Դեմոս Շաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Դեմոս Շաքարյանը (1913 - 1993) ծագումով հայ քրիստոնյա գործարար անձ Լոս Անջելեսից, որ հիմնադրեց Full Gospel Business Men's Fellowship International (FGBMFI).

Դեմոսն անվանակոչվել է իր պապի անունով, որ Հայաստանից գաղթեց ԱՄՆ 1855թ-ին ստացած ռուս "մարգարե տղայի"` Էֆիմ Գերասիմովիչ Կլուբնիկինի մարգարեության հիման վրա , որն ասում էր, թե անասելի ողբերգություն շուտով պիտի գա Հայաստանի վրա: 50 քրիստոնյա հայերի մի մեծ խումբ տեղափոխվեց Լոս Անջելես Ազուզա փողոցի հոգևոր զարթոնքից մի քանի տարի առաջ:

ԱՄՆում ընտանիքը քրտնաջան աշխատեց և, ի վերջո, բարգավաճեց: Դեմոսի (կրթսեր) կաթնատու կովերի հոտն աճեց` դառնալով ժամանակին աշխարհի ամենամեծ հոտը: Նա իր կազմակերպչական ունակությունները գործածեց ավետարանչական քարոզարշավներ կազմակերպելու գործում ու սկսեց աղոթքի խումբ, որն աճեց և դառնալով Gospel Business Men's Fellowship International: FGBMFIն այժմ մասնաճյուղեր ունի 132 երկրներում: Կազմակերպության "Ձայն" ամսագիրը 800,000ի շրջանառություն ունի, իսկ հեռուստատեսային ծրագրերը դիտում են շաբաթական չորսը միլիոնից ավելի մարդիկ:

Ռիչարդ Շաքարյանը` Դեմոսի որդին, այժմ FGBMFI-ի միջազգային նախագահն է: