Դեմենտի Շմարինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմենտի Շմարինով
Дементий Шмаринов
Ծնվել էապրիլի 29 (մայիսի 12), 1907 կամ մայիսի 12, 1907(1907-05-12)[1]
ԾննդավայրԿազան, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էօգոստոսի 30, 1999(1999-08-30)[3][1] (92 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող և գծանկարիչ
Ոճսոցիալիստական ռեալիզմ
ԺանրԳրաֆիկա
ՈւսուցիչԴմիտրի Կարդովսկի և Նիկոլայ Պրախով
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ,
, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Դեմենտի Ալեքսեևիչ Շմարինով (ռուս.՝ Дементий Алексеевич Шмаринов, ապրիլի 29 (մայիսի 12), 1907 կամ մայիսի 12, 1907(1907-05-12)[1], Կազան, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 30, 1999(1999-08-30)[3][1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1953), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1967

Սովորել է Մոսկվայում, Դ․ Ն․ Կարդովսկու մոտ (1923-1928)։ Եղել է ՌԽՖԽՀ նկարիչների միության մոսկովյան կազմակերպության վարչության նախագահ (1959-1961, 1966-1968, և 1972) և ԽՍՀՄ նկարիչների միության վարչության քարտուղար (1968 թվականից)։ Հիմնականում աշխատել է գրքի ձևավորման ասպարեզում։ Շմարինովի աշխատանքներին հատուկ են գրական ստեղծագործության մեկնաբանման ռեալիստական ճշգրտությունը (Ալեքսեյ Տոլստոյի «Պետրոս I», 1940-1945, Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», 1953-1955, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա և այլն)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծել է մի շարք քաղաքական պաստառներ, ինչպես և հաստոցային գծանկարների շարք՝ «Չենք մոռանա, չենք ների» (1942, Տրետյակովյան պատկերասրահ, ԽՍՀՄ պետական մրցանակ) անվամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 525