Դեմքի ճանաչման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Swiss European surveillance: facial recognition and vehicle make, model, color and license plate reader.
Side View.
Close-up of the infrared illuminator. This light is invisible to the human eye but it creates a day-like environment for the surveillance cameras.

Դեմքի ճանաչման համակարգը համակարգչային դիմում է, որը նախատեսված է թվային պատկերից կամ տեսահոլովակներից անձի ինքնաբերաբար բացահայտման և հաստատման համար։ Այս գործողությունը կատարելու ձևերից մեկը դա պատկերից ընտրված դեմքի առանձնահատկությունների համեմատումն է դեմքերի հենքի հետ։

Այն սովորաբար օգտագործվում է անվտանգության համակարգերում և կարող է համեմատվել այլ բիոմետրիկ ճանաչման համակարգերի հետ ինչպիսիք են մատնահետք կամ աչքի ծիածանաթաղանթ:[1]

Տեխնիկան[խմբագրել]

Ավանդական[խմբագրել]

Որոշ դեմքի ճանաչման ալգորիթմներ բացահայտում են դեմքերը` պատկերից դուրս բերելով դեմքի հատկանիշները. Օրինակ, մի ալգորիթմ կարող է վերլուծել աչքերի, քթի, ծնոտի հարաբերական դիրքը, չափը կամ ձևը։ Այնուհետև այս հատկանիշները օգտագործվում են համապատասխանող հատկանիշներով այլ պատկերներ փնտրելու համար։[2]

Հայտնի ճանաչման ալգորիթմներից են` Հիմնական բաղադրիչի վերլուծություն( Principal Component Analysis ), Գծային առանձնացնող վերլուծություն (Linear Discriminate Analysis), Elastic Bunch Graph Matching, Hidden Markov model, նեյրոնային dynamic link matching.

Եռաչափ (3-D)[խմբագրել]

Երաչափ դեմքի ճանաչման տեխնիկան օգտագործում է եռաչափ սենսորներ, դեմքի կառուցվածքի մասին ինֆորմացիա դուրս բերելու համար։ Այս ինֆորմացիան, այնուհետև, օգտագործվում է դեմքի տարբեր հատկանիշների բացահայտման համար, ինչպիսիք են, օրիանակ, աչքերի վարդակների, քթի, կզակի եզրագծերը։[3]

Եռաչափ դեմքի ճանաչման առավելություններից մեկը դա այն է, որ, ի տարբերություն այլ մոթոդերի, լույսի փոփոխությունը չի ազդում իր վրա։ Այն կարող է անգամ բացահայտել դեմքը` դիտարկելով տարբեր անկյուններից։[2][3]

Համեմատություն[խմբագրել]

Տարբեր բիոմետրիկ տեխնոլոգիաների մեջ, դեմքի ճանաչումը չի կարող լինել ամենաէֆֆեկտիվը և վստահելին, բայց այն լայն հնարվորություն է տալիս բացահայտել անձի ինքնությունը ամբոխի մեջ։ Այլ բիոմետրիկ տվյալներ, ինչպիսիք են մատնահետքը, աչքի ծիածանաթաղանթը, ձայնի ճանաչումը, չեն կարող կատարել նման մասսայական բացահայտում։

Հղումներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

WP-TranslationProject TwoFlags.svg

Այս հոդվածը մասամբ կամ ամբողջովին ստեղծված է եղել en Վիքիպեդիայի նախօրինակ «Facial recognition system» հոդվածի թարգմանության հիման վրա:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում: