Դեմիան Լիլարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմիան Լիլարդ
Damian Lillard

Լիլարդը 2018 թվականի մարտին
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միլուոքի Բաքս
Դիրքը Խաղարկող
Համար № 0
Ի ծնե տրված անունը Դեմիան Լեմոնտ Օլլի Լիլարդ
Damian Lamonte Ollie Lillard
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1990 (33 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բարթոու, Ֆլորիդա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,91 մ
Քաշ 88 կգ
Դպրոց Սենթ Ջոզեֆ Նոտր Դամ
(Ալամեդա, Կալիֆորնիա)
Օքլենդի ավագ դպրոց (Օքլենդ, Կալիֆորնիա)
համալսարան «Վեբեր սթեյթ» (2008–2012)
Դրաֆթի տարի 2012 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ
Դրաֆթ ակումբ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2012-2023)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միլուոքի Բաքս (2023-այժմ)
Մրցանակներ

  • 8× NBA աստղ (2014, 2015, 2018–2021, 2023, 2024)
  • NBA բոլոր աստղերի խաղի MVP (2024)
  • All-NBA First Team (2018)
  • 4× All-NBA երկրորդ թիմ (2016, 2019–2021)
  • 2× All-NBA երրորդ թիմ (2014, 2023)
  • NBA տարվա նորեկ (2012)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2012)
  • NBA հմտությունների մրցման հաղթող (2013)
  • NBA ծագող աստղերի հաղթող (2013)
  • 2× Բիգ սկայ կոնֆերենցիայի վարկածով տարվա բասկետբոլիստ (2010, 2012)
  • 2012 NCAA AP All-American երրորդ թիմ (2012)
  • 2012 NCAA NABC All-American երրորդ թիմ (2012)

Դեմիան Լեմոնտ Օլլի Լիլարդ (անգլ.՝ Damian Lamonte Ollie Lillard, հուլիսի 15, 1990(1990-07-15)[1], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոքի Բաքս» ակումբում։

Ավագ դպրոցի կարիերան անցկացրել է Նոտր Դամ ակադեմիայում, որից հետո հանդես է եկել Վեբերի նահանգային համալսարանում։ 2012 թ.-ի ապրիլին Լիլարդը որոշում է բաց թողնել ավարտական համալսարանային մրցաշրջանը և մասնակցության հայտ է ներկայացնում NBA-ի դրաֆթ։ 2012 թվականի NBA դրաֆթի առաջին ռաունդի վեցերորդ ընտրության իրավունքով Լիլարդին ընտրում է «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսը»։ Լիլարդը հաջող է դրսևորում 2012 թվականի ամառային առաջնության ճամբարում՝ ունենալով 26, 5 միավոր, 4, 0 անդրադարձ և 5, 3 արդյունավետ փոխանցում միջին ցուցանիշները և ճանաչվելով առաջնության համա-MVP։ NBA-ում անցկացրած առաջին մրցաշրջանից հետո՝ 2013 թվականին Լիլարդը ճանաչվում է «NBA տարվա նորեկ»։

Դպրոցական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կալիֆորնիա նահանգի «Օքլենդ» ավագ դպրոցում։

Համալսարանային տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնարկային մրցաշրջանում Լիլարդը Վեբերի նահանգային համալսարանի «Ուայլդքեթս» ակումբում միջինում հավաքում էր 11 միավոր։ 2-րդ մրցաշրջանում Լիլարդը բարելավում է ցուցանիշները՝ իր հաշվին միջինում գրանցելով 20 միավոր։ Մրցաշրջանի ավարտին հռչակվում է կոնֆերիանցիայի լավագույն բասկետբոլիստը[2]։ 2010-2011 մրցաշրջանը կարճ է տևում ոտքի շրջանում ստացած վնասվածքի պատճառով[3]։

NBA[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 28-ին Լիլիարդը NBA-ի դրաֆթի շրջանակներում ընտրվում է «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբի կողմից։ Մասնագիտական կարիերայի մեկնարկային Մրցաշրջանի 82 հանդիպումները հաջող անցկացնելուց հետո Լիլարդը ճանաչվում է որպես տարվա նորեկ։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլարդը նաև ռեփեր է և հանդես է գալիս Dame D.O.L.L.A. բեմական անվամբ։ 2013 թվականին նա սկսեց «Four Bar Friday» սոցցանցային թրենդը, որի ընթացքում ինքը և Ինստագրամի օգտատերերը յուրաքանչյուր ուրբաթ տեղադրում են իրենց ռեփ ֆրիսթայլերը՝ տեսանյութում օգտագործելով #4BarFriday հեշթեգը[4]։ 2016 թվականի հոկտեմբերին նա թողարկեց իր դեբյուտային «The Letter O» ալբոմը, իսկ հաջորդ տարվա հոկտեմբերին երկրորդ՝ «Confirmed» ալբոմը[5]։

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տվյալներ
«The Letter O»
«Confirmed»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 6, 2017
  • Լեյբլ։ Front Page Music
  • Ֆորմատ։ Թվային ներբեռնում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բասկետբոլի ազգային ասոցիացիա — 1946.
  2. «Damian Lillard Named 2009-10 Big Sky MVP». weberstatesports.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. «Lillard gets medical redshirt; Wildcat star's junior season restored». standard.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «Portland Trailblazers Guard Damian Lillard On Growing Up On Juvenile And His 4 Bar Fridays Competition». XXL. 2013 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ Մարտի 25-ին.
  5. «Damian Lillard a.k.a. Dame D.O.L.L.A. Drops 'Confirmed' Album». Complex. 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ Մարտի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմիան Լիլարդ» հոդվածին։