Դեյվիդ Ուորկ Գրիֆիտ
| Դեյվիդ Ուորկ Գրիֆիտ | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Դեյվիդ Ուորկ Գրիֆիտ |
| Ծննդյան օր՝ | հունվարի 22, 1875 |
| Ծննդավայր՝ | Լա-Գրանժ, Կենտուկի, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | հուլիսի 23, 1948 (73 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Հոլիվուդ, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Աշխատանք՝ | 1907 - 1931 |
| Ամուսին՝ | Էվելին Բոլդվին (1936 - 1947) Լինդա Առվիդսոն (1906 - 1936) |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
«Օսկար» համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի համար |
| Կայք՝ | IMDb |
Դեյվիդ Ուորկ Գրիֆիտը (անգլ.՝ David Llewelyn Wark "D. W." Griffith) ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր: 1936 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար:
Բովանդակություն |
Կյանքը[խմբագրել]
Ծնվել է 1875 թվականին հունվարի 22-ին Կենտուկի նահանգում՝ Կրեստվուդում: Գրիֆիտների ընտանիքը սկզբում ապրում էր բարեկեցիկ կյանքով: Բայց քաղաքացիական պատերազմի ժամանակ Դեյվիդի հայրը անցավ Հարավի կողմը: Վերջինիս պարտությունից հետո Գրիֆիտների ընտանիքը սնանկացավ, և նրանք ստիպված ապրում էին ավագ դստեր՝ ուսուցչուհի Մեթիի աշխատավարձով: Մինչև կինոն Գրիֆիտը զբաղվել է բազմաթիվ մասնագիտություններով: Նա եղել է իր քաղաքի փոքր թերթի խմբագիր, սևագործ, մետաղագործ, գրադարանավար, ծառայող, վերելակավար, հրշեջ: 20-ական թվականերին նա դարձավ դերասան փոքր թատերախմբում: Գրիֆիտը երազում էր գրող դառնալ և իր ազատ ժամանակը տրամադրում էր պոեմների, պատմվածքների և պիեսների ստեղծագործմանը: Նրա նորավեպերից և բանաստեղծություններից որոշները տպագրվել էին հայտնի ամսագրերում: Նրա «Հիմարը և աղջիկը» պիեսը երկու շաբաթ շարունակ բեմադրվում էր Վաշինգտոնում և Ֆիլադելֆիայում:
Կարիերան[խմբագրել]
1907 թվականին Գրիֆիտին առաջարկեցին դիմել կինոստուդիա: Նա և իր կինը հրավեր ստացան Էդիսոնի կինոստուդիայից: Գրիֆիտը Էդվին Պորտերի հետ նկարահանեց «Արծվի բույնից փրկվածը» ֆիլմը, որտեղ խաղաց գիշատիչ կենդանու ճանկերից երեխային խլող լեռնականին: 1908 թվականին հունիսի սկզբին Նյու Ջերսիում սկսեց իր առաջին ֆիլմը՝ «Դոլիի արկածները»: 1908 թվականին օգոստոսի 17-ին «Բայոգրաֆ» ստուդիան հրավիրեց Գրիֆիտին աշխատելու որպես գլխավոր ռեժիսոր՝ շաբաթական 50 դոլար աշխատավարձով: Գրիֆիտը նկարահանեց մի քանի մեծ բյուջե ունեցող ֆիլմեր, որոնցից են «Ազգի ծնունդը» և «Անհամբերություն: Սիրո պատերազմը դարերի ընթացկում»: Ունենալով հսկայական միջոցներ՝ Գրիֆիտը չարդարացրեց Հոլիվուդի սպասումները: Վերջինս չներեց Գրիֆիտին նրա կորուստները և հեռացրեց աշխատանքից: Նրան անխղճաբար ոչ մի տեղ աշխատանքի չէին ընդունում: Գրիֆիտը այլևս ոչ մի ֆիլմ չնկարահանեց: Նա մահացավ 1948 թվականին հուլիսի 23-ին արյունազեղությունից գլխուղեղի մեջ:
Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]
Ընդհանուր թվով 500-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է, 200-ից ավելի սցենարի հեղինակ, խաղացել է մոտ 40 ֆիլմում:
| Տարի | Անունը | Անունը հայերեն | Դերը | Լրացուցիչ ինֆորմացիա |
|---|---|---|---|---|
| 1908 | Rescued from an Eagle's Nest | Արծվի բույնից փրկվածը | դերասան | աշխատավարձը օրական 5 դոլար |
| 1908 | Old Isaacs, the Pawnbroker | Ծեր Իսահակ գրավառուն | սցենարիստ, դերասան | աշխատավարձը 15 դոլար |
| 1908 | The Adventures of Dollie | Դոլիի արկածները | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1908 | A Woman’s Way | Կնոջ ուղին | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1908 | The Devil | Սատանա | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1909 | The Lonely Villa | Միայնակ առանձնատունը | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1909 | Edgar Allan Poe | Էդգար Ալան Պո | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1909 | In Little Italy | Փոքր Իտալիայում | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1909 | The Open Gate | Բաց դարպասներ | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1909 | A Sweet Revenge | Քաղցր վրեժ | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1910 | The Call | Կանչ | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1910 | In Old California | Հին Կալիֆորնիայում | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1910 | The Two Brothers | Երկու եղբայրներ | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1910 | As It Is in Life | Կյանքը այսպիսին է | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1910 | In the Border States | Նահանգների սահմաններին | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1911 | The Last Drop of Water | Ջրի վերջին կաթիլը | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1911 | For His Son | Հանուն որդու | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1912 | Man's Genesis | Տղամարդու առաջացումը | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1912 | The Narrow Road | Նեղ ճանապարհ | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1912 | Friends | Ընկերներ | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1913 | The Wanderer | Թափառողը | ռեժիսոր | կարճամետրաժ |
| 1915 | The Birth of a Nation | Ազգի ծնունդը | ռեժիսոր | աշխատավարձը շաբաթական 300 դոլար և 37.5% եկամուտից |
| 1916 | Intolerance: Love's Struggle Throughout the Ages | Անհամբերություն: Սիրո պատերազմը դարերի ընթացկում | ռեժիսոր | |
| 1918 | Hearts of the World | Աշխարհի սիրտը | ռեժիսոր | |
| 1919 | The Fall of Babylon | Բաբելոնի անկումը | ռեժիսոր | |
| 1920 | The Love Flower | Սիրո ծաղիկ | ռեժիսոր | |
| 1923 | The White Rose | Սպիտակ վարդ | ռեժիսոր | |
| 1930 | Abraham Lincoln | Աբրահամ Լինկոլն | ռեժիսոր | |
| 1931 | The Struggle | Պայքար | ռեժիսոր |
Հղումներ[խմբագրել]
Գրականություն[խմբագրել]
Ямпольский М. Б. Гриффит и поэтическая традиция.//Западное искусство. XX век. Классическое искусство и современность. М.: Наука,1992.- C.232-267. ISBN 5-02-012780-9