Դեմարխիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեմարխիա (հուն․՝ demos - ժողովուրդ և archo - կառավարում եմ), ուղիղ ժողովրդավարության և ժողովրդական կամ արտահայտման ձև, որի ժամանակ պատահականությամբ ընտրված քաղաքացիները քաղաքական որոշումներ են ընդունում ողջ ազգաբնակչության անունից։ Տվյալ դեպքում, կարելի է զուգահեռներ անցկացնել երդվյալ ատենակալների հետ, ովքեր քրեական մեղադրանքներ են քննում։

Տեսականորեն դեմարխիան հանում է բնակչության և արհեստավարժ քաղաքական գործիչների շահերի բախման խնդիրը։ Տերմինն առաջին անգամ մտցվել է ավստրալիացի փիլիսոփա Ջոն Բյորնհայմի կողմից 1985 թ.-ին` բնորոշելու այնպիսի ժողովրդավարությունը, երբ առաջնորդների և քաղաքական կուրսի ընտրությունը իրականացվում է վիճակահանության, այլ ոչ թե սովորական ընտրությունների միջոցով։ Ըստ Ջոն Բյորնհայմի՝ դեմարխիան առավել տրամաբանական է ժամանակակից հասարակության համար և նվազեցնում է կոռուպցիայի և լոբբիզմի հնարավորությունները։ Բյորնհայմը արդարացիորեն քննադատում է ներկայացուցչական ժողովրդավարությունը, սակայն նրա ընդդիմախոսները նրա առաջարկած ժողովրդավարության մոդելն անիրական են համարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակահանությամբ կառավարչի պատահական ընտրությունը հայտնի էր դեռևս անտիկ շրջանից և տարածում ուներ Աթենքում և այլ հին հունական պոլիսներում։

Դեմարխիան կիրառվում էր կանադական Օնթարիո և Բրիտանական Կոլումբիա նահանգներում՝ տեղական ընտրական համակարգերում փոփոխություններ մտցնելու համար։

Տերմինի հայերեն տարբերակը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղաքագիտության և քաղաքականության Օքսֆորդի բացատրական բառարան»-ում տերմինը հայերեն թարգմանվում է որպես «ժողովրդիշխանություն»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Burnheim, John. «Is Democracy Possible? The alternative to electoral politics». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  • Martin, Brian (1995–96). «Democracy Without Elections». Social Anarchism. 21: 18–51. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  • Callenbach, Ernest (1985). A Citizen Legislature. Michael Phillips.
  • León, L (1988). The World-Solution for World-Problems: The Problem, Its Cause, Its Solution. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  • «Brian Martin: Writings on Demarchy and Democracy». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  • Sclove, Richard E (July 1996). «Town Meetings on Technology». Technology Review. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  • King, R (2007). It Is: Integrating Public Voting and Random Selection.
  • Carson, Lyn; Martin, Brian (1999) Random Selection in Politics. PRAEGER Westport, Connecticut and London.
  • Friedrich August von Hayek։ Law, legislation and liberty, Volume 3, pp. 38–40.