Դեյցիա շքեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյցիա շքեղ
Դեյցիա շքեղ
Դեյցիա շքեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հոնածաղկավորներ (Cornales)
Ընտանիք Դրախտավարդազգիներ (Hydrangeaceae)
Ցեղ Դեյցիա (Deutzia)
Տեսակ Դեյցիա շքեղ (D. gracilis)
Միջազգային անվանում
Deutzia gracilis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Դեյցիա շքեղ (լատին․՝ Deutzia gracilis), դրախտավարդազգիների ընտանիքի, դեյցիա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 1,5 մ բարձրությամբ, աղեղնաձև կորացած ճյուղերով, որոնք սկզբնական շրջանում ծածկված են աղվամազով, սակայն հետագայում զրկվում են դրանից։ Սկզբնական շրջանում կեղևը դեղնադարչնավուն է, գրեթե մոխրագույն։ Տերևները երկարավուն նշտարաձև են, սրածայր, 3-6 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը 4-9 սմ երկարությամբ ուղղաձիգ հուրաններ են կամ ողկույզներ։ Ծաղիկները սպիտակ են, 1,5-2 սմ տրամագծով, տուփիկը գնդաձև է։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Բարձր լեռնային շրջաններում ցրտահարվում է։ Լուսասեր է, բավականին խոնավասեր, վնասատուներով և հիվանդություններով քիչ է վարակվում, ջերմասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում շքեղ դեյցիան տարածված է Ճապոնիայի լեռների խառն անտառներում, թփուտներում, ժայռուտներում։ Հայաստանում ներկայումս Երևանից բացի հանդիպում է Վանաձորի, Իջևանի, Բյուրականի, Գյուլագարակի դեկորատիվ տնկարկներում։ Հեռանկարային է ծովի մակարդակից մինչև 1 700 մ բարձրություն ունեցող շրջանների համար։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան է ներմուծվել 50-ական թվականներին, Երևանի կանաչապատման տեսակաշարը համալրելու նպատակով։ Առանձնապես բարձր է գնահատվել շքեղ դեյցիայի լիաթերթիկ ծաղիկներ ունեցող այլատեսակը, որը հետագայում լայն տարածում է գտել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 12։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյցիա շքեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյցիա շքեղ» հոդվածին։