Դեյան Ստանկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյան Ստանկովիչ, 2009 թ. լուսանկար

Դեյան Ստանկովիչ (սերբ.՝ Дејан Станковић / Dejan Stanković, սեպտեմբերի 11, 1978, Բելգրադ, Սերբիա), սերբ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Ինտեր Միլան ֆուտբալային ակումբի և Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, եղել է հավաքականի ավագ։

Իտալիայի առաջնության վեցակի չեմպիոն և գավաթակիր է, մեկական անգամ դարձել է Գավաթակիրների գավաթի և ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող։

2010 թ. հունիսի 13-ին 2010 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Ստանկովիչը խաղաց Սերբիայի հավաքականում և դարձավ յուրօրինակ ռեկորդի հեղինակ, նա դարձավ առաջին ֆուտբոլիստը ով խաղացել է աշխարհի 3 առաջնություններում 3 տարբեր ազգային հավաքականների կազմում՝ Հարավսլավիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի ու Սերբիայի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]