտելեկտ» գրքի լույս տեսնելուց հետո Գոուլմանը համաշխարհային համբավ է ձեռք բերում, որը մեկուկես տարի գտնվում էր «Նյու–Յորք թայմսի» բեսթսելերների շարքում։

Մեր մտածողության դիապազոնը սահմանափակված է նրանով, ինչը մենք չենք նկատում։ Եվ քանի որ մենք չենք նկատում այն, ինչը մեզ անհրաժեշտ է, մենք շատ քիչ բան կարող ենք անել ինչ–որ բան փոփոխելու համար։
- Դ․ Գոուլման

Իր առաջին գրքում՝ «Մեդիտատիվ փորձի բազմազանությունը», Գոուլմանը մեդիտացիայի բազմաթիվ մեթոդներ է նկարագրում։ Դրանց թվին են պատկանում սուֆիզմը, տրանսցենդենտալ մեդիտացիան, Փատանջալի Աշտանգա յոգան, հնդկական Տանտրան, կունդալինի յոգան, թիբեթական բուդիզմը, դզեն, Գյուրջիևի և Կրիշնամուտրիի տեսությունները։ Գոուլմանը նկատում է, որ մեդիտացիայի բազմաթիվ մեթոդներ ուղղված են եղել համակենտրոնացման զարգացման վրա, և որ «յուրաքանչյուր համակենտրոնացում բարձրացնում է ցանկացած գործունեության արդյունավետությունը»։ Գոուլմանը կարծում է, որ բոլորը առանց բացառության պետք է կարողանան կարեկցել մյուսներին, հասկանալ դիմացինի հույզերը (ունենալ էմպատիա և դրա հետ մեկտեղ գիտակցել սեփական հույզերը։ Նա համարվում է էմոցիոնալ ինքնակառավարման հիմնադիրներից մեկը։ Ժամանակակից կյանքի ռիթմն ու տեմպը մարդկանց շատ քիչ ժամանակ են թողնում յուրացման, մտածելու և արձագանքի համար, քանի որ մարդու օրգանիզմը տրամադրված է ավելի դանդաղ ռիթմին, որովհետև «ինչքան քիչ ենք մենք գիտակցում, թե որն է մեր խանդավառության առարկան, այնքան քիչ ենք ստանում կյանքից»։ Գոուլմանը բազմաթիվ պարգևներ է ստացել իր հայտնագործությունների համար, այդ թվում նաև Ամերիկայի հոգեբանական ասոցիացիայի կողմից ժուրալիստիկայի ոլորտում իր ձեռքբերումների համար։ Նա ընտրվել է Ամերիկյան ասոցիացիայի անդամ, որը զբաղվում է գիտության զարգացմամբ, ի նշան Գոուլմանի գործունեությանը և ի նպաստ գիտուոթյան մասսայականացմանը։ Դենիել Գոուլմանը երկակի նոմինացվել է Պուլւտցերովյան պարգևին։

Էմոցիոնալ կոմպետենտության կառուցվածքն ըստ Գոուլմանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անձնական կոմպետենտություն (այս կոմպետենտությունները որոշում են, թե որքանով են մենք մեզ տիրապետում)
  • Ինքնակառավարում (ներքին վիճակի և դրդապատճառների տիրապետման հմտություններ)
  • Մոտիվացիա (Էմոցիոնալ հակվածություններ, որոնք ուղղորդում են դեպի նպատակի իրագործումը)
  • Սոցիալ կոմպետենտություն(այս կոմպետենտությունները որոշում են, թե որքանով ենք մենք տիրապտետում մեր հարաբերությունները սոցիումի հետ)
  • Ապրումակցում (դիմացինի հոգսերի, ցանկությունների և զգացմունքերի գիտակցումը)
  • Սոցիալ հմտություններ (դիմացինի մոտ ցանկալի ռեակցիա առաջացնելու հմտություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Գոուլման» հոդվածին։