Դեյվիդ Լենգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեյվիդ Մարշալ Լենգ (անգլ.՝ David Marshall Lang, 1924, մայիսի 6 - 1991, մարտի 20), անգլիացի պատմաբան, կովկասագետ, հայագետ։ Լոնդոնի համալսարանի կովկասյան հետազոտությունների պրոֆեսոր, Հայաստանի, Վրաստանի և Հին Բուլղարիայի պատմության մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել]

1944-1946 թվականներին եղել է անգլիական փոխհյուպատոս Թավրիզում, որտեղ շփվել է հայերի հետ, վկայություններ հավաքել 1915Հայոց ցեղասպանության ականատեսներից։ Քանիցս այցելել է Հայաստան։ «Հայաստան, քաղաքակրթության օրրան» (1970), «Լեռների ժողովուրդները, հինավուրց Արարատն ու Կովկասը» (1971), «Հայերը արտաքսված ժողովուրդ» (1981) ուսումնասիրությունները նվիրված են հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին, առանձին գլուխներում Լանգը քննել է հայկական հարցի ու հայերի ցեղասպանության վերաբերյալ խնդիրները։

Հայտնի աշխատություններ[խմբագրել]

  • The Last Years of the Georgian Monarchy, 1658-1832 (New York: Columbia University Press, 1957)
  • First Russian Radical, Alexander Radischev, 1749-1802 (London: George Allen & Unwin, 1959)
  • A Modern History of Georgia (London: Weidenfeld and Nicolson, 1962)
  • The Georgians (New York: Praeger, 1966)
  • Armenia: Cradle of Civilization (London: George Allen & Unwin, 1970)
  • Peoples of the Hills: Ancient Ararat and Caucasus by Charles Allen Burney and D.M. Lang (London: Weidenfeld and Nicolson, 1971)
  • Bulgarians: From Pagan Times to the Ottoman Conquest (London: Thames and Hudson, 1976)
  • Lives and Legends of the Georgian Saints (New York: Crestwood, 1976)
  • The Armenians: A People in Exile (London: Allen and Unwin, 1981)
  • Armenia and Karabagh: the Struggle for Unity (London: Minority Rights Group, 1991)